Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջան![Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել](/timthumb.php?src=disc/04-09-23/087b1f1b1a039c2b1daa4067a411f569.jpg&w=780)
Սեպտեմբերի 3-ի՝ լույս 4-ի գիշերը Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել, գրում է APA-ն։
Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում՝ Քյուրդամիր սեյսմիկ կայանից 18 կմ դեպի հարավ։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ, օջախը գտնվել է 52 կմ խորության վրա։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ին, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում։ Ուժգնությունը կազմել է 5,2 բալ։
![](banners/armflix.jpg)