Խոշոր ավտովթար. բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը Հունիսի 9-ին ողջ քայլերը կներկայացնենք` երբ, ինչպես, ինչ մեթոդներով, բայց կազմի մասին չենք խոսի (տեսանյութ) Զովունու հողամասում տրակտորի մեջ հայտնաբերել են «գյուրզա» Մեր ծրագիրը նույնն է մնում՝ այս իշխանության հեռացումը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նոյեմբերին Նիկոլը կմեկնի Բաքու և կստորագրի «Խաղաղության պայմանագիրը». Զոհրաբյան (տեսանյութ) Լարսում աշխատանքը վերսկսվել է, ջրհեղեղների ու սողանքների վտանգ այլևս չի արձանագրվում ՊՆ-ն ԶՈՒ պատվո պահակային վաշտում զորակոչիկների ընտրության մրցույթ է հայտարարել Քննարկվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը և առաջիկա ծրագրերը ՀԻՄԱ. սրբազան պայքարի օրվա ավարտը՝ «Սուրբ Աննա» եկեղեցու բակում Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է անցնեն այլ հատվածների սահմանազատման 

Շրջափակման հետևանքով Արցախում 1960 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից

Արցախ

Արցախի Հանրապետության կառավարությոնը հրապարակել է տեղեկագիր՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը շրջափակման 278-րդ օրվա դրությամբ.

«Օրվա վիճակագրական թարմացումներ

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,960 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3  օրվա ընթացքում աճելով շուրջ 15  դեպքով։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 815   հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում  են առ այսօր, իսկ ռուս խաղաղապահների կողմից անձանց տեղափոխությունները կասեցվել էին հունիսի 15-ին և վերականգնվել միայն օգոստոսի 21-ին, սակայն միայն մեկ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան, որն էլ կասեցվել է օգոստոսի 28-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախցի երեք ուսանողների առևանգումից հետո:

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ավելի քան 6,000 անձինք, ներառյալ՝ շուրջ 800 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 224  անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (278  օրվա ընթացքում մարդկանց 681,100   -ի փոխարեն՝ 3,042  մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 27  ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի  մեքենաներով:

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 86 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (278 օրվա ընթացքում 255,766 -ի փոխարեն՝ 2,990    մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 6  մուտք և ելք՝  ԿՄԽԿ-ի մեքենաները, ինչպես նաև մեկ բեռնատար մեքենա՝ հումանիտար բեռով:

Շուրջ 19 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (278  օրվա ընթացքում մոտ 111,200   տոննայի փոխարեն՝ 5,730   տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ մոտ 15 տոննա հումանիտար բեռ՝ ռուսական Կարմիր խաչի միջոցով:

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 211  օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 249 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

Շրջափակումից ի վեր 1710 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 40 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացածը կա՛մ փաստացի են կասեցրել, կա՛մ գործում են խիստ սահմանափակ ծավալով։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000  մարդ, որը մասնավոր հատվածի աշխատողների 90%-ից ավելին է:

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 528    մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 58 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Կարևոր փաստեր

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։ Սակայն հունիսի 15-ից արգելվել է նաև վերջիններիս տեղաշարժը: Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված է մատակարարել սնունդ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Ադրբեջանը հուլիսի 11-ից արգելափակել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։

Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։

Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։

Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից՝ վառելիք ու լվացքի փոշի, իսկ հունիսի 15-ից նշված ապրանքներից ոչ մեկի մատակարարում տեղի չի ունեցել ընդհանրապես:

Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով Հայաստանից-Արցախ էլեկտրամատակարարումը, ինչպես նաև շրջափակման սկզբից պարբերաբար, իսկ մարտի 21-ից վերջնականապես խափանելով միակ գազամատակարարումը Հայաստանից: Հուլիսի 8-ին Ադրբեջանը անսպասելի կերպով վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը և ժամեր հետո նորից ընդհատել այն: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է օրական 6-ժամյա հովհարային անջատումների։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ավտովթար. բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ըՀունիսի 9-ին ողջ քայլերը կներկայացնենք` երբ, ինչպես, ինչ մեթոդներով, բայց կազմի մասին չենք խոսի (տեսանյութ)Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է. ՏԿԵ նախարար (տեսանյութ)Իրանի նախագահի մահը չէր կարող պատահական լինել «Հրապարակ»Զովունու հողամասում տրակտորի մեջ հայտնաբերել են «գյուրզա» Մեր ծրագիրը նույնն է մնում՝ այս իշխանության հեռացումը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանում մթնոլորտային օդի որակըH5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվելՆոյեմբերին Նիկոլը կմեկնի Բաքու և կստորագրի «Խաղաղության պայմանագիրը». Զոհրաբյան (տեսանյութ)Լարսում աշխատանքը վերսկսվել է, ջրհեղեղների ու սողանքների վտանգ այլևս չի արձանագրվումՊՆ-ն ԶՈՒ պատվո պահակային վաշտում զորակոչիկների ընտրության մրցույթ է հայտարարելՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա ԵրևանՀեծանիվ էր քշում՝ թիկնազորն էլ հետևից, բոլորս էլ հասկանում ենք՝ սա խաղ է աշխարհի համար, իմիտացիա. Գալոյան (տեսանյութ)Քննարկվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը և առաջիկա ծրագրերըՀԻՄԱ. սրբազան պայքարի օրվա ավարտը՝ «Սուրբ Աննա» եկեղեցու բակումՀայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է անցնեն այլ հատվածների սահմանազատմանՊահեստազորայինները տեղեկացվել են՝ ինչպես խուսափել կեղծ լուրերից՝ դրանց տարածման զոհ չդառնալու համարՖուտբոլի ազգային թիմի անդամ Ժիրայր Շաղոյանը հաղթանակի ակնկալիքներ ունի Ղազախստանի հետ խաղիցՄեր երկրի առողջապահական համակարգի թիվ 1 օրհասական խնդիրը բժիշկների երկար եղունգներն ու զարդերն են. Գեւորգ ԳրիգորյանԿարեն Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասինԵմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմՊաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը (տեսանյութ) «ԳԱԶ 2410»-ը մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում, կան վիրավորներԳոռ Մալաքյանը և «Արարատ»-ը երկարաձգել են պայմանագիրըԳագիկ Նիկողոսյանը որոնվում է որպես անհետ կորած Պատուհանից մտել են տուն, պահարանում կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 000 ԱՄՆ դոլար և 6 մլն դրամ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային. Բայդեն Պապիկյանը Բուլղարիայում ռազմարդյունաբերական ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ալեքսանդր Պետրակովի և Ժիրայր Շաղոյանի ասուլիսը` ուղիղ«Գորիս» ՔԿՀ ծառայողները կանխել են նույն կալանավորված անձին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքըՀայկական մրգերի արտահանումը Ռուսաստան ավելացել է առնվազն երկու անգամ. ՍԱՏՄ«Մի աղջիկ». Խորեն Լեւոնյանի նոր տեսահոլովակըՍահմանվել է ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Բելառուսն օկուպացված Արցախում ագրոքաղաք կկառուցի Մենք ձեռքերը ծալած չենք նստի. Իսրայելը պատրաստ է Լիբանանի հետ սահմանին ռազմական գործողություններ սկսելԲուդապեշտում միջազգային մրցաշար. Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում կգոտեմարտեն միմյանց հետ«Հուսո առագաստ» 2024 հեղինակային երգի միջազգային փառատոնը սպասում է նոր անունների (լուսանկարներ)Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում. փաստաբան Կապահովվի անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնումՀամագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբԹուրքի ծրագիր է. սրբապիղծ եմ համարում ուժայիններին, որոնք ենթարկվում են իշխանությունների հրամաններին. նրանց պետք է պարգևատրել Թալեաթ փաշայի մեդալով. Սրբազան պայքարի աջակից (տեսանյութ)Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են Մենք վերագտել ենք մեր հայրենիքը, չեմ ուզում, որ այս հողը նորից գերի դառնա. շահումյանցի կին (տեսանյութ)Սրբազան պայքարի հաջողվելուց հետո սպասում ենք հստակ քայլերի՝ արցախցիների հավաքական վերադարձ դեպի Արցախ. հանրահավաքի մասնակից (տեսանյութ)Երբ ամեն ինչ անի, կասեն՝ ցտեսություն. Պուտինը հայտնել է՝ ԱՄՆ-ն երբ «կհրաժարվի» ԶելենսկիիցՍրբազան շարժումը հույս է տալիս, որ կվերադառնամ իմ հայրենիք. Քարվաճառի համայնքապետ (տեսանյութ)Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան
Ամենադիտված