Մյուռոն-ԽԱՉ. Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից
Հասարակություն![Մյուռոն-ԽԱՉ. Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից](/timthumb.php?src=disc/13-09-23/f45a7a9c750464281f1404c84d596351.jpg&w=780)
Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից: Ս. Գրիգոր Նարեկացին իր «Աղոթամատյանի» 93-րդ գլխում, որն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնին, ասում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի:
Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.: Վերջին շրջանում մյուռոնօրհնությունը կատարվել է այս Խաչով։Ժամանակին Ամենայն Հայոց Հայրապետը Մյուռոնն օրհնել է Գետարգելի Ս․ Խաչով, որը հայտնի է նաև Սեղբեստորոսի Ս․ Նշան անունով։ Սա այն խաչն է, որով 1023 թ․ հունվարի 6-ին բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձը Ջրօրհնեք կատարեց և հայոց Մյուռոնը հրաշագործեց։
Ըստ ավանդության՝ Հեղինե թագուհին խաչափայտի մասունքից նվիրում է նաև Հռոմի Սեղբեստրոս հայրապետին, որն էլ իր հերթին՝ Ս․ Գրիգոր Լուսավորչին։ Մատենագրական աղբյուրները վկայում են այս խաչի շնորհիվ կատարված հրաշքների մասին։ Այն երկար ժամանակ պահվել է Ձագավանքում։
![](banners/armflix.jpg)