ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևանյան (տեսանյութ) Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊ Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ) Հունիսի 24-ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբան ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային ՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ) 

«Դատական իշխանությունը ստում է». Տիգրան Պետրոսյանը՝ ԲԴԽ պարզաբանման մասին

Քրեագետ Տիգրան Պետրոսյանն արձագանքել է ԲԴԽ-ի՝ «Դատական իշխանության», հայտարարությանը՝ արձանագրելով, որ «Դատական իշխանությունը» ստում է։

Հիշեցնենք, որ քրեագետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել։ Լուսանկարում երևում էր, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի վրա դրոշը սխալ է տեղադրված, այն հիշեցնում է Վենեսուելայի կամ Կոլումբիայի դրոշը։ Քրեագետն իր գրառմամբ արձանագրել էր ՀՀ պետական դրոշի արժեքը, կարևորությունը՝ կից նշելով. «Կեցցե՜ Վենեսուելայի կամ մեկ այլ հանրապետությունը, որ վաղն է գալու։ , 01․09․2023 թ․։
P.S. Բա սրանք ԵՐԿԻՐ փրկո՞ղ կամ օրենք հարգո՞ղ են․․․»։

Այս գրառումը տարածվել է ԶԼՄ-ներում, ինչից հետո ԲԴԽ-ն՝ ի դեմս «Դատական իշխանության», հերքել է այն՝ նշելով, թե Շենգավիթի նստավայրում ծածանվել և ծածանվում է ՀՀ պետական դրոշը, ավելին, հերքել էին, թե բոլորովին այլ վայրից արված է լուսանկար է։
Քրեագետ Տիգրան Պետրոսյանը, արձագանքելով հերքմանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ «Դատական իշխանությանը» մեղադրելով ստի մեջ։

«ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒՄ Է
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդին, խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և իրենց աշխատակազմերին
Պարոնայք և տիկնայք /կամ սեթևեթող օրիորդաց դաս/

Ամենայն հարգանքով, այնուամենայնիվ, կուզեի տեղեկացնել, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի տանիքի առաջամասին օրեր առաջ տեղադրվել էր եռագույն /նարնջագույն, կապույտ, կարմիր հորիզոնական շերտերով/ ինչ-որ դրոշ, ենթադրաբար Հայաստանի Հանրապետությանը վերագրվող, սակայն հաստատապես թարս՝ գլխիվայր տնկված։ Ե՞րբ էր այն տեղադրվել, ո՞ւմ կողմից, որքա՞ն ժամանակ էր այդպես մնացել՝ ես չգիտեմ ու ինձ բնավ չի հետաքրքրում։ Հաստատ, չէր հետաքրքրել նաև այն տեղադրողին ու պատասխանատուին։ Նույնն է, թե դրա փոխարեն, այլևս մոդայիկ դարձած խաչ տնկվեր դատարանի նստավայրի ճակատին՝ հավաստիացնելով, որ խաչապաշտ դատարան է։ Ոչ մի տարբերություն։

Որպես ՀՀ դրոշ մատուցվածի դրա թարս տեղադրումը ես արձանագրել եմ 01․09․2023 թ․ /ուրբաթ/ և այդ մասին հանրայնացնել միայն 03․09․2023 թ՝ կիրակի օրը, քանի դեռ աչք էր ծակում։ Դրա առնչությամբ կարճ տեքստ և համապատասխան 2 լուսանկար եմ տեղադրել իմ FB էջում /տես՝ ստորև/։

Ավելի շուտ թեմային չանդրադառնալս թերևս այն էր, որ նախորդ օրվա լարված միտինգային ֆոնին ասելիքս որևէ կերպ ու որևէ մեկի կողմից չքաղաքականացվի, իսկ երկուշաբթիով սկսվող նոր աշխատանքային շաբաթից առաջ՝ գրած հուշումս կարդացած-ընկալած և գոնե տարրական ֆայմ ունեցողների կողմից՝ աններելի սխալը արագ կշտկվի։ Ոլորտում շրջապատս բավական մեծ է ու գրածներս կարդացող, իրար զանգող-հուշողներ հաստատ շատ կլինեին։

Քանզի, դեռևս 15․06․2006 թ․ ընդունված ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ,, ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ սահմանված է, որ ՀՀ դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դատարանների շենքերի վրա, իսկ մնացած հոդվածներով էլ սահմանված են դրա տեղադրման չափորոշիչները, որոնցից ցանկացած շեղում օրենքի խախտում է։

Այս նրբանկատ հարցում ևս Դատական իշխանության աշխատակազմի կողմից հնարավորին ամեն ինչ արվեց թարս ու գլխիվայր և Ձեզ փաստացի ,,գցեցին,, նոր ու ավելի վատ վիճակի մեջ։ Ինչպես ընդունված է ասել․ հոնքն ուղղելու փոխարեն՝ աչք հանվեց։
Հերթական անգրագիտությամբ կամ անփութությամբ արվեց դա, թե դիտավորյալ /Ձեր հանդեպ/, այլևս՝ կարևոր չէ։

Եթե, Շենգավիթի դատարանի նստավայրի աշխատակիցների կողմից թույլ տրված թեկուզև անփույթ մատուցվող օրենքի խախտումը, Դուք ոչ թե ընդունում, ոչ թե դատապարտում, ոչ թե պատժում, այլ Ձեր պատասխանատվությամբ Ձեզ վրա եք վերցնում դրա իբր արդարացումը ու ամեն կերպ փորձում կոծկել ու չեղած կեղծիքի մեջ անհիմն մեղադրել ուրիշի, նշանակում է, այդուհետ, Դուք եք դառնում դրա ամբողջական հասցեատերն ու պատասխանատուն։

Քանզի, եթե դատական իշխանության անունից հանդես է գալիս ինչ-որ մեկը /աղջնակ կամ տղուկ/ ու իր անմիտ ասածով կրակը գցում նույն իշխանությանն ու դրա փաստացի ղեկավարներին, ուրեմն դրա միակ պատասխանատուն Դուք եք։

ԵՎ, եթե, բացահայտ սխալը ոչ թե ընդունելու, այլ կոծկելու համար ակնհայտ նոր կեղծիք է թույլ տրվում, առավել ևս, դուք եք դրա պատասխանատուն։ Կամա, թե ակամա։ Գաղտնիք չէ, որ ոչ մի դեպքում սխալը չընդունելը հանգեցնում է նոր սխալի, իսկ արված սխալի գիտակցված ընդունումը՝ զերծ պահում նորը անելուց։

Ի տարբերություն ոմանց, ես միշտ գիտակցել եմ և՛ արածիս, և՛ ասածիս արժեքը։

Նույնը ակընկալում եմ Ձեզնից։

Եվ այսպես, Ձեր կայքէջում որպես իմ արածի հերքում՝

ա/ նշվել է․ «իբր Շենգավիթի դատարանն այլեւս ՀՀ-ին չի ենթարկվում. հարգվում է Վենեսուելայի կամ Կոլումբիայի դրոշը»։

Ես նման անհեթեթ բան ամենևին չեմ գրել, իմ կարճ տեքստում որևէ նման բան չկա, դա իմ ոճն ու բառը չէ։ Ես ընդամենը գրել եմ․ ,,Կեցցե՜ Վենեսուելայի կամ մեկ այլ հանրապետությունը, որ վաղն է գալու,,։ Հասկացա՞ք տարբերությունն ու սատիրան։ Իսկ Ձեր աշխատակազմը /ի դեմս Lilit Shaboyan անունով տիկին կամ օրիորդ մեկի/, փաստորեն, ամենևին չի կարողանում պարզել ու տարբերակել իմ նյութ-սկզբնաղբյուրն ու ակներև իրականությունը, և իր համար երևի հիմք է ընդունում ինչ-որ լրատվամիջոցի կամ անհատի ձևափոխ միտքը կամ տողերը, դրանք վերագրում ինձ ու դրանց իբր հակադարձում, ինչն աններելի է։ Մանավանդ որ, իբր ինձ հերքելու ձգտումով՝ նման անգրագետ ձևով է մատուցում Դատական իշխանության՝ ի դեմս ԲԴԽ-ի ու Դեպարտամենտի պաշտոնական տեսակետը։ Ընդ որում, որպես թարս տեղադրված դրոշի տեր հայտ ներկայացնողի, դիտավորյալ չեմ նշել նաև Կոլումբիա պետությունը, որպեսզի, եթե ասածս ընկալվի, ապա ժրաջան ընթերցողը յուրովի անի դա։ Կանխամտածված հին ու օգտագործված հնարք էր, որն աշխատեց,

բ/ նշվել է․ ,,Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ծածանվել և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ լուսանկարները կից,,:

Բա ի՞նչ պիտի լիներ։ Լավ է, որ այդպես է։ Այդպես էլ պիտի լինի։ Օրենքն ու տրամաբանությունն են պահանջում, որ պաշտոնական շենքերի վրա ՀՀ դրոշը փողփողա իր ողջ շուքով։ Հո Ադրբեջանի լաթը չէին պարզելու։ Իսկ նույն դատարանի տանիքին փողփողացող անհայտ դրոշը /թարս տեղադրվածը/ ես լուսանկարել եմ 01․09․2023 թ․, այն դեպքում, որ դրա ճիշտ դիրքով նոր դրոշի պատկերով արված Ձեր լուսանկարները 04․09․2023-ին էին։ Ինչ խոսք, առնվազն 4 օրը /գոնե սեպտեմբերի 1-ից՝ 4-ը/ Ձեզ ու Ձեր աշխատակազմի համար լրիվ բավարար էր, որ թարս տնկված դրոշը կիրակիից մինչ լույս երկուշաբթի ժամանակահատվածում ուղղվեր։ Նախանձելի արագություն։ Այն էլ՝ հուշումիցս հետո։ Ինչ խոսք, 4 օրում մեծ գործ է արվել, ջանք չի խնայվել, գերարագ է արվել, շնորհակալ լինենք նրան ու նրանց, ովքեր գրածս կարդալով և լուսանկարները տեսնելով, արագ ընկալել են միտքս ու ոլորտի կամ պաշտոնյաների խայտառակ լինելուց խուսափելու համար, զանգել-զգուշացրել կոնկրետ պատասխանատուներին ու դրանց աշխատակիցներին, որ հասցնեն ուղղել։ Դժվար չէ, փորձեք ազնվորեն պարզել, ճշտել ասածիս ընթացքը և ոմանց արածը։ Շատերը երևի իրար մեջ քննարկել են, թե ինչպես է եղել։ Բանը։ Վախենամ, եթե չբարձրաձայնեի, հիշյալ նստավայրի ճակատին մինչ օրս կլիներ նույն թարս պաստառը, որ մատուցվում էր որպես ՀՀ դրոշ։ Մոդայիկ դարձած մորուքավոր լպստածի էությամբ ոմանց համար՝ դրոշի փաստը թքած ունենալու նման մի բան է, ստադիոնում միայն վեր բարձրացվող շորի կտոր,

գ/ նշվել է․ ,,Օգտատիրոջ կողմից տարածված լուսանկարների կեղծ լինելը հավաստում են նաև պատկերված նստավայրի կողքին երևացող բարձրահարկ շինությունները, որոնք Շենգավիթի նստավայրի հարակից տարածքում երբևէ գոյություն չեն ունեցել և չունեն,,:
Հերթական սուտը, փնթի անգրագիտությունն ու էժան մանիպուլյացիան։
Սրանց, արդեն, անդրադառնամ հերթով․


1/ նշվել է․ ,,Օգտատիրոջ կողմից տարածված լուսանկարների կեղծ լինելը հավաստվում են․․․,, : Ի՞նչն է կեղծ։ Ինչպե՞ս հավաստեցիք, որ կեղծ են։ Ինչպես դրոշի, այնպես էլ բառի արժեքը չեք ընկալում։ Հո՞, ասելով չի միայն։ Ուրեմն բան ու գործ չունեի՞, որ ՀՀ դրոշ կամ դրոշը սխալ տեղադրված վայրի լուսանկար կեղծեի, պղծե՞ի ՀՀ դրոշը։ Ի տարբերություն ինձ, թերևս Դուք ու այդ հիմար տողերը շարադրողին հավանություն տվողներն ու նմանները չգիտեն ՀՀ դրոշի արժեքը։ Ի գիտություն Ձեզ և շատերի, նշեմ, որ քրեագետ, դատական փորձագետ, նաև փաստաբան լինելով, 3 տասնամյակ ձգվող տեսագործնական աշխատանքովս հնարավոր ամեն կերպ արել ու սովորեցրել եմ թե ճիշտն ու իրականը ինչպես տարբերակել կեղծիքից, փաստահենք պայքարել կեղծի ու կեղծիքի դեմ։ Եթե նախկին ու ներկա պաշտոնյաների մեջ բավարար չափով ընկալունակներ լինեին ու չխանգարեին, ապա ԵՐԿԻՐԸ շատ հարցերում, իսկ դատա-իրավական համակարգը մեծ մասամբ այս կիսատ-պռատության վիճակում հաստատ չէին լինի։ Հարկ եղած դեպքում կհիմնավորեմ նաև փաստերով։ Հիմա, ինչ-որ անհասկանալի գրագիտությամբ փափկասրունք մեկը, Ձեր անունից, ճռվողում է տեղադրածս լուսանկարների իբր կեղծ լինելու մասի՞ն։ Չգիտակցելով անգամ, որ իբր կեղծիքի մեջ ինձ մեղադրելով՝ քանիցս ինքն է բացահայտ կեղծիք ու սուտ թույլ տալիս, Ձեզ տհաճ վիճակի առերեսում,

2/ նշվել է․ ,,լուսանկարների կեղծ լինելը հավաստում են նաև պատկերված նստավայրի կողքին երևացող բարձրահարկ շինությունները, որոնք Շենգավիթի նստավայրի հարակից տարածքում երբևէ գոյություն չեն ունեցել և չունեն,,:
Հերթական ծիծաղելի և մանիպուլյացիոն սուտը։ Լավ, էսքան էլ անիմաստ բառակույտ։ Սուտն էլ որոշակի չափով պիտի կարողանաս կուլ տալ։ Շենգավիթի դատարանի նստավայրի հետևում ակներև են դեռ խորհրդային տարիներին կառուցված այն բարձրահարկերը, որոնք պարզ երևում են լուսանկարներումս։ Դուք դրանք դիտավորյալ չտեսնելու եք տվել ու ամենևին չեք պատկերացրել, թե ինչպես են դրանք առանձնանում իմ լուսանկարներում։ Էլ չեմ խոսում լուսանկարահանող սարքերի, հեռախոսների հնարավորւթյան, օբյեկտիվի, ֆոկուսի, ռակուրսի, լուսանկարահանման պարզ հնարքների /թեև, այս անգամ որևէ նման բան անիմաստ եմ համարել/ և այլ կարևոր բաղադրիչներից, որոնց մասին Դուք և Ձեր աշխատակազմը, վստահաբար, նվազագույն պատկերացում չունեք։ Այդ առումով խորհուրդ կտամ նաև գոնե կարդալ հեղինակածս ,,Դեպքի վայրի զննություն,, ուսումնամեթոդական ձեռնարկը, /Տ․Պետրոսյան ,,Դեպքի վայրի զննություն․․ Եր․ 2017/ որի մեջ նաև այս թեմային ու դրա նրբություններին եմ նվիրել մի ամբողջ գլուխ։ Բացի դրանից՝ այս և այլ թեմաների մասին ուսանելի և կիրառելի շատ նոր բաներ կգտնեք այնտեղ և հետայսու կիմանաք դրա շնորհիվ, կօգտվեք իրավակիրառ պրակտիկայում

Բարի եղեք նաև, մեկ անգամ այդ նստավայրի մոտից գոնե կիսաթեք հետ նայել, որ տեսնեք այդ բազմահարկերը, որոնք ձերոնք իբր փնտրել-փնտրել ու չեն գտել։ Առաջարկս․ առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ գոնե պտույտ մը արեք Երևանի հին ու նոր թաղերուն մեջ։ Ինչու չէ, իշխանական և ոչ իշխանական ներկայացող լրագրողներ հրավիրեք նման պտույտի ընթացքում, թեև հետևողական լրագրողները վաղուց արդեն պիտի ձգտեին ինքնուրույն պարզել բարձրաձայնված թեմայի սուտ-ճիշտն ու կեղծիքը, խարանել սուտասանին,

3/ Անամոթ ստի մյուս ցածրորակ դրսևորումն էլ այն էր, որ Դատական իշխանության տելեգրամյան կայքէջում Ձեր աշխատակազմի կողմից Շենգավիթի դատարանի նստավայրի տանիքի լուսանկարները դիտավորյալ արված են այլ ուղղությամբ՝ հետևից-առաջ և դեպի Փեթակ առևտրի կենտրոն։ Այն դեպքում, որ իմ լուսանկարները արված են առջևից-հետ կիսաթեք։ Ես՝ առջևից-հետ, Դուք՝ հետևից-առաջ։ Համեմատեք։ Հասկացա՞ք ձերոնց արածի իբր միտք՝ անմտությունը, նաև դրա էժանությունը։ Հակադրել անհամադրելիները։ Քրեագիտական անգրագիտություն է նաև, որ ՀՀ որևէ բուհ-ում վաղուց արդեն չեն սովորեցնում։ Անգամ սա է փաստում, որ Ձեր լուսանկարողը դիտավորյալ հերթական ակներև խաբեությունն ու պատվերով կեղծիքն է թույլ տալիս ու իր կարճ խելքով փորձում այդ կերպ շեղել ընթերցողին ու նաև Ձեզ /եթե ընդունենք, որ չգիտեիք/։ Անգամ սա է թարս ու գլխիվայր արված։ Դուք բոլո՞ր հարցերում եք հետևից-առաջ գործում։ Եթե այո, ապա դատական ոլորտում առկա ծանր պատկերն ու գործերի անիմաստ ձգձգումները սրա դրսևորումն է։ Տանիքում գտնվելու ընթացքում պատվեր կատարող լուսանկարող այդ խամաճիկը և նրան ուղեկցողները միթե՞ չտեսան իրենց հետևում եղած հայտնի թաղամասի հիշյալ բարձրահարկերը։ Թե՞ անընկալելի հեռու էին։ Չե՞ք հավատում, որ դրանք կան, անձամբ գնացեք, բարձրացեք, դիտեք, կհամոզվեք։

Հիմա այս կեղծիքի շարանն ու խեղկատակությունները իբր ինձ հերքելու համար էր, իբր իմ դեմ էր, թե՞ փաստացի՝ Ձեր։ Գուցէ՞ դիտավորյալ էին արել։

Այս ամենը կարող էր չլինել ու նաև ընթացք չունենալ, եթե և ընդամենը, Դուք կամ Ձեր համապատասխան աշխատակիցը պարզ ընկալեր իմ մտահոգություւնը, ինչ-որ պատճառով ինչ-որ մեկի թույլ տված կոպիտ սխալը, ընդամենը ներողություն հայցեր, շաբլոնային հերթապահ բառամթերքով գոնե խոստանար, որ այսուհետ ,,խստագույնս կպատժվեն մեղավորները,, որ Դուք բլա, բլա, բլա կանեք, որ կհետևեք, որ կհանձնարարեք և այլն։ Փորձեիք հնարավորինս հարթել եղածը։ Խելքը, փորձն ու հանդուրժողականությունը դրա վկայությունն են։ Փոխարենը, դիմում եք ակներև կեղծիքի, սուտ ապացույցի ու մանիպուլյացիայի և դրա ուժով՝ ուրիշին մեղադրում կեղծիքի մեջ։ Ինչն աններելի է։
Ոստի, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ և այս իրավիճակից երկու պարզ ելք եմ տեսնում․
ա/ հրապարակավ ներողություն եք հայցում ինձնից /կեղծիքի մեջ հանիրավի մեղադրելու և փաստի գոյությունը կեղծելու համար/, ինչպես նաև իմ կողմից արձանագրած էական փաստից՝ ՀՀ դրոշը պղծելուց։ Դրանից հետո պատասխանատվության եք ենթարկում և աշխատանքից հեռացնում անփութություն դրսևորած, դիտավորյալ ստի ու կեղծիքի մեջ ներգրավված Ձեր համապատասխան աշխատակիցներին, կամ
բ/ Ձեր զբաղեցրած պաշտոնից հրաժարական եք ներկայացնում։ Քանզի, հիշյալ ստի, կեղծիքի, անփութության համար կամա, թե ակամա՝

Դուք եք ստանձնել պատասխանատվության ծանր բեռը կամ դիտավորյալ Ձեր վրա են բարդել այն ու Ձեզ ,,դեմ տվել,,։։

Պաշտոնական ցանկացած տեքստի բովանդակության ու մտքերի համար պատասխանատու է տվյալ ոլորտի անմիջական պատասխանատու վերադասը։ Դրոշը պղծվել է, ու այդ փաստը կոծկելու համար դիմել են էժան կեղծիքի, մանիպուլյացիայի, դրանով իսկ ակներև վիրավորել ինձ ու իմ ֆիքսածը։ Կարծում եմ համոզեցի, որ նման որակով օրենք չեն հարգում, ԵՐԿԻՐ չեն պահում։ Դե, Ձեզ տեսնենք։

Ի գիտություն նաև, ԴՐՈՇԻ համար է եղել անցած 30 տարվա ու այլևս ամեն օր շարունակվող մեր կռիվը։ Որտեղ այն ամրացվեց՝ դա է Հայաստանը։ Սանմանային դիրքի բարձրունքից մինչև Երևանի կենտրոնի պետական շենք։ Էս գիտակցությունը պիտի իշխի։ Նաև Ձեզ մոտ։

Անձամբ Ձեր դեմ ոչինչ չունեմ։ Ազնիվ եղեք ու համարձակություն ցուցաբերեք։ Ասածս հիմնավոր է, Ձերը՝ անհիմն։ Նշեմ նաև, որ իրար չենք ճանաչում, երբևէ չենք հանդիպել։ Բայց ճշմարտությունը ամեն ինչից վեր է ու դրան ստորադասվում է արդարադատությունը։ Անկախ պաշտոնից։

Ամենայն հարգանքով՝ Տ․ Պետրոսյան

P.S. Ահա իմ նյութ-սկզբնաղբյուրը․

«ԴՐՈՇԻ ԱՐԺԵՔԸ

Կեցցե՜ Վենեսուելայի կամ մեկ այլ հանրապետությունը, որ վաղն է գալու։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, 01․09․2023 թ․։

P.S. Բա սրանք ԵՐԿԻՐ փրկո՞ղ կամ օրենք հարգո՞ղ են․․․,,»»,- գրել է քրեագետ Տիգրան Պետրոսյանը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևանյան (տեսանյութ)Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊԴուք այն սալաքարն եք, որը կանգնած է ճանապարհին՝ թույլ չտալով սողուններին ու չար ուժերին ոչնչացնել այն. Հայկ Բաբուխանյանը պարգևատրվել է «Десять лет. Крымская весна» հուշամեդալովՇարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ)Հունիսի 24-ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբանԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթըԸնդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկաՊուտինը կմեկնի Հյուսիսային Կորեա. Կրեմլ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է ԻսլանդիայինՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանցՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ որոշ երկրների դեսպանների Նիկոլը մեծ փորձանքների ճանապարհ է բացում. թող վաղն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից՝ քաղաքական առումով սա կապիկություն է. Հայկ Նահապետյան Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդՕշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՄասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել ԳեղարքունիքԳրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Սրբազան պայքարի դեմ իշխանական բռնաճնշումների առաջին ալիքն ուղղված է ՀՅԴ-ինԻնքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Ավելի բարդ և դաժան կլինի. ՌԴ ԱՀԾ տնօրենը Ուկրաինային զգուշացրել է չհրաժարվել Պուտինի առաջարկիցՃանաչեք վարորդին, ով արցախցի լինելու համար դուրս է հրավիրում մեքենայիցԱրարատի մարզպետի աշխատակազմից հերքել են` իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն Դեռևս վաղ է քննարկել. ՌԴ ԱՀԾ տնօրենը՝ Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների մասինԱկցիային անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է Նոր թափ կտրվի փոխգործակցությանը․ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել հայ-ամերիկյան համաժողովում Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, Հայաստանում են, չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել. Ղազարյան (տեսանյութ) EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան հունիսի 17-ին Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը Ասում են՝ դավաճան ա… ես էնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Հայկական Ավիաուղիների» նոր ուղղությունը՝ Երևան-Ուֆա-Երևան Հետախուզվում է Էդվարդ Ադամյանը Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից. Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 12-ի անհետացման մասին Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է Տիգրանաշենը դատարկելու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակումը ՈւՂԻՂ. ԱԺ-ում քննարկում են ԵՄ անդամության հայտի վերաբերյալ լսումներ անցկացնելու հարցըՀետախուզվում է Լիանա Գրիգորյանը Մեր անվտանգության ընդհանուր համակարգը պետք է շատ ուժեղանա, պատրաստ ենք վատ և լավ զարգացումներին (տեսանյութ) Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան (տեսանյութ) Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է Ամերիկացի և հայ տեղական առաջնորդներին փորձում ենք կապել միմյանց հետ առաջին անգամ․ Նինա Հաչիգյան (տեսանյութ) Իսրայելի արտգործնախարարը մեղադրել է ԼուկաշենկոյինՄեր վիրավորները, քաղբանտարկյալներն են պահանջում, որպեսզի պայքարը չդադարեցնենք, չընկրկենք. Սրբազան (տեսանյութ) Մարդիկ կառչած չեն մանդատներից, վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ լինի. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված