Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

ՔՊ-ականները գոտիները ձգելու փոխարեն՝ «թևերը քշտած» մսխում են պետական բյուջեն

Վերլուծական

2018 թվականին` հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, որ ի տարբերություն ՀՀԿ-ական քաղաքապետերի` ՔՊ-ական քաղաքագլուխները պաշտոնները ստանձնելուց հետո մի լումա անգամ չեն մսխելու քաղաքային բյուջեից, բոլոր ծախսերը լինելու են թափանցիկ, բաց և հաշվարկված, և որն ամենակարևորն է՝ արդյունավետ:

Այդպես է արդյոք այսօր` հեղափոխություից հինգ տարի անց, դատեք ինքներդ։

Դիցուք՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետն ինքն ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), և այս անարդյունավետ ծախսերի մեջ իր լուման, անշուշտ, ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

2020-ին ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արդյունքում ստացած դրամաշնորհի գումարը կազմում էր երկու միլիոն դոլար և դրանով նախատեսվում էր ձեռք կբերել COVID-19-ի դեմ պայքարի միջոցներ: Այն ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը, իսկ Հաշվեքննիչ պալատը վերջերս վեր է հանել աղաղակող չարաշահումներ, որոնք կատարվել են հենց նրա ղեկավարման ընթացքում։
 
«Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է 2019 թվականին Հայաստանի ներկայացրած հայտը, որի արդյունքում Հայաստանը ստացել էր 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Թե որքան արդյունավետ է այն ժամանակվա ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ծախսել այդ գումարները, դժվար չէ կռահել։ Անտառների վերականգնման հարցը նույնիսկ 2023-ին դեռևս լուծված չէ։
 
Կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում հավանության արժանացավ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ: Այն ուղղվելու էր Տավուշի դպրոցներում բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների ստեղծման համար։ Արդյո՞ք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ավարտին է հասցրել այս ծրագիրը, քանի որ մարզպետարանի պաշտոնական կայքում որևէ հիշատակում այդ մասին չկա։
 
2019 թ-ի համար Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 700.000 եվրո դրամաշնորհ էր հատկացրել «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) աշխատանքների արդյունավետության բարձրացման համար։ Ավելորդ է անգամ նշել, որ արդյունավետության բարձրացման մասին խոսելը, մեղմ ասած, զավեշտալի է, մի դեպքում, երբ արգելոցներում պարբերաբար գրանցվում են որսագողության դեպքեր, հրդեհներ: Վերջին այդպիսի դեպքը գրանցվեց հենց Խոսրովի անտառ արգելոցում, որի ղեկավարը Արտակ Մխիթարյանն է և հենց նրան, թերևս, պետք է ուղղել հարցը` ուր է ծախսվել վերը նշված դրամաշնորհի՝ իր ՊՈԱԿ-ին հատկացված գումարը:
 
Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով հեղափոխությունից առաջ էլ էր ղեկավարում համայնքը, նույնպես մեծ սեր ուներ ճոխ ու անիմաստ ծախսերի հետ, որոնք ոչ այլ ինչ էին, քան քաղաքի բյուջեի մսխում։ Մասնավորապես, նա պայմանագիր էր կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ եւ «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան ձեռք բերել, որից յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ: Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ:
 
Մամուլը ամիսներ առաջ գրել էր, որ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։ Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են: Բացի այդ, Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանքի ու հարևան Ոսկետափի անապահով ընտանիքներին 20-35 հազարական դրամ է տրամադրել։ Տարբեր հաշվարկներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։
 
Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով և ոչ պակաս 250 ձ/ուժ-ից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։
 
Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Մամուլի տեղեկություններով` նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։
 
ՊՎԾ-ն խախտումներ էր հայտնաբերել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի  շրջանակներում հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակներում տրամադրվել է 120 մլն. դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:
 
Ինչպես հասկանում ենք` հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլևս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանություններն ու հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Սակայն ուշագրավ է, որ պետական միջոցների նման մսխումն ու վատնումը որևէ կերպ չի կասեցվում և չի պատժվում պատկան կառույցների կողմից:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված