Հանձնարարականներ են տրվել Արցախից բռնահանվածներին կացարաններով ապահովելու հարցով
Հասարակություն![Հանձնարարականներ են տրվել Արցախից բռնահանվածներին կացարաններով ապահովելու հարցով](/timthumb.php?src=disc/07-10-23/7da170bd7130051690cdd59126cab231.jpg&w=780)
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վանաձորում տեղակայված բռնի տեղահանվածներին այցելելուց հետո խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետը, համայնքապետերը և մարզպետի աշխատակազմը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից․
«Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։
Մարզպետը զեկուցել է այս օրերին մարզում կատարված աշխատանքը։
Լոռու մարզում այս պահին տեղակայված է 3000-ից ավել մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)