Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Զոռբայությամբ համայնքապետ դարձածները

Վերլուծական

2018 թվականին գալով իշխանության՝ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ իրենք ընդամենը ժողովրդի կամքի իրականացնողներն են, որ Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվելու և իրենք էլ հաշվի են նստելու ժողովրդի կատարած ընտրության հետ: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ եթե ժողովուրդը ցանկանա՝ իրենք կհեռանան:

Վերջին ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում ՔՊ-ականները խայտառակ պարտություն կրեցին, ինչը գուցե մի կողմից և նշանակում է, որ ընտրություններում կեղծիքներ եթե անգամ եղել են, ապա դրանք չեն ազդել վերջնական արդյունքների, պատկերի վրա: Մյուս կողմից՝ ասել, որ ՔՊ-ականները հաշվի են նստել ժողովրդի ընտրության հետ, մեղմ ասած, սխալ կլինի:

Դիցուք՝ Վանաձորում ՏԻՄ ընտրություններում պարտված ՔՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում էր համայնքի կառավարումը ստանձնելու համար: Սկզբում նրանց օգնեց «Լուսավոր Հայաստանը»՝ դատարան դիմելով, ավագանիում իր մանդատները պաշտպանելու նպատակով: Դրան էլ գումարենք այն հանգամանքը, որ վանաձորցիների կողմից փաստացի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանին ձերբակալել են: 

Սեպտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը մերժեց ԼՀԿ բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված, և 2 տարվա քաշքշուկից հետո վերացավ Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։ Սակայն երեկ լրացավ համայնքապետ ընտրելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը, Վանաձորի ավագանին այդպես էլ նիստ չհրավիրեց։ Օրենքով` ավագանու ընտրություններից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ղեկավար ընտրվի, բայց 2021-ին դատարան դիմում էր ներկայացվել, և այդ ժամկետը սառեցվել էր, քանի որ նման ֆորսմաժորների համար օրենքը կարգավորումներ չի նախատեսում: Իսկ դա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետը պետք է հաշվարկել դատարանի որոշման օրվանից սկսած։ Օրենքը համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում նախատեսում է նոր ընտրություններ, սակայն իշխող ուժը դժվար թե հավատարիմ մնա օրենքի տառին, երբ ամիսներ առաջ կամայականորեն Վանաձորում համայնքապետի ԺՊ են նշանակել հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին։ Ինչ վերաբերում է նիստ չգումարելուն, Մամիկոն Ասլանյանի թիմակիցներից 2-ն անցել են իշխանության կողմն ու քվորում ապահովել, և նիստ հրավիրել չի ստացվի։

Սեպտեմբերի տեղական ընտրություններում հաղթել էր Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի առաջնորդած դաշինքը։ Սակայն երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայկական երազանքը» բոյկոտեցին նիստերը, նորընտիր ավագանին այդպես էլ չկարողացավ համայնքապետ ընտրել ու այստեղ նոր ընտրություններ նշանակվեցին։ Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիրը» չէր էլ թաքցնում՝ նիստերին չեն գնում, որպեսզի արտահերթ նշանակվի։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանի հրամանով Անիի համայնքապետի ԺՊ նշանակվեց ընտրություններում պարտված թեկնածու Արման Սարիբեկյանը: 

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունից 1,5 տարի անց քաղաքական խմորումներ և նոր գործընթացներ են մեկնարկել: Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունից 1,5 տարի անց քաղաքական խմորումներ և նոր գործընթացներ են մեկնարկել: Ընտրության արդյունքում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացած, սակայն մյուս ուժերի նման 50+1 ձայն չհավաքած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ի պատասխան այդ քայլի առաջադրել է նախընտրական ցուցակի 2-րդ համար, ավագանու անդամ, Ախուրյանի Բ/Կ-ի տնօրեն Զավեն Մանուկյանի թեկնածությունը և հենց նրան էլ կարգել համայնքապետ

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Քասախ բնակավայրում հաղթանակ է տարել «Իմ Հզոր համայնք» խմբակցությունը: Հիշեցնենք, որ Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Վերոկազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր  Սարգսյանը (ով նախկինում Եղվարդ քաղաքի քաղաքապետն էր): Հաշվի չառնելով ընտրողների վստահությունը, Քասախցիների տված ձայները, «Իմ Հզոր համայնք կուսակցությանը» Քասախ բնակավայրի  վարչական ղեկավար է նշանակել ՔՊ-ի ավագանու թեկնածու Արտակ Թովմասյանին, որը ՔՊ-ի ցուցակում էր, բայց՝ երրորդ տասնյակից հետո։Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Արտակ Թովմասյաը նշանակվել էր Քասախի համայնքապետի ԺՊ, և համայնքպետարանն ու բնակիչները բողոքի ակցիա էին անում նրա դեմ,   միայն ոստիկանության «պատով» կարողացավ նա մտնել համայնքապետարան։ Այսօր էլ, փաստացի, հենց նրան են նշանակել այն պաշտոնին, որին դեմ էին համաքաղաքացիները։

Վեդիում նույնպես իշխանությունները փաստացի զավթեցին համայնքապետի աթոռը: 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը  գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Այդ ժամանակ ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06%, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,39%: Քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չուներ, իսկ կոալիցիա կազմել չստացվեց, որոշեցին գնալ նոր ընտրությունների: Բայց այդ, ընթացքում Փաշինյանի որոշմամբ համայնքապետի ԺՊ էր նշանակվել ոչ թե ամենաշատ քվե ստացած թեկնածուն, այլ Գարիկ Սարգսյանը, ով էլ այնուհետև, ըստ մամուլի հրապարակումների, բավականին կասկածելի թափանցիկությամբ աչքի ընկած ընտրություններում կարողացավ կորզել համայնքապետի պաշտոնը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված