«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

ՔՊ-ն «ճեղք» կտա՞. ովքեր առաջինը կմիանան ժողովրդին

Վերլուծական

Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիան, Արցախը վերջնականապես կորցնելու հեռանկարը և այդ ընթացքում ՀՀ իշխանությունների դրսևորած անգործությունը՝ ստիպում են ընդդիմադիր քաղաքական դաշտի խաղացողներին ավելի արագ գործել, դա են պահանջում նաև ամեն օր հրապարակում հավաքվող քաղաքացիները: Ընդդիմությանը, կարծես թե, հաջողվել է որոշակի կոնսենսուսի հասնել, ձևավորվել է Ազգային կոմիտե և ներկայացվելու է Փաշինյանի հրաժարականին հասնելու ճանապարհային քարտեզը: Հանրային ճնշման մեծացման հետ մեկտեղ կարևոր հարց է առաջ գալիս, թե երբ ճեղք կտա ՔՊ-ն, կամ ո՞վ առաջինը ՔՊ-ականներից կմիանա ժողովրդին: Իսկ դա ավելի քան հնարավոր է:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ևս իշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ էին սկսվել, որոնք կարող էին ուշագրավ զարգացումներ ունենալ: Հակասությունների հիմքում՝ իշխանության ազգային, ավանդական արժեքներ կրող «թևի» պայքարն է սորոսական «թևի» ներկայացուցիչների դեմ: Այդ հակասությունները Փաշինյանի ակտիվ միջամտությամբ հարթվեցին, սակայն, կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո ՔՊ-ն լքողների պակաս չէր նկատվում: Մանդատները վայր դրեցին Արսեն Ջուլֆալակյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գայանե Աբրահամյանը, Տիգրան Կարապետյանը: Կապիտուլյացիայից հետո թիմից ակնհայտ դիստանցիա էր պահում, որևէ քաղաքական հայտարարություն չէր անում և Փաշինյանին հրապարակավ չէր աջակցում նաև Տիգրան Ավինյանը: Ռադարներից հեռացել էր նաև այն ժամանակ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանը, ով հետագայում հրաժարական տվեց, իսկ այսօր արդեն ընդդիմադիր կուսակցության ցանկը գլխավորելով՝ մասնակցում է ավագանու ընտրություններին: Կապիտուլյացիոն պայմանագիրը էականորեն խարխլեց ՔՊ-ի հիմքերը:

Բացի այդ, ՔՊ-ում կան նաև պատգամավորների խումբ, որոնք առանցքային հարցերում գրեթե միշտ հակադրվում են կառավարությանը, կամ ՔՊ-ի մյուս թևերին: Դա այն թևն է, որը մի շարք հարցերում, ինչպիսիք են օրինակ՝ Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիան, հակադրվել են ֆրակցիայի մեծամասնության կողմից հնչեցրած գնահատականներին: 

Այսօր ՔՊ-ում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել՝ լուռ են բոլոր առանցքային ֆիգուրները, որևէ մեկը չի շտապում հրապարակավ աջակցել Նիկոլ Փաշինյանի Արցախը վերջնականապես հանձնելու որոշմանը: Եվ սա շատ կարևոր ցուցիչ է, եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի ընդլայնել հանրային ճնշման աշխարհագրությունը և մեծացնել դրա ամպլիտուդը, ապա չի բացառվում, որ ՔՊ-ն ճեղք տա և ՔՊ-ականներից մի քանիսը միանան ժողովրդին: Դա նրանք կանեն նաև սեփական կաշին փրկելու համար, քանի որ ով, եթե ոչ նրանք քաջ ծանոթ են Նիկոլ Փաշինյանի՝ վերջին պահին յուրայիններին քցելու ձեռագրին:

 Եվ այդ սցենարի հավանականությունն է ստիպում Փաշինյանին ամեն գնով ամրապնդել իր դիքերը ուժային բլոկում, իր համար հնարավոր զարգացումների դեպքում հենարան ստեղծելու նպատակով, քանի որ ակնհայտ է՝ ԱԺ-ում իր համար քաղաքական «ռասկլադը» հեղհեղուկ է: Նաև այդ ճեղքը թույլ չտալու համար է Փաշինյանը երեկ, ըստ որոշ տեղեկությունների, հավաքել ՔՊ-ականներին և վստահեցրել, որ որևէ դեպքում հրաժարական չի ներկայացնելու: Սակայն, սա ավելի շատ ինքնախաբեություն է և թիմակիցների առնետավազքը կանխելու փորձ: Եվ գլխավոր ինտրիգը թերևս այս պահին մեկն է՝ ՔՊ-ից ո՞վ առաջինը կմիանա ժողովրդին, և ով պետական շահը վեր կդասի կուսակցական և անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հագուստիցս բացի այլ բան չունեմ կորցնելու այս կյանքում, սա չակնկալիքների պայքար է, հիշե'ք. Սրբազան (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը մեր Թովմասին մայր է հայհոյել, ասել է` դերիադ հանի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան 7 հոգով մա՞րդ են ծեծում, տղերք, խիստ կերպով դատապարտում ենք ոստիկանական բռնությունները. Սրբազան (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ այրվել է իրանական համարանիշներով բեռնատարըՉուլ Նիկոլ, դատարկ փողոցում ո՞ւմ էիր բարև տալիս. չե՞ս ամաչում, որ ապրում ես. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված