Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Դիվանագիտական սկանդալներ հրահրած ՔՊ-ական պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական

Նոր Հայաստանում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների քայլերը կամ հայտարարությունները հանգեցրել են այս կամ այն երկրի հետ հարաբերությունների լարմանը կամ միջպետական, դիվանագիտական սկանդալի: 

Առաջին ծիծեռնակը Հայկ Կոնջորյանի ելույթն էր խորհրդարնում, որում վերջինս հարևան Իրանին անվանել էր ավտորիտար պետություն: Այս դեպքում կարելի է ասել միայն հրաշքով հայկական կողմը խուսափեց իրանական կողմի հետ դիվանագիտական սկանդալից: Սակայն, այս դեպքը դաս չդարձավ իմքայլականնների համար և հաջորդ կիքսի հեղինակը Ռուբեն Ռուբինյանն էր, ով ԵԽԽՎ-ում ՌԴ շահերի դեմ նախագծին սխալմամբ քվեարկելուց հետո ստիպված էր մերձեցման երեկոներ կազմակերպել ռուս պատգամավորների հետ, որպեսզի շտկի երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած սուր անկյունները:

Պակաս սկանդալային չեն հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը և հայտարարությունները, մասնավորապես՝ վարչապետի ջանքերով լուրջ լարվածություն է առաջացել ՀՀ-ՌԴ, ՀՀ-Բելառուս հարաբերություններում: Փաշինյանն անգամ հասցրել է «մուննաթ» գալ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների վրա, քանի որ վերջիններս հանդգնել են չֆինանսավորել իր բարեփոխումները, իսկ այդ «մուննաթին» ստիպված էր պատասխանել անձամբ ՀՀ-ում ԵՄ դեսպանը: ՌԴ հետ հարաբերությունների խաթարման գործում առանձնահատուկ ներդրում ունի վարչապետ Փաշինյանը, նա է հայտարարում, որ Արցախում ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են հայտնվել, ապա հերքվում ՌԴ ՊՆ-ի կողմից, նա է հայտարարում, որ Իսկանդերը անարդյունավետ զենք է, ապա հերքվում ՌԴ ՊՆ կողմից, նա է, որ կամայական կերպով է մեկնաբանում Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը և հայտնվում ծիծաղելի իրավիճակում: Հայաստանը լրջագույն միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը խեղաթյուրեց Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկելի՝ ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ հնչեցրած ելույթի տեքստը՝ խոսքից կտրել-հանելով այն հատվածը, որն առնչվել է Հայաստանում ընթացող դատաիրավական պրոցեսներում Վենետիկի հանձնաժողովի պարտադիր դերին: Համապատասխան հատվածը տեղ չի գտել Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրութվան մէջ այն դեպքում, երբ Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրության գերմանական տարբերակում հստակ ֆիքսվել են կանցլերի՝ Վենետիկի հանձնաժողովի մասին հնչեցրած խոսքերը: Հարթ չեն ընթացել նաև Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումները, ասում են՝ տիկին դեսպանն այդ հանդիպումից հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի:

Հայաստանը դառնում է աշխարհի ռազմաարդյունաբերական հսկաների ծիծաղի առարկան, որովհետև Փաշինյանի նախարար Հակոբ Արշակյանը Աբու Դաբիի էքսպոյում ցուցադրում էր բուկլետ և ջրի շիշ՝ չհասցնելով ժամանակին Աբու Դաբի տեղափոխել իր կողմից այդքան փիառված ԱԹՍ-ները:

Այս դեպքից հետո ամիսներ անց էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը սրտնեղել էր, որ Հակոբ Արշակյանին չի հաջողվել ավելին քամել վերը նշված ցուցահանդեսից և մեր տնտեսությունը առանձնապես ոչինչ չի շահել։ Քերոբյանին այս տարի շանս ընձեռվեց ուղղել Արշակյանի շահերը` Դուբայ 2020 էքսպոյում ՀՀ պատվիրակության ղեկավարը հենց էկոնոմիկայի նախարարն էր։ Հաշվի առնելով Վահան Քերոբյանի կատակասիրությունը` կարելի է հասկանալ, թե ինչու են այս տարի հայկական ազգային արժեքները ներկայացնող ստենդում տեղ գտել «американские горки»-ն։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի` մենք ազգովի պետք է հպարտանանք հենց դրանով։ 

Հայաստանը ներքաշվում է միջազգային սկանդալի մեջ, որովհետև ավիացիոն կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը չէր կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչպես է ամերիկյան Բոինգը հայտնվել Իրանում, նա դժվար թե կարողա բացատրել նաև, թե ինչ է անելու Հայաստանը, եթե իր բացթողումների արդյունքում հայտնվի ամերիկյան սանկցիաների տակ:

Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սկանդալ տեղի ունեցավ՝ կապված Հայաստանի առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից  արված հայտարարության հետ, որում նախարարը կորոնավիրուսի դեմ պայքարի հայաստանյան փորձը առավել հաջողված էր համարել և ակնարկել, որ վրացական կողմն ունի տվյալների ներկայացման հարցում թափանցիկության խնդիր: Թորոսյանի վրացի գործընկերներն անչափ կտրուկ էին արձագանքել նրա հայտարարությանը, բանը հասել էր նրան, որ Թորոսյանը ստիպված էր եղել դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրել վրացական կողմից: 

Մամուլը գրել էր, որ նախորդ տարվա ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն: Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Պատգամավորների անունները նույնպես շրջանառվում էին՝ Արփի Դավոյան, Վահագն Հովակիմյան, Վահագն Ալեքսանյան, Արթուր Հովհաննիսյան: Վերջիններս կամ հրաժարվել են պատասխանել՝ համապատասխանում է այդ լուրը իրականությանը, թե ոչ, կամ ասել են, որ անլուրջ հարցերի չեն պատասխանում: Թե որքանով է սա հերքում՝ դատեք ինքներդ:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի պատմության իմացությունը քիչ էր մնում միջազգային սկանդալի հանգեցներ, քանի որ վերջինս ոչ ավել, ոչ պակաս ճապոնացիներին անվանել էր չինացիների և կորեացիների սինթեզ: Սակայն, բացի այդ, Սինանյանը հասցրել է իր հայտարարություններով նաև Հայաստանի պետական շահերին հարվածել, դիցուք՝ պնդելով, որ ցեղասպանության ճանաչման թեման փակված է:

ՔՊ-ական պատգմավոր Վիգեն Խաչատրյանը շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից համոզմունք հայտնեց, որ Լաչինի միջանցքի փակումը պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ իբրև թե Արցախի հարցում կիսում են Ռուսաստանի տեսակետը:

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոյանն ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, որ Հայաստանում կարող են Հռոմի ստատուտի համաձայն կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի մեր երկիր: Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց ռուսական կողմից և նույնիսկ ԱԳՆ մակարդակով հայկական գործընկերներից պարզաբանումներ պահանջվեցին:

Վերը նշվածն ընդամենը մի քանի օրինակներ են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիմը հաջողացնում ոտքի վրա փչացնել հարաբերությունները բոլոր հնարավոր և անհնարին գործընկեր պետությունների հետ: Եվ սա մեզ փորձում են մատուցել իբրև նոր որակի արտաքին քաղաքականություն: Փաստացի, Փաշինյանը և իր թիմն այդպես էլ չգիտակցեցին իրենց զբաղեցրած պաշտոնների և այդ պաշտոններում արված յուրաքանչյուր հայտարարության գինն ու լրջությունը՝ մնալով փողոցային դիվանագիտության տակ… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված