Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

ՔՊ-ականների ասածն ու իրականում արածը

Վերլուծական

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ն առաջ քաշեց մի կարգախոս, որը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ: Դիցուք՝ ՔՊ-ականները հանրությանը հորդորում են ասել, որ իրենք էլ անեն:

Հարց է առաջանում՝ իսկ այսքան ժամանակ ո՞ր մի ասածն է արել ՔՊ-ն, որ այժմ էլ ժողովրդից կրկին քվե են խնդրում:

Դիցուք՝ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը խոստանում էր Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ստեղծել նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ։ Անցել է բավական երկար ժամանակ, սակայն որևէ գրանցված արդյունք այս խոստումների մասով դեռևս չի նկատվում։ Փոխարենը` Արսենյանը շատ սահուն առաջ է տանում ՔՊ ծրագրերը, ի վերջո հենց ՔՊ ցուցակով էլ վերջինս քաղաքապետ է ընտրվել։ Օրինակ` Արսենյանը և Ջերմուկի ավագանին այլևս որևէ խոչընդոտ չեն ստեղծում կառավարության համար` Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասով։ Թե ինչպես է հանքի վերաբացումը նպաստելու Ջերմուկի` զբոսաշրջային կենտրոնի վերածվելուն` դժվար է ասել, համենայնդեպս հանքերի շահագործման խոստում Արսենյանը չէր տվել։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե՛ ՔՊ-ն, թե՛ ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են, և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: 

Ընտրվելուց հետո 100 օրվա ընթացքում Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հանդիպել էր համայնքի դպրոցականների հետ, հպարտացել են նրանով, որ կանոնավոր աղբահանություն է համայնքում իրականացվում, կարծես, դա մեծագույն լավություն է թալինցիներին, և դպրոցներից մեկի կտուրին տեղադրել էր արևային վահանակներ։ Թվում էր` ընտրվելուց հետո Սափեյանը թափ կհավաքի, բայց նա, կարծես թե, այլ պլաններ ուներ։
 
Հաջորդ պաշտոնյան Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն է: Վերջինս ընտրվելուց առաջ խոստանում էր եղած ռեսուրսները ճիշտ բաշխել ե՛ւ ճանապարհաշինության, ե՛ւ լուսավորության ցանցի ընդլայնման, ե՛ւ ոռոգման համակարգի լավացման, ե՛ւ քաղաքում մշակութային կյանքի ակտիվացման համար, ընդ որում՝ ոչ միայն համայնքային բյուջեով, այլեւ ծրագրերով, սուբվենցիոն ծրագրերով՝ ներդրողներ եւ ներդրումներ բերելով քաղաք: Ինչպես երևում է Արմավիրի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ քաղաքապետը դեռ չի հասել իր տված խոստումների իրականացմանը, սակայն որպես սփոփանք՝ կարելի է նշել, որ մշակութային միջոցառումների պակաս քաղաքում չի զգացվում:
 
Նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ տված իր հարցազրույցներում Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը ստեփանավանցիների հետ ունեցած նախընտրական հանդիպումների ընթացքում  կապիտալ շինարարություն էր խոստանում, նոր աշխատատեղերի հիմնում, համայնքային նախկին իշխանությունների կողմից կատարված չարաշահումների բացահայտում, և սպառնում էր թույլ չտալ նախկինների վերադարձը: Դասական հեղափոխական խոստում, ինչպես ասում են: Իսկ այժմ անցնենք փաստերին: Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, թե ինչ բուռն գործունեություն է այս ընթացքում ծավալել համայնքապետը: Նա շնորհավորել է երիտասարդների միջքազգային տոնը, հանդիպել ԱԻՆ նախարարի տեղակալի հետ, դրիֆտ ավտոմեքենաների ցուցադրությանն է հետևել, համայնքապետի մասնակցությամբ նշվել է «Ծաղկի տոնը»-ը,  Գրիգորյանը նաև մասնակցել է շաբաթօրյակին, շնորհավորել է ոստիկանների օրը: Ասել է թե, պաշտոնյան չի կատարել իր տված խոստումներից և ոչ մեկը:
 
ՏԻՄ ընտրություններում Ծաղկաձորում հաղթանակ էր տարել ՔՊ-ն ներկայացնող Նարեկ Հարությունյանը: Վերջինս, հետ չմնալով ՔՊ-ական համայնքապետերի մոտ ընդունված ավանդույթից, խոստացել էր համայնքը վերածել զբոսաշրջության կենտրոնի, վերակառուցել ենթակառուցվածքները և ոչ ավել ոչ պակաս պատմական նոր ժամանակաշրջան բացել Ծաղկաձորի համար։ Ուշագրավն այնքան տված ճոխ խոստումները չեն, որքան հանգամանքը, որ ընտրվելուց հետո Նարեկ Հարությունյանը բառացիորեն կորավ հրապարակային քաղաքական կյանքից։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը կիսվում է կառավարության գրառումներով, իսկ իր կողմից բնակիչներին հրավիրում է հավաքվել քաղաքի հրապարակում և վայելել ձմեռը։ Հարությունյանի անձնական ֆեյսբուքյան էջում ևս ոչ մի խոսք չկա վերջինիս բուռն գործունեության մասին․ երկու տրաֆարետային շնորհավորական տեքստեր և վերջ։
 
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը նախընտրական շրջանում բավական մեծ ուշադրություն էր հատկացնում քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը, սակայն ընտրվելուց հետո,  կարծես թե, մոռացել է որ վերջիններս ունեն բերելավման կարիք: Այդ մասին կփաստի Դիլիջան այցելած գրեթե յուրաքանչյուր քաղաքացի: Փոխարենը, Սարգսյանը ջանասիրաբար պետական հողեր է օտարում, այն էլ ՝ շուկայականից ցածր գնով:
 
Իջևանի ընտրված համայնքապետ Արթուր Ճաղարյանը խոստանում էր ապագան բերել Իջևան, նվազեցնել անվտանգային խնդիրները: Տեսնենք, թե ինչով է նա զբաղվել իրականում:  Ճաղարյանը համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մարզպետ Ղալումյանի բաջանաղի որդուն՝ Վաչե Վիրաբյանին։ Ապա Դավիթ Վիրաբյանի դուստրը՝ 19-ամյա Նանե Վիրաբյանն է հայտնվում ՔՊ ավագանու ցուցակում։ 
 
Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի տված խոստումների շարքին կարելի է դասել ոռոգման ցանցի, ճանապարհների և լուսավորության ցանցի բարելավումը: Այդ ամենը Վայքի բնակիչները այդպես էլ չտեսան, իսկ ահա իր՝ Մաթևոսյանի գործերը վատ չեն․ նա իր կնոջ ընկերության հետ պետական բյուջեի գումարներով միլիոնների հասնող պայմանագրեր է կնքել:
 
Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը կարելի է ասել՝ ընդհանրապես ստվերում է: Մինչդեռ, մինչ ընտրվելը վերջինս խոստանում էր լուծել աղբահանության խնդիրը, ինչպես նաև բարեկարգել ոռոգման ցանցը: Մինչ այս պահը որևէ տեղեկություն վերը նշված կայսերական ծրագրերի իրականացումից չկան, ասել է թե՝ համայնքապետը պարզապես չի կատարել իր իսկ տված խոստումները:
 

Թե՛ հեղափոխության օրերին, թե՛ դրանից հետո ՔՊ-ականները և անձամբ Նիկոլ Փաշինյանը խոստանում էին հանրության առաջ թափանցիկ աշխատել, հատկապես վկայակոչում էին տարատեսակ հիմնադրամների հանդեպ հանրային և պետական վերահսկողության ավելացման անհրաժեշտությունը և դրանց աշխատանքի թափանցիկության ապահովումը։

Սակայն, տարիներ անց նույն ՔՊ-ականներն արդեն ԱԺ-ում՝ պատգամավորի կարգավիճակում, առաջ են քաշում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն հակասում են իրենց իսկ քաղաքական ուժի կողմից տրված խոստումներին և նախընտրական ծրագրում առկա կետերին:

Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխության օրերին ՔՊ-ականները խոստանում էին ընդլայնել խոսքի ազատությունը ՀՀ-ում, ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության միջոցների» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը համահեղինակել էր ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Այդ նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվությունը եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա: Հատկանշական է, որ նախագծի հեղինակների վեցից հինգը նախկինում աշխատել են որպես լրագրող։ Այսպես` նախագիծն առաջարկող պատգամավորներն են Արթուր Հովհաննիսյանը (աշխատել է Para TV-ում), Սարգիս Խանդանյանը (CivilNet-ում), Հայկ Կոնջորյանը (lragir.am-ում), Վահագն Հովակիմյանը (Հայկական ժամանակ, Ժողովուրդ, panorama.am), Թագուհի Ղազարյանը (armsport.am):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված