Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

ՔՊ-ականները՝ սեփական պոպուլիզմի ծուղակում

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները հեղափոխությունից հետո մեկը մյուսի հետևից մեգանախագծերի անոնս էին անում և տպավորություն էր, որ Հայաստանը դառնալու է մի մեծ շինհրապարակ, ժողովուրդն էլ ի վերջո կունենա բաղձալի նոր աշխատատեղերը: Սակայն, հեղափոխությունից 5 տարի անց կարող ենք ամփոփել և եզրակացնել, որ Փաշինյանի և մյուս ՔՊ-ականների կողմից հանրությանը ներկայացված նախագծերից գրեթե ոչ մեկը այդպես էլ կյանքի չկոչվեց: Բացի այդ, սառույցին գրված մեգա նախագծերից, ՔՊ-ականները նաև անում են հայտարարություններ, որոնցից, մեղմ ասած, պոպուլիզմի հոտ է գալիս:

Դիցուք՝  Նիկոլ Փաշինյանը այցելել էր Լոռու մարզ, որտեղ հայտարարում է նոր ավտոմեքենաների արտադրության մասին, որը ինչպես հետագայում պարզվում է, չի իրականանում:

ՀՀ քաղաքացին Փաշինյանից ակնկալում է պարզաբանում, թե ինչ եղավ նույն Արմավիրի Մերձավան համայնքի կենցաղային տեխնիկայի գործարանի հետ, որի բացմանը մասնակցեց 2018-ի դեկտեմբերին: Ի՞նչ եղավ 4,5 միլիոն ներդրման եւ ութսուն աշխատատեղի եւ 126 հազար միավոր տեխնիկայի հետ, որը պետք է արտադրվեր ընդամենը մեկ տարում: Իսկապես, ո՞ւր են հայկական հեռուստացույցները, որ բյուջեն լցնելու համար Փաշինյանը հույսը դրել է գյուղացու սիգարետի եւ օղու վրա։

Հայաստանում 10-15 միլիարդ դոլարի ներդրում պետք է արվեր այսպես կոչված` խելացի քաղաքների կառուցման համար։ Այս հարցը գտնվում էր այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կուռացիայի ներքո, սակայն, որ աստղաբաշխական ներդրումներին ականատես եղանք, ոչ առավել ևս այս կայսերական ծրագրի իրականացմանը։
 
Գյումրիում ճոպանուղի կառուցելու ֆանտաստիկ թվացող և լուրջ ներդրումներ պահանջող ծրագիրը ևս կյանքի չկոչվեց։ Այդ ընթացքում Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Հարությունյանը։
 
Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2020թ-ին մարզում պետք է իրականացվեին մի շարք ծրագրեր՝ ուղղված բիզնեսի, առողջապահության, կրթության ոլորտներին: Այն ժամանակվա մարզպետը նշել էր, որ գործարարի կողմից Երևան-Մխչյան ավտոճանապարհի վրա նախատեսվում է կառուցել 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա, որի կառուցման համար կներդրվի $4.5 մլն: Թե ինչ եղավ հետո` անչափ հուզիչ էր: Դե իսկ հայտնի և մեմ դարձած կոկորդիլոսաբուծարանի մասին ընդհանրապես ավելորդ է հիշեցնել:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես աչքի է ընկնում էքստրավագանտ խոստումներով։ Դրանցից մեկը Գյումրիում նյույորքցի Թոդդ Ֆաբաքերի ներդրմամբ՝ «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։
 
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարում էր, որ մեկ տարում ամբողջությամբ կլուծվի աղետի գոտին դոմիկներից ազատելու հարցը, որը, իհարկե, չլուծվեց․
 
Թերևս ամենափիառված նախագիծը, որը այս տարիների ընթացքում առաջ են բրդում իշխանությունները, Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցումն է: Այդ խոստումը տալիս էին Հայկ Մարությանը, Հրաչյա Սարգսյանը, իսկ այժմ նրանց է միացել Տիգրան Ավինյանը: Մինչդեռ մետրոյի կայարանից դեռևս որևէ լուր չկա և հասկանալի չէ՝ այն կառուցվելու է ընդհանրապես, թե ոչ:
 
Մեկ տարի առաջ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք  է արձակել իր առաջին արբանյակը և շուտով հանրությանը կներկայացվեն նրա կողմից արված առաջին լուսանկարները: Մինչ այս պահը այդ լուսանկարները հանրությունը այդպես էլ չտեսավ:
 
Ամիսներ առաջ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը, մեկը մյուսին հերթ չզիջելով, փորձում էին համոզել, որ հայ-թուրքական սահմանի բացումը որևէ ապոկալիպտիկ հետևանք չի ունենալու, հակառակը՝ սահմանների բացումը նոր զարկ է տալու տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղեր են ստեղծվելու, մարդիկ էլ սկսելու են ավելի լավ ապրել:  Ընդհանրապես, ցանկացած նման հայտարարություն պետք է համեմված լիներ վստահություն ներշնչող թվերով, վերլուծություններով, որոնք կապացուցեին վերը նշված խոսքերի իսկությունը: Մինչդեռ ՔՊ-ական պատգամավորները մինչ այս պահը չեն բերել գեթ մեկ լուրջ հետազոտություն՝ ի հիմնավորումն իրենց գեղեցիկ բաժակաճառերի: Փոխարենը՝ առկա են բազմաթիվ վերլուծություններ, որոնք խոսում են այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացումը հանգեցնելու է հայ արտադրողի շահերի լրջագույն ոտնահարման և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության կլանմանը: Շատերի կարծիքով՝ այդ սցենարի իրականացման դեպքում Հայաստանի տնտեսությանը սպառնում է այսպես կոչված` բաթումիզացիա: Ինքը՝ Գևորգ Պապոյանը, ընդունում է, որ հարյուրապատիկ անգամ ուժեղ հարևանի հետ չպետք է թշնամություն անել: Իսկ կա՞ երաշխիք, որ այդ հարյուրապատիկ անգամ ուժեղ և հատկապես տնտեսապես ուժեղ հարևանը չի կլանի քո թույլ և արտաքին վարկերով գոյատևող տնտեսությունը:
 
ՔՊ-ական պատգամավոր Զառա Բաթոյանը երեկ գրառում է արել, որտեղ իր մտահոգությունն է հնչեցրել կալանավայրերում պահվող կանանց իրավունքների խախտման դեպքերի առթիվ: Նա, մասնավորապես, գրել է, որ  յուրաքանչյուր ոք ունի բժշկական խորհրդատվություն և ծառայություններ ստանալու իրավունք վերարտադրողական և սեռական առողջության հարցերի շուրջ՝ մեկուսի ու գաղտնի պայմաններում: Կանանց իրավունքների պաշտպանության մեկ էլ առաջամարտիկ էլ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանն է: Մինչ հեղափոխությունը և դրանից հետո էլ նա բառի բուն իմաստով ակտիվիստ էր և հայտարարում էր, որ կանանց իրավունքները անտեսելու այլևս որևէ իրավունք չունենք: Շատ լավ է, որ Զառա Բաթոյանը հետաքրքրված է կալանավայրերում պահվող կանանց բժշկական խորհրդատվություն և ծառայություններ ստանալու իրավունքով, շատ լավ է, որ Լենա Նազարյանը ևս կանանց իրավունքների պաշտպանության առաջամարտիկ է, սակայն առնվազն տարակուսելի է, որ վերջիններս բառ անգամ չէին ասել հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված զինվորի մորը կալանավորելու վերաբերյալ:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված