Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. NEWS.am Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված շքերթին Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ Կամավորները Երևանյան լճում մեծ թվով ներարկիչներ են գտել 3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը Հայաստանը եւ Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Միրզոյան Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ Շիրակի մարզպետը և Չեխիայի դեսպանը քննարկել են քույր քաղաքներ ունենալու հարցը 

Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 17. Հովիկ Աբովյան

Վերլուծական

ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական կարևորագույն պաշտոններ, հարստություն և բիզնես են դիզել՝ Հայաստանի և Արցախի անունը հոլովելով, իսկ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում անթաքույց ցեղասպանություն, լռում են և նախընտրում են մնալ ստվերում:

Այսօր կանդրադառնանք երկար տարիներ Տավուշի մարզը ղեկավարած Հովիկ Աբովյանին: Մինչ այդ էլ Աբովյանը 2007-2009 թթ. եղել է յուղոտ պաշտոնի՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետ, 2009-2014 թթ.՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ։ Իսկ ավելի վաղ՝ 1993-1994.-ին, ՀՀ հարկային պետական տեսչության Նոյեմբերյանի հարկային տեսչության տեսուչ։  Այն Տավուշի, որից Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսպես կոչված՝ անկլավներ նվիրել ադրբեջանական կողմին: Ժամանակին ամեն հարցազրույց տալուց Հովիկ Աբովյանը հայտարարում էր, որ Տավուշի մարզի զարգացման համար ջանք ու եռանդ չի խնայում, այդպիսի բուռն աշխատասիրության համար էլ թերևս պարգևատրվել էր Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալով և պատվոգրով: 

Պաշտոնն օգնեց վերջինիս նաև բավական լուրջ եկամուտներ դիզել: Աբովյանը 2009-ին կնոջ՝ Աննա Ազատյանի հետ դարձել էր չեխական «EXABELLO» ՍՊԸ-ի սեփականատեր եւ այն վերանվանել «ZIKATAR»: Ամուսինները գրանցվել են նաեւ ընկերության տնօրեններ, ինչի իրավունքն Աբովյանը չուներ, քանի որ այդ ժամանակ մաքսային ծառայող էր, իսկ նման ծառայողներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ: Մինչ օրս Հ. Աբովյանը գրանցված է որպես տնօրեն, բայց 2014-ից հետո էլ դրա իրավունքը չուներ, քանի որ մարզպետը հանրային ծառայող է, ում արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ: Մարզպետի համեստ աշխատավարձով ապրած Աբովյանը հայտարարագրել է նաև երեք թանկարժեք մարդատար տրանսպորտային միջոց՝ MERCEDES-BENZ SL 55 AMG,  TOYOTA LAND CRUISER 100 4.5 I,  LEXUS LX 5.7GAS։ Նա նաև արժեթղթերի տեսքով ներդրումներ ունի։ Մասնավորապես (Array)   102000.00 չեխական կրոն  և 50000.00 ՀՀ դրամ։ Աբովյանի դրամական միջոցները 2018-ին, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, կազմել են 8 մլն 600 հազար դրամ և 14 հազար 500 դլար։ Որպես եկամուտ նախկին մարզպետը հայտարարագրել է  աշխատավարձը՝  3 մլն 932 հազար 369 դրամ, և ստացած փոխառությունը՝ 2 մլն 145 հազար դոլար։

Այսօր, երբ իր կողմից տարիներ շարունակ ղեկավարված մարզը դարձել է սահմանամերձ, երբ առկա են բազմաթիվ սոցիալական և անվտանգային խնդիրներ արդեն ոչ միայն Արցախում՝ Աբովյանի կողմից գեթ մեկ մեկնաբանություն կամ գնահատական էլ չենք լսում: Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ հենց այն մարդիկ, ովքեր իրենց ասելով ջանք ու եռանդ չեն խնայել մարզի զարգացման համար, կամ ինչպես ասում են՝ երկրի համար որոշակի բան ունեն արած՝ առաջինը բողոքի ձայն բարձրացնեին, կամ առնվազն օգնության ձեռք մեկնեին իրենց մարզի և Արցախից այնտեղ գաղթած իրենց հայրենակիցներին: Աբովյանի ձեռքը, ինչպես տեսանք, քարի տակ չէ, մնում է մեկ բացատրություն՝ ցանկության պակասը...

Շարունակելի...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թոռնիկ Սարգսյանի ընտանիքը չի հավատում, որ մասունքներն իրենց որդունն են. NEWS.am Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց 1944 թվականի ամոթալի բիծը. ԷրդողանՀայաստանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված շքերթին Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել ՄարտիրոսյանՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ Կամավորները Երևանյան լճում մեծ թվով ներարկիչներ են գտել 3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը Հայաստանը եւ Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Միրզոյան Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ Շիրակի մարզպետը և Չեխիայի դեսպանը քննարկել են քույր քաղաքներ ունենալու հարցը Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի գրասենյակիցՀուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆԼարսում այս պահին խնդիրներ չկան. Արման Խոջոյան Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել (տեսանյութ)Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ֆրանսիայից զենք է գնումԴատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին«Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման գործընթացըՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է․ ՔԿ«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրըԱյս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմումՓաշինյանն իր օգնական Արսեն Միխայլովին 35 օրով արձկուրդ է ուղարկել Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ լույս  է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 2024 թ․ երկրորդ համարըԼողավազանները լցվելու են վարդի թերթիկներով. մեծ փառատոն Գյումրիում՝ Ռ. Վարդանյանի կողմից վերականգնված այգում. «Հրապարակ»Դիլիջանում «Ապրելու երկիրը» ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է. Ոսկան Սարգսյան Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններումՀրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnikՏարադրամի փոխարժեքը հուլիսի 3-ի դրությամբ Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խուլիգանության մեջ մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ինՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Գնել Սանոսյանը Կիրանցում է. քննարկվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը ՎրաստանԱլեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.amՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիսՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ ԱԽՔ (տեսանյութ) «Ձեզ արգելե՞լ են խոսել», «Ասուլիս չեմ տալիս, հաջորդ անգամ». ԱԽՔ-ը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համարԿգործարկվի «114 տեղեկատուն»՝ ԼՂ հայրենակիցների համարՀայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը. Հարութ ՍասունյանՀացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցինՀայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ
Ամենադիտված