Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ Շիրակի մարզպետը և Չեխիայի դեսպանը քննարկել են քույր քաղաքներ ունենալու հարցը Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Լարսում այս պահին խնդիրներ չկան. Արման Խոջոյան Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է․ ՔԿ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը 

Արդյոք Փաշինյանը կպատժի իրենց ոլորտները գլխովին տապալած ՔՊ-ականներին

Վերլուծական

Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ի թիվս այլ դեպքերի, քննության առարկա պետք է դառնան նաև պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը: Դիտարկելով Փաշինյանի նշանակած, նրա հովանու ներքո աշխատող պաշտոնյաների ՕԳԳ-ն՝ լուրջ հարց է առաջանում` իսկ քննություն անելն իսկապես անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ամեն բան այսպես էլ է պարզ:

Դիցուք՝ տարվա սկզբում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր տարվա ավարտին ապահովել երկնիշ տնտեսական աճ, հակառակ դեպքում` Քերոբյանը խոստանում էր հրաժարական տալ: Տարվա ավարտին, սակայն, Քերոբյանն անցավ արդարացումներ որոնելու սուրբ գործին, իսկ տնտեսական աճը հեռու է երկնիշ լինելուց, այն ընդամենը 4 տոկոս է:

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո խոստանում էր վերսկսել բանակցային գործընթացը, վերադարձնել բոլոր գերիներին: Մեկ տարի անց բանակցային գործընթացի վերսկսման որևէ նախադրյալ չի երևում, ավելին Արցախը հայաթափված է և կազմալուծված, գերիների վերադարձն էլ, ըստ նույն Փաշինյանի, երկար պրոցես է և շուտափույթ լուծում չի ենթադրում:

Մեկ տարի առաջ մենք անդրադարձել էինք «հայկական արբանյակ» փուչիկին, որ սարքը, որի ստեղծմանը որևէ ներդրում չունի որևէ ՀՀ մասնագետ, «հայկական» կոչվել չի կարող: Այն միջազգային տեղեկատուներում որպես իսպանական նշված CubeSat դասի միկրոարբանյակ է՝ կրթական, սիրողական ոլորտի, դրանցով չի հպարտանում որևէ սովորական համալսարան, և ստացված տվյալները չեն օգտագործվում լուրջ նպատակներով: Ամենակարևորը՝ առ այսօր մեր քաղաքացուն (հարկատուին) չի ներկայացվել ինչքան գումար է ծախսվել բյուջեից այդ խրախճանքի համար, ինչը պարտադիր պայման է արտերկրում որևէ հանրայնացված ծրագրի համար: Այս ձախողման պատասխանատուն էլ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն է:

Համավարակի ամենաթեժ պահին ակնհայտ էր դարձել, որ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցը տապալում է պատվաստումների գործընթացը: Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն էր տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1: Այս խայտառակ ցուցանիշներն ապահովող նախարարը վստահ հայտարարում էր, թե չի համարում ձախողված պատվաստումների գործընթացը:

Հայկակ Արշամյանի ղեկավարած «Հայաստան» հիմնադրամում միջազգային աուդիտ պետք է անցկացվեր, որոնց արդյունքները մինչ օրս լայն հանրությանը հայտնի չեն, ասել է թե՝ պատկան պաշտոնյաները թաքցնելու բան ունեն, եթե այդչափ գաղտնապահ են դարձել և չեն ցանկանում բացահայտ խոսել, թե ուր են գնացել համայն հայության կողմից հավաքած միլիոնավոր դոլարները:

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը խոստանում էր ներգաղթ ապահովել Հայաստան, այնուհետև ինքն իրեն խմբագրեց և հայտարարեց, որ ներգաղթի որևէ նախադրյալ չկա: Իսկ ո՞վ պետք է ստեղծեր այդ նախադրյալը, եթե ոչ պատասխանատու պաշտոնյան, այսինքն՝ ինքը՝ Սինանյանը, դժվար է կռահել: Բացի այդ, թերևս ոչ մի պաշտոնյա այդքան չի վնասել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, որքան դրանք զարգացնելու կոչված Սինանյանը: Վերջինս մերժված պաշտոնյա է գրեթե բոլոր հայկական համայնքներում, աչքի է ընկնում միայն սփյուռքի հայկական կառույցների հասցեին հնչեցրած քննադատություններով և Նիկոլ Փաշինյանի պրո-թուրքական քաղաքականության լոբբինգով: Կառավարության ծրագրով նախատեսվում էր, որ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի՝ հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:  Պարզից էլ պարզ է, որ վերը նշված նպատակին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի հասել: 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ պետի պաշտոնն ստանձնեց շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի` վերջինս պետք է դառնա իր աչքերը պետական կառույցներում և վեր հանի խախտումներն ու չարաշահումները, այսպես ասած՝ կոտրի կոռուպցիայի ողնաշարը պետական համակարգում:  Անցել է բավականին երկար ժամանակ, սակայն Փաշինյանի «աչքերը» ակնհայտորեն իրենց չեն արդարացնում: Որոշ աղբյուրներ պնդում են՝ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքից իշխանական վերնախավում լուրջ դժգոհություն է հասունացել, ինքը` Փաշինյանն էլ նեղ շրջանակում չի թաքցրել իր դժգոհությունը ՊՎԾ պետի գործելաոճից և ցուցադրած արդյունքներից: Ընդամենը  բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կոզմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր:  2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 106 մշտադիտարկում և, բնականաբար, ոչ մի աղմկոտ բացահայտում դրանց չի հետևել: Բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկումներ են տեղի ունեցել, Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել: Փաշինյանի հրահանգով ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել առողջապահության նախարարությունում, սակայն ամիսներ շարունակ որևէ նորություն և առաջխաղացում չի նշմարվում:

Հայկական քաղավիացիայի հերն անիծելուց հետո հրաժարական տվեց Տաթևիկ Ռևազյանը: Նրա տապալած կառավարման պատճառով 2020 թ. հայկական ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ ժամանակվանից մինչ օրս մեր ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ:

Ինչպես գիտենք, Սևանի հարցը Նիկոլ Փաշինյանի համար Արցախի հարցի կարևորությունը ուներ և այդ հարցի լուծումը, Սևանը բազմաթիվ մարտահրավերներից փրկելը պատվիրակվել էր նախարար Հակոբ Սիմիդյանին: Այն, որ Սիմիդյանը այսօր իր իսկ շուրթերով է գուժում,որ Սևանը այս տարի էլ կրկին կանաչել է, այս տարի էլ լճի մակարդակը կատաստրոֆիկ կերպով նվազել է, արդեն իսկ լավագույն գնահատականն է նրա կատարած աշխատանքին:

Զբոսաշրջության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսվում էր բարեկարգել առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, խթանել զբոսաշրջության տեսակների բազմազանեցումը՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժը: Ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի դյուրին կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթներ:  Ավելորդ է նշել, որ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսեանը դեռևս չի մոտեցել իր առջև դրված վերը նշված խնդիրների լուծմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ Շիրակի մարզպետը և Չեխիայի դեսպանը քննարկել են քույր քաղաքներ ունենալու հարցը Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվելՀուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆԼարսում այս պահին խնդիրներ չկան. Արման Խոջոյան Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել (տեսանյութ)Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ֆրանսիայից զենք է գնումԴատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին«Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման գործընթացըՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է․ ՔԿ«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրըԱյս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմումՓաշինյանն իր օգնական Արսեն Միխայլովին 35 օրով արձկուրդ է ուղարկել Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ լույս  է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 2024 թ․ երկրորդ համարըԼողավազանները լցվելու են վարդի թերթիկներով. մեծ փառատոն Գյումրիում՝ Ռ. Վարդանյանի կողմից վերականգնված այգում. «Հրապարակ»Դիլիջանում «Ապրելու երկիրը» ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է. Ոսկան Սարգսյան Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններումՀրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnikՏարադրամի փոխարժեքը հուլիսի 3-ի դրությամբ Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խուլիգանության մեջ մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ինՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Գնել Սանոսյանը Կիրանցում է. քննարկվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը ՎրաստանԱլեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.amՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիսՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ ԱԽՔ (տեսանյութ) «Ձեզ արգելե՞լ են խոսել», «Ասուլիս չեմ տալիս, հաջորդ անգամ». ԱԽՔ-ը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համարԿգործարկվի «114 տեղեկատուն»՝ ԼՂ հայրենակիցների համարՀայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը. Հարութ ՍասունյանՀացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցինՀայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակՊրանկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա (տեսանյութ)Գոռ Ավետիսյանն  ազատվել է աշխատանքիցԶինծառայող է զոհվելՅուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն ՀարությունյանինՊարզաբանում՝ Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ Փակ ավտոճանապարհներ կան Նավթը թանկանում է ՀՀ-ի հետ գործընկերության նոր ծրագրի շուրջ ենք աշխատում, որ աջակցենք ինքնիշխանությանը. ԵՄ դեսպան (տեսանյութ)
Ամենադիտված