Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի բացահայտ երկակի ստանդարտները

Վերլուծական

Ինչպես և խոստացել էինք՝ շարունակում ենք ներկայացնել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատանքներում արձանագրվող թերացումներն ու բացթողումները և այսօր կանդրադառնանք տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից դրսևորվող ակնհայտ երկակի ստանդարտներին:

Դիցուք՝  ամիսներ շարունակ ԶԼՄ-ն ու քաղաքացիները ահազանգում են Բաղրամյան պողոտայում գտնվող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբի գործունեության վերաբերյալ, որը կոպտորեն խախտում է Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշումը, որով սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բնակելի շենք-շինություններից, կրթական հաստատություններից, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: Սակայն, տեսչական մարմնի ղեկավարությունը չտեսնելու և չլսելու է տալիս բոլոր այս բողոքները: Օրեր առաջ մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ չի բացառվում, որ Գարեգին Խաչատրյանի լռությունն ունի անձնական շահագրգռվածության հիմքեր:

Հենց այստեղ է որ դրսևորվում են Խաչատրյանի երկակի ստանդարտները: Գաղնիք չէ, որ տեսչական մարմինը գրեթե ամեն օր հպարտորեն հայտարարում է այս կամ այն բենզա/գազալցակայանները փակելու կամ տուգանելու մասին: Դիցուք՝ ընդամենը օրեր առաջ դադարեցրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։ Դրանից էլ առաջ էլ ամբողջությամբ կասեցվել էր Կենտրոն վարչական շրջանի Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։ Կասեցվել է նաև Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ (Շինարարների 35 հասցեի դիմաց) հասցեներում գործող բենզալցակայանների աշխատանքը:

Սակայն, գործը միայն բենզա-գազալցակայաններով չի ավարտվում: Տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ երկօրյա համատեղ վերահսկողություն էր իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Վերահսկողության արդյունքում 14 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու հիմքով։ 

Գարեգին Խաչատրյանը «ընկել է» նաև ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով բեռնափոխադրում իրականացնող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների հետևից: 12 տրանսպորտային միջոցի վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ և նշանակվել տուգանքներ:

Կամ մեկ այլ օրինակ՝ Խաչատրյանի ենթակաները ամիսներ առաջ հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևան քաղաքի Արշակունյաց 210/1 հասցեում գտնվող «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ-ում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։ Պարզվել է որ առկա են բազմաթիվ թերացումներ և խախտումներ, արդյունքում էլ ՍՊԸ գործունեությունը ամբողջությամբ դադարեցվել է, ինչի մասին էլ տեսչական մարմինը հպարտորեն ավետել էր: Սակայն, թերևս ալարել են վերստուգումներ իրականացնել, ինչի արդյունքում ՍՊԸ-ն աշխատանքը վերսկսելուց հետո այստեղ հրդեհ էր բռնկվել:

Հիշենք նաև, թե ինչպիսի «մասկի-շոու»-ի զուգորդությամբ էր տեսչական մարմինն ամիսներ առաջ մտել Ոսկու շուկա և որոշում կայացրել ժամանակավորապես դադարեցնել վերջինիս գործունեությունը:

Հարց է առաջանում՝ հանրության անվտանգության համար ի՞նչն է ավելի վտանգավոր՝ բենզա կամ գազալցակայանը՞, տաքսու վարորդներն ու Կամազի «շոֆեռները», ոսկու շուկայի աշխատակիցները՞, թե՞ կասկածելի բարոյական բարքեր տարածող և քարոզող, բացահայտ օրենքից դուրս գործող, քաղաքացիներին բազմաթիվ անհարմարություններ պատճառող գիշերային ակումբը, ուր հաճախում են բազմաթիվ երիտասարդներ և որը տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի թեթև ձեռքով և չի բացառվում նաև՝ անձնական շահագրգռվածության արդյունքում, շարունակում է անխափան աշխատել: Ի՞նչ է սա, եթե ոչ աշխատանքի բուռն իմիտացիա և բացահայտ երկակի ստանդարտների կիրառում, մի դեպքում, երբ Գարեգին Խաչատրյանի լիազորության շրջանակներում գտնվող բազմաթիվ ոլորտներում առկա են բացեր և խնդիրներ, որոնք օպերատիվ լուծումներ են պահանջում: Սակայն Խաչատրյանի ղեկավարած կառույցը նախընտրում է ոչ թե գործով զբաղվել, այլ հարկատուների գրպանի հաշվին թիթեռ նկարել և շոուներ կազմակերպել, ինչի արդյունքում, որոշ տեղեկությունների համաձայն, թեթևաբարո աղջիկների «առևտուրը»՝ էսկորտ ծառայությունների տեսքով, ծաղկում է՝ մեծ վնաս հասցնելով հասարակությանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված