После визита в Киев Орбан не рассказал о дальнейших действиях Спикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира» Мы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин Карден Посольство США в РА поздравило Армению с Днем Конституции Председатель НС РА направил поздравление ко Дню Конституции Чем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении? «Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями Конституции Я не собираюсь покидать президентскую гонку: Байден В Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимости 

Արդյոք Փաշինյանը կպատժի իրենց ոլորտները գլխովին տապալած ՔՊ-ականներին

Аналитический

Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ի թիվս այլ դեպքերի, քննության առարկա պետք է դառնան նաև պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը: Դիտարկելով Փաշինյանի նշանակած, նրա հովանու ներքո աշխատող պաշտոնյաների ՕԳԳ-ն՝ լուրջ հարց է առաջանում` իսկ քննություն անելն իսկապես անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ամեն բան այսպես էլ է պարզ:

Դիցուք՝ տարվա սկզբում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր տարվա ավարտին ապահովել երկնիշ տնտեսական աճ, հակառակ դեպքում` Քերոբյանը խոստանում էր հրաժարական տալ: Տարվա ավարտին, սակայն, Քերոբյանն անցավ արդարացումներ որոնելու սուրբ գործին, իսկ տնտեսական աճը հեռու է երկնիշ լինելուց, այն ընդամենը 4 տոկոս է:

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո խոստանում էր վերսկսել բանակցային գործընթացը, վերադարձնել բոլոր գերիներին: Մեկ տարի անց բանակցային գործընթացի վերսկսման որևէ նախադրյալ չի երևում, ավելին Արցախը հայաթափված է և կազմալուծված, գերիների վերադարձն էլ, ըստ նույն Փաշինյանի, երկար պրոցես է և շուտափույթ լուծում չի ենթադրում:

Մեկ տարի առաջ մենք անդրադարձել էինք «հայկական արբանյակ» փուչիկին, որ սարքը, որի ստեղծմանը որևէ ներդրում չունի որևէ ՀՀ մասնագետ, «հայկական» կոչվել չի կարող: Այն միջազգային տեղեկատուներում որպես իսպանական նշված CubeSat դասի միկրոարբանյակ է՝ կրթական, սիրողական ոլորտի, դրանցով չի հպարտանում որևէ սովորական համալսարան, և ստացված տվյալները չեն օգտագործվում լուրջ նպատակներով: Ամենակարևորը՝ առ այսօր մեր քաղաքացուն (հարկատուին) չի ներկայացվել ինչքան գումար է ծախսվել բյուջեից այդ խրախճանքի համար, ինչը պարտադիր պայման է արտերկրում որևէ հանրայնացված ծրագրի համար: Այս ձախողման պատասխանատուն էլ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն է:

Համավարակի ամենաթեժ պահին ակնհայտ էր դարձել, որ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցը տապալում է պատվաստումների գործընթացը: Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն էր տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1: Այս խայտառակ ցուցանիշներն ապահովող նախարարը վստահ հայտարարում էր, թե չի համարում ձախողված պատվաստումների գործընթացը:

Հայկակ Արշամյանի ղեկավարած «Հայաստան» հիմնադրամում միջազգային աուդիտ պետք է անցկացվեր, որոնց արդյունքները մինչ օրս լայն հանրությանը հայտնի չեն, ասել է թե՝ պատկան պաշտոնյաները թաքցնելու բան ունեն, եթե այդչափ գաղտնապահ են դարձել և չեն ցանկանում բացահայտ խոսել, թե ուր են գնացել համայն հայության կողմից հավաքած միլիոնավոր դոլարները:

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը խոստանում էր ներգաղթ ապահովել Հայաստան, այնուհետև ինքն իրեն խմբագրեց և հայտարարեց, որ ներգաղթի որևէ նախադրյալ չկա: Իսկ ո՞վ պետք է ստեղծեր այդ նախադրյալը, եթե ոչ պատասխանատու պաշտոնյան, այսինքն՝ ինքը՝ Սինանյանը, դժվար է կռահել: Բացի այդ, թերևս ոչ մի պաշտոնյա այդքան չի վնասել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, որքան դրանք զարգացնելու կոչված Սինանյանը: Վերջինս մերժված պաշտոնյա է գրեթե բոլոր հայկական համայնքներում, աչքի է ընկնում միայն սփյուռքի հայկական կառույցների հասցեին հնչեցրած քննադատություններով և Նիկոլ Փաշինյանի պրո-թուրքական քաղաքականության լոբբինգով: Կառավարության ծրագրով նախատեսվում էր, որ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի՝ հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:  Պարզից էլ պարզ է, որ վերը նշված նպատակին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի հասել: 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ պետի պաշտոնն ստանձնեց շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի` վերջինս պետք է դառնա իր աչքերը պետական կառույցներում և վեր հանի խախտումներն ու չարաշահումները, այսպես ասած՝ կոտրի կոռուպցիայի ողնաշարը պետական համակարգում:  Անցել է բավականին երկար ժամանակ, սակայն Փաշինյանի «աչքերը» ակնհայտորեն իրենց չեն արդարացնում: Որոշ աղբյուրներ պնդում են՝ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքից իշխանական վերնախավում լուրջ դժգոհություն է հասունացել, ինքը` Փաշինյանն էլ նեղ շրջանակում չի թաքցրել իր դժգոհությունը ՊՎԾ պետի գործելաոճից և ցուցադրած արդյունքներից: Ընդամենը  բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կոզմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր:  2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 106 մշտադիտարկում և, բնականաբար, ոչ մի աղմկոտ բացահայտում դրանց չի հետևել: Բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկումներ են տեղի ունեցել, Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել: Փաշինյանի հրահանգով ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել առողջապահության նախարարությունում, սակայն ամիսներ շարունակ որևէ նորություն և առաջխաղացում չի նշմարվում:

Հայկական քաղավիացիայի հերն անիծելուց հետո հրաժարական տվեց Տաթևիկ Ռևազյանը: Նրա տապալած կառավարման պատճառով 2020 թ. հայկական ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ ժամանակվանից մինչ օրս մեր ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ:

Ինչպես գիտենք, Սևանի հարցը Նիկոլ Փաշինյանի համար Արցախի հարցի կարևորությունը ուներ և այդ հարցի լուծումը, Սևանը բազմաթիվ մարտահրավերներից փրկելը պատվիրակվել էր նախարար Հակոբ Սիմիդյանին: Այն, որ Սիմիդյանը այսօր իր իսկ շուրթերով է գուժում,որ Սևանը այս տարի էլ կրկին կանաչել է, այս տարի էլ լճի մակարդակը կատաստրոֆիկ կերպով նվազել է, արդեն իսկ լավագույն գնահատականն է նրա կատարած աշխատանքին:

Զբոսաշրջության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսվում էր բարեկարգել առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, խթանել զբոսաշրջության տեսակների բազմազանեցումը՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժը: Ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի դյուրին կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթներ:  Ավելորդ է նշել, որ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսեանը դեռևս չի մոտեցել իր առջև դրված վերը նշված խնդիրների լուծմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В стиле антиутопий: В РФ начали составлять социальный рейтинг граждан и оценивать полезность людей для государстваСМИ: в турецких аэропортах ужесточат правила досмотра пассажировГермания передала Украине третью установку ПВО PatriotОборонное соглашение Финляндии и США вступит в силу 1 сентябряВ России создали систему, определяющую местоположение человека с помощью Wi-Fi с точностью 5-7мПосле визита в Киев Орбан не рассказал о дальнейших действияхВ Кыргызстане пресечена попытка насильственного захвата властиВ Ереване избиты сотрудники «ЭСА»В ближайшее время температура воздуха в республике снизится на 4-6 градусовСпикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира»Эрдоган: На Западе есть страны, прокладывающие путь к третьей мировой войнеДекотини поздравил с Днем Конституции РАМы будем защищать нерушимость границ Армении: Председатель Хельсинкской комиссииВ Кыргызстане предотвращена попытка насильственного захвата властиВо Франции задержали несколько человек по подозрению в подготовке терактовСенатор: США хотят продвигать мирный процесс между Арменией и АзербайджаномSky: вещи Сунака начали вывозить с Даунинг-стрит после поражения консерваторов на выборахПесков: Премьер Венгрии Виктор Орбан прибыл с визитом в МосквуАлен Симонян: Армения готова подписать мирный договор - мяч на азербайджанской сторонеМы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин КарденЕС поддерживает демократию, суверенитет и территориальную целостность АрменииПосольство России в Армении поздравило граждан РА с Днем КонституцииСимонян: Встреча с делегацией США прошла очень продуктивноПосол Ирана: США пытаются превратить Кавказ в платформу для расправы с другими странамиCNN: следующие 48 часов будут иметь решающее значение для карьеры БайденаПосольство США в РА поздравило Армению с Днем КонституцииПредседатель НС РА направил поздравление ко Дню КонституцииПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняЧем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении?В Великобритании лейбористы получили абсолютное большинство«Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями КонституцииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 ИЮЛЯАбхазия призвала Армению не использовать фразы «о мифической территориальной целостности Грузии»В туннеле под Эльбой вспыхнул пожарМИД Германии вызвал посла Турции из-за жеста "Серых волков"Я не собираюсь покидать президентскую гонку: БайденЭрдоган отменил визит в Шуши, он поедет в Германию смотреть футбол: A HaberВ Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak«Иллюзия обмана 3» выйдет на большие экраны 14 ноября 2025 годаТерминатор возвращается на экран в виде нового сериала под названием «Terminator Zero»Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимостиДжефф Безос продаст 25 миллионов акций Amazon на сумму $5 миллиардовБербок: Россия становится самой большой угрозой для безопасности ЕвропыМария Шарапова отпраздновала 20-летие своей первой победы на Уимблдоне в кругу звезд27 улиц Еревана заасфальтируютМинистр здравоохранения не понимает причину скандала: Заболели корью, и что с того?В ООН сообщили, что 90% жителей сектора Газа были перемещены из-за операции ИзраиляСМИ: Задержан заместитель главы административного района АрабкирСМИ: две женщины обвинили Нила Геймана в сексуальном насилии
Самое популярное