Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Ինչու է Փաշինյանը ռեաբիլիտացնում «մերժված» ՔՊ-ականներին

Վերլուծական

Հայաստանում արդեն ավանդույթ է ձևավորվել, համաձայն որի՝ երբ որևէ պատասխանատու պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, եթե նրան դեսպան նշանակելու հնարավորություն չի լինում, ապա նա համալրում է նախագահի խորհրդականների շարքը: Այս հարցում բացառություն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նախկին պատգամավոր, այնուհետև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, երբ այդ պաշտոններում իրեն «սպառեց», Փաշինյանը որոշեց նրան անգործ չթողնել ու նշանակեց իրեն օգնական: Նշենք, որ փետրվարի 16-ին Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական: Նույն «ճակատագրին» արժանացավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, երբ Փաշինյանը տեղեկացավ, որ Մաթևոսյանը «պրավալ» է տվել Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունները, նրան ազատեց աշխատանքից: Իսկ ահա փետրվարի 16-ին նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։

Հաջորդը Երևանի «մերժված» քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էր, որը հրաժարական ներկայացրեց ու կրկին մնաց առանց աշխատանքի ու Նիկոլ Փաշինյանը որոշեց ապրիլի 4-ից նրան նշանակել իրեն խորհրդական, իսկ շաբաթներ առաջ էլ ՊՆ փոխնախարար: Ի դեպ, ՊՎԾ ուսումնասիրությունների թիրախում հենց Սարգսյանն էր, քանի որ, ըստ կառույցի, հենց նրա կառավարման ընթացքում են նոր ավտոբուսների գնման պայմանագրերում անճշտություններ հայտնաբերվել:

Անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի` կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել և այստեղ առկա էր բացահայտ կոռուպցիոն ռիսկ: Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում էր Արուսյակ Մանավազյանը, ով այսօր արդեն ԱԺ պատգամավոր է, շրջանառվում էր նաև ներկայումս պատգամավորի աթոռը զբաղեցնող էդուարդ Աղաջանյանի անունը: Ուշագրավը, սակայն, այն է, որ մինչ շարքային պատգամավոր դառնալը Աղաջանյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում և հեռացավ անմիջապես այդ սկանդալից հետո:

ՔՊ վարչության ընտրության ժամանակ գրանցված կեղծիքների կատարելու մեջ ի թիվս այլ ՔՊ-ականների, շոշափվում էր այն ժամանակվա փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի անունը: Անմիջապես ընտրություններից հետո նա հրաժարական ներկայացրեց և նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական:

 44 –օրյա պատերազմից անմիջապես հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքված գումարից 52 մլրդ 703 մլն 113 հազար դրամ գումար է նվիրաբերել Կառավարությանը: Ներկայացված պարզաբանման մեջ նշվում էր, որ նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվին՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։ Այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ատոմ Ջանջուղազյանը, ով այնուհետև հրաժարական ներկայացրեց և նշանակվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ, նոնսենսը կայանում է նրանում, որ այժմ ինքն էլ պետք է ստուգի ժամանակին իր իսկ ղեկավարած կառույցի գործողությունների օրինաչափությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պարզելու, թե արդյո՞ք 2020-ին՝ քովիդի համավարակի ժամանակ, պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել։
Քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ յուրացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք։ Առայժմ կասկածյալներ ու մեղադրյալներ չկան։ Սակայն, նրանց թվում հաճախակի է շոշափվում նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը և վերջինս լինելով արդեն պատգամավորի կարգավիճակում՝ օր-օրի կարող  է կանչվել հարցաքննության:

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար, նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ: Բաբայանը չէր հիմնավորել իր ազատման պատճառները, սակայն այդ ընթացքում Factor.am-ը գրել էր, որ նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն էր տվել՝ առանց թույլտվության:

Շաբաթներ առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը: Նա hraparak.am-ի հետ զրույցում հաստատել է լուրն ու հավելեց, որ դա ամենևին էլ հրաժարական չէ, այլ պարզապես չի ցանկացել շարունակել զբաղեցնել պաշտոնը: Նշենք, որ, հավանաբար, Սարգսյանի հրաժարականը կապված է օրեր առաջ ՔՊ վարչության ընտրությունների նախադեպը չունեցող կեղծիքների հետ: Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանի  օգտին կեղծվել էր ավելի քան 30 ձայն, սակայն նա հայտնել էր, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Նրան դեռ պաշտոն չեն շնորհել, սակայն, մամուլում առկա են խոսակցություններ, որ շուտով Սարգսյանը կհամալրի դիվանագիտական կորպուսը՝ նշանակվելով դեսպան:

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց իր որդու շուրջ ծագած սկանդալի ֆոնին: Հիշեցնենք, որ  2021թ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։ Պողոսյանը, սակայն, առանց պաշտոն չմնաց, նա նշանակվեց ՊՆ նախարարի խորհրդական:

Նույնը կարելի է ասել նաև սոցապ նախկին նախարար Զարա Բաթոյանի մասին: ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն: Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր:Սակայն, վերջինս հրաժարական տալուց հետո հանգրվանել է ԱԺ-ում և դա հասկանալի է, Բաթոյանը ներկայացնում է այսպես կոչված սորոսական շրջանակները, որոնց հետ թարսվելը Փաշինյանի ծրագրերի մեջ չի մտնում:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի գտնում, որ դեռ ժամանակն է ժերտվա տալու յուրայիններին, հակառակ դեպքում՝ վերը նշված ՔՊ-ականները նոր պաշտոններ ստանալու փոխարեն կարող էին հայտնվել կասկածյալների աթոռին: Ակնհայտ է նաև մոտիվացիան, որը Նիկոլ Փաշինյանին ստիպում է մերժված ՔՊ-ականներին պահել ձեռքի տակ․ նա չի ցանկանում, որպեսզի իր թիմակիցները համալրեն ընդդիմադիր դաշտը, ինչպես դա եղավ օրինակ՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեպքում, ով այսօր համարվում է Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հիմնական մրցակիցը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված