Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Պաշտոնյաների առեղծվածային և անաղմուկ հրաժարականները սկանդալների ֆոնին

Վերլուծական

Վերջին շրջանում պաշտոնատար անձանց հրաժարականների շքերթ էր նկատվում և ինչն էլ ավելի ուշագրավ է, այդ հրաժարականների մեծ մասը տեղի ունեցավ բավական անաղմուկ, իսկ հրաժարական տվող պաշտոնյաները մինչ այդ հայտնվել էին բավական պիկանտ, եթե չասենք կոռուպցիոն տարրեր պարունակող պատմությունների կիզակետում:

Դիցուք՝ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հրաժարականը: Մամուլը գրել էր, որ ՊԵԿ նախագահ Բադասյանը իր տեղակալի կողմից թույլ տրված հավանական չարաշահումների կամ նրա հովանավորչությամբ դրսևորվող կոռուպցիոն երևույթների վերաբերյալ «դոսյեներ» է հավաքել ու տարել դրել է Փաշինյանի դիմաց՝ պահանջելով, որ Ներսիսյանին ազատի պաշտոնից, բայց Փաշինյանը ձգում էր երանելի պահը։ Ի վերջո նա հրաժարական ներկայացրեց և կորավ ռադարներից:

Հաջորդը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանն է, ով օրեր առաջ անաղմուկ հրաժարական ներկայացրեց: Վերջինս կասկածելի ակտիվություն էր դրսևորում մրցույթների ոլորտում: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:

Նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականը նույնպես բավական ուշագրավ էր: Տեղեկություններ են տարածվում, որ վերջինիս գաղտնալսում էին և հենց դա էր հրաժարական ներկայացնելու պատճառը: Բանն այն է, որ առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Նման հայտարարություն էր արել Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը։

Բավական անաղմուկ հրաժարական ներկայացրեց նաև քաղավիացիայի նախկին պետ Տաթևիկ Ռևազյանը; Նրա կառավարման ընթացքում՝ 2019-ի օգոստոսից մինչեւ 2020-ի հունիս, հայկական քաղավիացիան սահուն քայլերով շարժվում էր դեպի ԵՄ «սեւ ցուցակ», որտեղ եւ, ի վերջո, հայտնվեց ու գտնվում է մինչ օրս։

Ինչպես գիտենք՝ մինչ ԱԺ-ում հայտնվելը սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Զառա Բաթոյանը: Վերջինս այդ պաշտոնից հրաժարական ներկայացրեց, սակայն դրան նախորդել էր բավական հետաքրքիր մի պատմություն:   Դատախազությունն ուսումնասիրել է եւ պարզել, որ 2020 թվականից հետո մանկատան նախկին սաներին պետական ծրագրով բնակարան ապահովելու ընթացքում եղել են չարաշահումներ։ Քեական գործ է հարուցվել «Պաշտոնեական անփութություն» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մաս)։ Մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը 163 նախկին սանի պետք է բնակարան տրամադրվեր, սակայն, ըստ դատախազության տվյալների, այս 163 նախկին սաների թվում կան այնպիսիք, ովքեր օրենքով իրավունք չեն ունեցել բնակարան ստանալ։  Այդ ընթացքում նախարարի պաշտոնը զբաղեցրել է հենց Բաթոյանը:

Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից այն բանից հետո, երբ մարզպետի օգնականին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Մարզպետի օգնականը կալանավորված է: Քննչական կոմիտեն ստուգում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին մարզպետի մասնակցությունը: Սարգսյանը արդեն ԱԺ պատգամավոր է, իսկ պատկան մարմինները դեռ ստուգում և ստուգում են:

Առողջապահության նախարարի պաշտոնից հրաժարական տալուց առաջ Արսեն Թորոսյանը, ով այսօր ԱԺ պատգամավոր է, հայտնվել էր ուշագրավ պատմությունների կենտրոնում, կապված համավարակի ընթացքում ցուցաբերած ոչ պրոֆեսիոնալիզմի և բազմաթիվ բացթողումների հետ, որոնք հետագայում Հաշվեքննիչ պալատի և հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ուսումնասիրություններ սկսելու հիմք դարձան:

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ականների մոտ, կարծես թե, ավանդույթ է դարձել սկանդալների կիզակետում հայտնվելն ու այնուհետև անաղմուկ հրաժարական տալը, մինչդեռ հանրության մոտ, անշուշտ, կարող են բազմաթիվ հարցեր առաջանալ, թե ինչպես է ստացվում, որ սույն պաշտոնյաները կարողանում են գլուխները ազատել՝ ընդամենը հրաժարական տալով կա՛մ ռադարներից անհետանալով, կա՛մ պաշտոնի իջեցումով բավարարվելով...

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված