Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Ովքեր են Հայաստանի ամենահարուստ փոխքաղաքապետերը

Վերլուծական

Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հայաստանյան պաշտոնյաների կողմից ներկայացված գույքի և եկամուտների պաշտոնական հայտարարարգրերը: Այսօր կանդրադառնանք ամենահարուստ փոխքաղաքապետերի տասնյակին:

Դիցուք՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 2022-ի հոկտեմբերի 24-ի դրությամբ հայտարարագրել է 32,792,857.00 ՀՀ դրամ եկամուտ։ Երևանի քաղաքապետի տեղակալը հայտարարագրել է ավտոտնակ (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը), ավտոհանգրվան, ավտոկայանատեղի, Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով։ Նա նաև հայտարարագրել է VOLKSWAGEN մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Հաշվետու ժամանակահատվածում Տիգրան Ավինյանի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմում են  681,888.00 ՀՀ դրամ։ Կրիպտոարժույթներից նա հայտարարագրել է 1.66 Bitcoin, 5.00 Ethereum, 1,483.00 Ada Cardano։ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է կանխիկ՝ 4,000.00 ԱՄՆ դոլար և 13,450,000.00 ՀՀ դրամ։ Տիգրան Ավինյանի եկամուտները կազմել են 32,792,857.00 ՀՀ դրամ։ Մասնավորապես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 11,197,585.00 ՀՀ դրամ, որը վճարվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից եկամուտը կազմել է 5,183,271.00 ՀՀ դրամ։ Ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից։

Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը պաշտոնը ստանձնել է 2022 թվականին՝ Հրաչյա Սարգսյանի քաղաքապետ եղած ժամանակ։ Նրանք միասին երկար տարիներ աշխատել են բանկային համակարգում։ Մաչյանը մինչ քաղաքապետարան գալը հանդիսացել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Մաչյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրը և վերջինիս խորհրդականն է եղել։ Նա 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է մեկ բնակարան բնազմաբնակարան բնակելի շենքում՝ Երևան քաղաքում, որը ձեռք է բերվել 2015 թվականին։ Քաղաքապետի տեղակալը տարեսկզբին հայտարարագրել է 2001 թվականին ձեռք բերած Mitsubishi մակնիշի մեքենա և տարվա ընթացքում ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Volkswagen մակնիշի մեքենա, որը բերվել է Դուբայից, և որի արժեքը կազմել է 32 հազար դոլար։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 173 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 հազար դոլար։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 19 հազար դրամ, որից 10 մլն 758 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից: Իսկ այն ՊՈԱԿ-ից, որը ղեկավարում էր մինչ քաղաքապետի տեղակալ դառնալը, ստացել է 2 մլն 261 հազար դրամ

Գյումրիի փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը հայտարարագրել է 2012-ին թողարկված Տոյոտա մակնիշի ավտոմեքենա, 2005 թվականին արտադրված Նիսան մակնիշի ավտոմեքենա, պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 557.683.00 և 272 դրամ.  տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցները կազմել են 10,000.00 դրամ: Պապիկյանը նաև սպառողական վարկեր է ձևակերպել, մասնավորապես՝ 546.179.490 , 724.159.00, 1.972.319 և 673.316.00 դրամի չափով:

Դիլիջանի փոխքաղաքապետ Արման Բազինյանը հայտարարագրել է երկու բնակարան Դիլիջանում,  2015-ին ձեռք բերված HONDA մակնիշի ավտոմեքենա, 500,000.00 կանխիկ դրամ, տարվա ընթացքում ստացված եկամուտը կազմել է 4,686,230.00 դրամ, իսկ ահա ստացված վարկերն ու փոխառությունները՝ 2,370,683.00 դրամ:

Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ  Վարդան Սարգսյանը հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան շենքում, հողամաս, MAZDA մակնիշի ավտոմեքենա,  բանկային հաշիվների մնացորդը կազմել  է 500 ԱՄՆ դոլար:  Կանխիկ դրամը՝ 3 միլիոն դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար: Տարվա կտրվածքով պաշտոնյայի եկամուտը կազմել է 3,264,324,00 դրամ:

Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Խաչատուր Տերտերյանը հայտարարագրել է երեք հողամաս և անհատական բնակելի տուն, 2013-ին ձեռք բերված OPEL մակնիշի ավտոմեքենա, տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամը կազմել է 100,000.00 դրամ,  հաշվետու տարվա եկամուտները՝ 2,584,795.00 դրամ:

Թալին համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Սերգե Մկրտչյանը հայտարարագրել է 2008 թվականին ձեռք բերված բնակարան և 2021 թվականին ձեռք բերված հողամաս, ինչպես նաև 2013 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվներ մնացորդը կազմել է 250,000.00 դրամ, կանխիկ դրամը՝ 9,000,000.00 դրամ, եկամտի և ծախսերի վերաբերյալ որևէ տեղեկություն պաշտոնյան չի ներկայացրել:

Մեծամորի փոխքաղաքապետ  էդգար Հովհաննիսյանը հայտարարագրել է 15,000,000.00 կանխիկ գումար:  Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամը, կամ կանխիկ դրամը, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն, կազմել է 20,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 307,400.00 դրամ:

Աշտարակի համայնքապետի տեղակալ Շանթ Վահանյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, որը ստացել է որպես նվիրատվություն, երկու հողամաս, որոնցից մեկը գնել է 2020 թվականին: Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն՝ HYUNDAI մակնիշի  ավտոմեքենա: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 64,047.33 դրամ և 1,465.58 ԱՄՆ դոլար: Կանխիկ դրամը 4,650,000.00 դրամ, 13,250.00 դոլար և 3,600.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3,065,105.00 դրամ:

Աշտարակ համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Վարդան Սաֆարյանը հայտարարագրել է հողամաս, անհատական բնակելի տուն, արտադրական նշանակության շինություն (արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը): Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 946,178.00 դրամ: Կանխիկ դրամը՝ 30,000,000.00 ՀՀ դրամ և 10,000.00 ԱՄՆ դոլար:  Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 4,149,572.00 ՀՀ դրամ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված