Ոչ մեկս այլևս անվտանգ չենք Հայաստանի և որևէ կետում. Վրթանեսյան
Բլոգոսֆերա![Ոչ մեկս այլևս անվտանգ չենք Հայաստանի և որևէ կետում. Վրթանեսյան](/timthumb.php?src=disc/27-09-23/358dc1da08107f628d105fa92505dcba.jpg&w=780)
Արցախի հարցը Հայաստանի գլոբալ անվտանգության խնդրի մի մասն է միայն՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Նիկոլը ոչ թե «Արցախն է տալիս, որ հանգիստ ապրի», այլ ամբողջ Հայաստանի անվտանգությունն է վարի տալիս։
Ոչ մեկս այլևս անվտանգ չենք Հայաստանի և որևէ կետում։
Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն։
Հ.Գ. Այս միտքը պետք է հասցնել բոլոր նրանց, ովքեր շարունակում են հույս ունենալ, որ եթե իրենց նոր բնակարանը գնել են Երևանում, ուրեմն այդ բնակարանը վայելելու են»,-գրել է Վրթանեսյանը։
![](banners/armflix.jpg)