Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին Աննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին Նոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել է Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան Սարգսյան Անդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո Արցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ» Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ 

Հայաստանն իր անգրագետ քաղաքականության շնորհիվ չունի դաշնակիցներ․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Ֆրանսիական քաղաքների նախաձեռնությամբ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից ուղևորվել են Կոռնիձոր։ 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը նշեց,  որ  Հայաստանից բեռներ ուղարկելը  գնահատում է պարզ պոպուլիստական քայլ, իսկ Ֆրանսիայինը փոքր-ինչ ավելի հետաքրքիր է։ 

«Հայաստանի դեպքում, եթե չկար պայմանավորվածություն ո՛չ հակառակորդի հետ, ո՛չ  ռուսական կողմի պարզ էր, որ այդ  բեռները գնալու էին և մնալու այնտեղ և  մի օր հետո, ոչ ոք չէր էլ հիշելու։ Ֆրանսիայի  առումով՝ հնչեղության և աղմուկի տեսակետից շատ կարևոր է։ Այն կարող է դառնալ միջազգային մեդիայի քննարկման առիթ և Ֆրանսիայի քայլը  կարող է կոնսոլիդացնել Եվրոպայում և Արևմուտքում  հայկական տրամադրություններ։ Սրանք շատ կարևոր են Արցախի, ինչպես նաև միջազգային ճնշման բարձրացման համար»,- ասաց նա 

Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչնչից չի վախենում և ունի Թուրքիայի աջակցությունը. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը ամբողջ աշխարհին մարտահրավեր է նետում, այն ինչ նա անում է, 21-րդ դարի խաղի կանոններում ընդունված չէ, բայց Ադրբեջանը անում է։ Շատ գիշատիչ և կոշտ դիրքորոշում է որդեգրել ունենալուվ Թուրքիայի աջակցությունը և Ռուսաստանի ոչ այնքան պինդ վիճակը։ Այս պայմաններում աշխարհը, միջազգային հանրությունը ցույց են տալիս իրենց վերաբերմունքը` դատապարտում, կոչեր են անում, բայց նաև տեսնում ենք, որ այս պահին ճնշումները այնքան չեն, որ ստիպեն Ադրբեջանին հետ կանգնել իր ստրատեգիական որոշումներից»,- ասաց Հովհաննիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ տպավորություն կա, որ Ադրբեջանը գնալով հայտնվում է ինքն իր թակարդի մեջ, որովհետև ոչ ոք չէր սպասում, որ Արցախի ժողովուրդը  և էլիտաները այդ համառությամբ կդիմանան ամեն ինչին  և կխախտեն բոլորի համաձայնությունները։ 

«Ադրբեջանը չի կարող 21-րդ դարում ամբողջ  աշխարհի առաջ գնալ ցեղասպանության, հնարաավոր չի դա։ Ակնհայտ է, որ ստվերում գնում են բանկցություններ, որի մասին մենք շատ քիչ բան գիտենք։  Հայաստանի վարքագիծը  մի կողմ քաշված դիտորդի վարքագիծ է, կա ռուսական կողմ, որը ոչ միայն կորում է իրավական, այլ նաև բարոյական պատասխանատվությունից։ Կա Արցախ, որը ցույց տվեց, որ ինքը գործուն է և ունենք այս իշխանությունը, որը ասֆալտն ու անձնական PR-ը կարևորում է ամեն ինչից»,- ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝  Ռուսաստանը խառն է, իսկ Հայաստանը  չի վարում գրագետ  քաղաքականություն, որ  ռեալ աջակիցներ ունենա։  

«Հայաստանը իր անգրագետ քաղաքականության շնորհիվ չունի դաշնակիցներ։ Մենք կարող էինք այս դժվար և խառը միջազգային իրականության մեջ ունենալ դաշնակիցներ, այդ թվում  անհավանական թվացող բևեռներում։ Նույնիսկ Ռուսաստան-Արևմուտք  հակամարտության մեջ, ճիշտ ձևակերպումների դեպքում մենք կարող էինք և՛ Ռուսաստանին դաշնակից տեսնել, և Արևմուտքին։ Մենք ունենք ռեալ դաշնակից՝ Իրանը, որի հետ չենք աշխատում,  ունենք ռեալ դաշնակից՝ եվրամիությունը և Ֆրանսիայի նման ազդեցիկ պետություն, բայց մենք մնացել ենք էմոցիոնալ հարթություններում, սպասում ենք Փարիզի քաղաքապետը բեռ կբերի, թե չի բերի։ Մենք Ֆրանսիայի հետ շատ  ավելի լուրջ ստրատեգիական ծրագրերով պետք է աշխատենք»,-ասաց նա՝ նշելով, որ մենք մենակ ենք մնացել և Ադրբեջանը լկտիացել է, որովհետև  պաշտոնական Երևանը չի կարողանում դաշնակիցներ ձեռք բերել իր կոպիտ սխալների պատճառով։ 

Լիլիթ Զալիբեկյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. ՊուտինԱննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասինՆոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել էԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԿոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան ՍարգսյանԱնդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետոԱրցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ»Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբԵկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. ՇարմազանովԱվստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանՔննիչները հեռացան․ նրանք չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենանԿիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովինՄեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել էՎրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է. 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրըԻնչպիսի՞ն պետք է լինի Կասկադի ավարտուն տեսքը․ Ավինյանը քննարկել է Ֆրանսիացի ճարտարապետի առաջարկը«Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»․ Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Վրաստանի անկախության տոնինՖինանսների նախարարը չեխական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերելՀայաստան Ղազախստան հանդիպումն ավարտվեց հաղթանակովՀայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամԱրշակյանն ու Հակոբ Ասլանյանը՝ Ինժեներական քաղաքի գիտության և տեխնիկայի թանգարանումՀարկատուն հերոս չի, ժողովու'րդ, հերոսն այն մարդն է, ով պատրաստ է կյանքը տալ հայրենիքին. Պողոսյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ասում է Սրբազանը, մնաց` մի բան անի. Արսեն Գրիգորյան«Ես երբեք իրենց վրա չեմ նստել». Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի «էշի մասին» առածին ի պատասխան «Սիսիանի՞ գառ է, այծի չունե՞ք, հաջողություններ ձեր գործերին», «Շնորհակալ ենք շատ». Սրբազանը` գինու փառատոնումՍրբազան պայքարի հանրահավաք հունիսի 8-ին՝ Վանաձորի՝ Արցախի պուրակումՔննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցերԲախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժածՓոքրիկ կապիկն անցավ Սրբազանի գիրկը գինու փառատոնի ժամանակ (տեսանյութ)Միրզոյանն ու ՇՀԿ քարտուղարը քննակել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումներըԱսե'ք, ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, ո՞ր գինուց տամ. Սրբազանը աջակիցների հետ գնացել է գինու փառատոնՀայաստանն առաջ է անցնում հաշվի մեջ Ղազախստանի դեմ խաղումՀայտնի է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը․ ArmlurԲագրատ Սրբազանը մոտեցավ գինու տաղավարներից մեկին, քաղաքացիները ողջունում, նկարվում են նրա հետ Շինծու, քաղաքական գործ է, բռնապետական մեթոդով ուզում են Արցախի նախագահի ծառայողական մեքենան առգրավել (տեսանյութ)Զինծառայողները ՄԻՊ-ին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, ծառայողական առօրյանԱլեն Սիմոնյանն ո՞վ է, ես չեմ ճանաչում նման մեկին, իսկ ակվարիումում ձկները լավ են լողում. Սրբազան (տեսանյութ)Բավակա'ն է աթոռը պահելու համար անընդհատ հանձնես, զիջես, գտնվես թշնամու հրամանի ներքո. Սրբազան (տեսանյութ)Սանահին կայարանում լուծվել է խմելու ջրամատակարարման խնդիրը. Արեն ՄկրտչյանՈՒՂԻՂ․ ՔԿ-ն փորձում է առգրավել Արցախի նախագահի ծառայողական մեքենան Գազալցակայան պայթում` մարդը գնում է հեծանիվ քշելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արամ Ա Կաթողիկոսը ՍԴՀԿ ատենապետի հետ քննարկել է Հայաստանի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումներըԱվինյանի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին ՀադելիխըԻնքը փուռը չէ՞ր տալիս քաղաքացիներին, երբ թքում էր մարդկանց վրա, իր հարսի մասով է գործն էլ կարճվեց (տեսանյութ)ՔՊ-ն մոռացել է, թե ժողովրդի ուժ ինչ է նշանակում. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Հիմա էլ Ալիևը պահանջում է փոխել Սահմանադրությունը. ՍրբազանՊացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության. Անահիտ Ավանեսյանը՝ պայթյունից տուժածների մասին
Ամենադիտված