Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Ովքեր են «մատնել» Նիկոլ Փաշինյանին

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանին հերքում են ոչ միայն ռուսական և արևմտյան ԶԼՄ-ները, պաշտոնյաները, այլ, որքան էլ տարօրինակ չհնչի, սեփական թիմակիցները: Ամեն բան սկսեց դեռ 2018 թվականին, երբ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը երկու անգամ հերքեց Փաշինյանի՝ մինչ այդ արած հայտարարությունները: Սկզբում Գասպարյանը հայտարարել էր, որ գազի գնի իջեցման հիմք այդ պահին չկա, և այդ հայտարարությունն արվում էր Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների ֆոնին, որ Հայաստանի կառավարությունն անելու է ամեն ինչ՝ առնվազն սահմանից այս կողմ գազի սակագինը վերանայելու համար: 

Փաշինյանի թիմակիցները հերքում են նրա խոսքերը նաև ընտրություններից հետո: Իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։ Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Եվ այդ մասին բացահայտ հայտնում են ՊԵԿ-ից` նշելով, որ միայն անցած տարի  ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել: Այսինքն` հեղափոխությունից երեք տարի անց էլ ստվերային տնտեսության ծավալները շարունակում են սահմռկեցուցիչ մնալ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներում հայտարարում էր, որ ստվերի դեմ պայքարը հաջողել է: Սա միակ դեպքը չէ, երբ ՊԵԿ-ը հակասում է վարչապետի տված տեղեկություններին: Ըստ ՊԵԿ պաշտոնական թվերի՝ Հայաստանում աշխատատեղերի թիվը 2020 թվականի ապրիլին կրճատվել է՝ 620 հազարից դառնալով 547 հազար, Փաշինյանն այդ նույն ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ էր անում՝ ավետելով, որ Հայաստանում աշխատատեղերի կայուն աճ է գրանցվում:
 
Փաշինյանին հերքում է նաև սեփական էկոնոմիկայի նախարարը: Եթե Փաշինյանը պնդում է, որ տնտեսությունը առողջանում է, իսկ բիզնեսը պատշաճ աջակցություն ստանում պետությունից, ապա նախարարը իր հարցազրույցի ընթացքում հայտարարում է, որ բիզնեսի վիճակը Հայաստանում ծայր աստիճան վատ է: Երեկ էլ Փաշինյանի ներդրումային պոզիտիվ տրամադրությունները ցրեց էկոնոմիկայի փոխնախարարը, ով հայտարարեց, որ Հայաստանում ներդրումային վիճակը վատացել է:
 
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը այսօր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի այնուհետև Արցախին Կոսովոյի օրինակով ինքնորոշվելու հնարավորություն տրվի: Այն, որ Կոսովոյի և Արցախի հիմնախնդիրները միմյանցից տրամագծորեն տարբեր են, այն, որ Կոսովոյի դեպքում առկա էին վերջինիս ինքնորոշման ջատագով միջազգային ուժային կենտրոններ՝ Ասլանյանին, կարծես, այնքան էլ չի հետաքրքրում: Սակայն, ամենաուշագրավը պատգամավորի հայտարարության մեջ թերևս հետևյալն էր․ «Գիտե՞ք, թե մինչեւ հիմա հարցն ինչու չի լուծվել, որովհետեւ հարցի լուծման իր տարբերակը Ռուսաստանն է առաջարկել, Եվրոպան է առաջարկել, ԱՄՆ-ն, Ադրբեջանը, Թուրքիան։ Հիմա մենք փորձում ենք բոլորին դուրս բերել եւ եվրոպական միայն մեկ որոշումով հարցը լուծել, երբ միջազգային հանրությունն ասում է, որ մնացածը պետք է մի կողմ քաշվեն… մի խոսքով՝ շատ չխորանամ»,-տառացիորեն ասել է պատգամավորը: Այսինքն, ստացվում է, որ ըստ Ասլանյանի, Փաշինյանը Եվրոպայում բանակցում է խաղաղության պայմանագրի եվրոպական տարբերակը, մինչդեռ ինքը՝ Փաշինյանը, բազմիցս էր հայտարարել, որ չկա ռուսական կամ արևմտյան տարբերակ և որ իրենք որևէ տարբերակի նախապատվություն չեն տալիս:
 
Եթե ադրբեջանական կողմը կրակ է բացում, հայկական կողմն էլ է պատասխան կրակ բացում, որն առաջ չկար։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։
 
 
Անդրանիկ Քոչարյանի ասածից հասկացվում է, որ այն ժամանակ կար չկրակելու հրաման: Մինչդեռ ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չկրակելու հրաման ինքը չի տվել և դա ընդհանրապես հավասարազոր է պետական դավաճանությանը:
 
 
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունում է՝ ուսուցիչը «մաքուր» 400 հազար դրամ աշխատավարձ չի կարող ստանալ, ու դա այն պարզ պատճառով, որ դրանից ավելի քան 100 հազար դրամ պետտուրքեր են պահվելու: Մինչդեռ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր փիառվել այդ նորության վրա` իրականությունը ներկայացնելով այնպես, կարծես, դա նախ վերաբերվում է ատեստացիա անցած բոլոր ուսուցիչներին և երկրորդը՝ նրանք հենց այդչափ գումար էլ ստանալու են:
 
 
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը օրերս ուշագրավ հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին, որում կամա թե ակամա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր քաղաքական թիմի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Սկզբում Դանիելյանը փորձում էր ապացուցել, որ այն տարածքները, որոնք մենք կորցրել ենք մեկ տարի առաջ Հայաստանում և շաբաթներ առաջ Արցախում, մենք հեշտությամբ և առանց պայքարի չենք զիջել: Իսկ ահա պատասխանելով հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանի իշխանությունները այդպես հեշտությամբ զիջեցին Սև լճի մի մասը, որոշակի տարածքներ Սյունիքից, պատգամավորը պատասխանեց՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանում իրավիճակը, Հայաստանի մարտունակության աստիճանը եւ տարբեր ժամանակներում տարբեր փաստաթղթեր, այո՛, եղել են որոշակի պայմանավորվածություններ, փորձվել է Ադրբեջանի հետ գնալ այն ճանապարհով, որպեսզի կնքենք խաղաղություն։ Այս հայտարարությունը ուշագրավ է այնքանով, որ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս փորձում է բոլորին համոզել, որ նշված տարածքները ինքը չի հանձնել ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր ձևով, ավելին՝ դրանք օկուպացվել են և նա պահանջում է, որպեսզի ՀՀ սուվերեն տարածքը օկուպացված ադրբեջանական զորամիավորումները դուրս գան Հայաստանից: Այժմ պարզվում է` մեր մարտունակությունը թույլ է եղել, բացի այդ եղել են որոշակի պայմանավորվածություններ, տարբեր փաստաթղթեր:
 
Այն բանից ի վեր, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում քննարկվում են նաև այսպես կոչված՝ անկլավների հարցը, հայաստանյան պաշտոնյաները հանդես են եկել իրարամերժ հայտարարութուններով և պնդումներով: Դիցուք՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ իրավական հիմքով անկլավների հարց գոյություն չունի: «Մենք շարունակում ենք քննարկել, ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթը, որը գոյություն ունի, այդ փաթեթներով որևէ իրավական հիմք չկա անկլավների հարցով։ Հնարավոր է համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, կամ սովխոզի [советское хозяйство] ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի, իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյություն են ունեցել 20-ական թվականներից մինչև առնվազն 70-ական թվականները։ Այսինքն՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի հարց չկա», - ասել էր ԱԽ քարտուղարը։
 
Այնուհետև տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փոքր-ինչ այլ շեշտադրումով է անդրադարձել այս հարցին: Նա, մասնավորապես, նշել է․ «Ակնհայտ է, որ երբ որ այդ պրոցեսը հասունանա՝ կարևոր դերակատարում կունենա այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունի իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքը ինչ իրավական հիմք ունի»:
 
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը հակասում են միմյանց․ խոսքը վերաբերում է նրանց մեկնաբանություններին, թե ինչու Ավինյանը 44-օրյա պատերազմին հաջորդած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներառված չէր ընտրական ցուցակում։  Նիկոլ Փաշինյանը  Հանրայինին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ավինյանը 2021 թվականի այդ օրերին հետևում էր, որ, ինչպես ՔՊ-ականները կասեին, հակահեղափոխականները հեղաշրջում չիրականացնեն։ Տիգրան Ավինյանը, սակայն, ընտրություններից հետո՝ 2021 թվականի օգոստոսի 2-ին Ֆեյսբուքում գրառում էր կատարել և նախընտրական գործընթացներից իր հեռու մնալը հիմնավորել ոչ հեղաշրջումների դեմ պայքարով, այլ նրանով, որ իր որոշումը պայմանավորված է նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով:


 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված