Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

«Երբ զանգում էր, ասում էի՝ Տարո՛ն, էլ ուժ չունեմ, արի, արձագանքում էր՝ գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, մա՛մ». Տարոն Գիվարգիզյանը երազում էր վանահայր դառնալ․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չափից դուրս խելացի ու մարդասեր է Տարոնս, ծնողասեր, մեծին հարգող, փոքրի հետ փոքր, մեծի հետ՝ մեծ: Երկար տարիներ սպասել ենք նրա ծննդին»,-այսպես է սկսվում իմ ու տիկին Լաուրայի՝ Տարոնի մայրիկի հետ զրույցը, որը որդու մասին անցյալով չի խոսում: Մայրիկն ասում է՝ որդին բավականին լավ էր վաստակում, սակայն 100 դրամը խնայում էր «ինքն իր վրա»:

«Վաստակած գումարը բերում էր տուն, որքան տանն անհրաժեշտ էր, այդքան տալիս էր, մնացածը դնում համակարգչի դարակում՝ մա՛մ, թող մնա այստեղ: Դեպքից հետո եկեղեցու մոմավաճառից եմ իմացել, որ Տարոնը բազմաթիվ ընտանիքների անանուն բարերարն է եղել: Տիկին Կարինեին խնդրել է գտնել ընտանիքների, սննդով այցելել է նրանց, հետո տեսել, թե ինչի կարիք ունեն, օգնել է: Իր հագուստը կարող էր կարգի բերել ու անընդհատ հագնել, երբ իրեն ասում էի, թե ինչո՞ւ նոր հագուստ չես գնում, ախր փող ունես, եթե չունես, կտամ, արձագանքում էր՝ մա՛մ, լավ է, մարդ տարին մեկ անգամ պետք է շոր գնի: Ու այդպես էլ անում էր: Իր ծննդյան օրերին էր նոր հագուստ գնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լաուրան:

Խնայած ողջ գումարը Տարոնը տրամադրում էր այն ընտանիքներին, որոնք, նրա կարծիքով, ավելի շատ ունեին դրա կարիքը, նոր հագուստը կամ ուտելիքը նրա համար երկրորդական էին, ինքն իր համար պարտականություն էր դարձրել ուրիշների մասին հոգ տանելը: «Անգամ պատերազմի դաշտից է զանգել ավագ ընկերոջը՝ երեխեքի կոմունալները վճարիր, մինչև գամ, չմրսեն: Իր մայրը լինելով՝ այնքան բան չեմ իմացել իմ երեխայի մասին»: Տարիներ առաջ է Տարոնը այս տողերը գրել. «Ամեն ինչ անցնելու է, գնա, վերջում մնալու է Քրիստոսը և դու՝ իր առջև»: 2015 թ.-ին, իր դիմումի համաձայն, 12-րդ դասարանը չավարտած, Տարոնը մեկնում է ժամկետային զինծառայության: Մայրիկն ասում է՝ դպրոցի իր «վինետկայի» մեջ բոլորը ճերմակ վերնաշապիկով են, իսկ Տարոնը՝ զինվորական համազգեստով:

«Սա եզակի դեպք է: Երկու ամիս ծառայելուց հետո զորավարժությունների ժամանակ Տարոնի ոտքի հետ կապված լուրջ խնդիր է առաջանում: Երկարատև բուժումից հետո ազատվում է զինծառայությունից: Զինգրքույկի մեջ գրված էր, որ անգամ պատերազմի ժամանակ չպետք է մեկնի մարտի դաշտ: Այդքանը գիտակցելով՝ Տարոնս զինգրքույկը թողնում է տանը և կամավոր, ավտոբուսի մեջ թաքնվելով, որ որևէ մեկն իրեն չնկատի, սեպտեմբերի 28-ին մեկնում է պատերազմ: Սեպտեմբերի 27-ին արթնացավ, մեզ էլ արթնացրեց՝ պատերազմ է: Տարոնս եկեղեցում դպիր է, իր մասին անցյալով չեմ խոսում: Կիրակի էր. գնում է եկեղեցի, հագնում իր սքեմը, կատարում իր ծառայությունը, պատարագն ավարտվելուց հետո տեր հորից օրհնություն է ստանում և անմիջապես մեկնում զինկոմիսարիատ: Այնտեղից իրեն չեն տանում: Ընկերներով անմիջապես ջոկատ են կազմում: Երբ երեկոյան եկավ տուն, սեղան գցեցի, որ հաց ուտի, չկերավ, հացը մի կողմ հրեց՝ «տղերքը կռիվ են տալիս, իսկ ես տաք տան մեջ հաց եմ ուտում»:

Այդ պահին ներսովս սարսափ անցավ, չէի պատկերացնում, որ կարող է այդքան վճռական լինել: Ասացի՝ Տարո՛ն ջան, կարող ես ֆինանսապես, հոգեպես, քո մասնագիտությամբ օգնել, եթե պետք եղավ, բոլորս էլ կգնանք: Այդ պահին լռեց, չպատասխանեց: Հետո առաջարկեցի առավոտյան գնալ և արյուն հանձնել, խիստ հայացքով ինձ նայեց ու արձագանքեց՝ կանայք արյուն են տալիս, իսկ տղամարդիկ գնում են կռիվ»: Տիկին Լաուրան հավելում է՝ Տարոնին ճանաչողները կփաստեն, որ նա սուտ խոսել չէր սիրում, իրեն բնութագրել են որպես «մաքուր մարդ»: Բայց այդ օրը Տարոնը մեզ խաբեց, չնայած, երևի թե մեծամասամբ չի էլ ստել: Ամբողջ օրը տղաների համար սնունդ են փաթեթավորել և սեպտեմբերի 28-ի գիշերով հոգնած ճանապարհ ընկել Ղարաբաղ:

Զանգում էի, միայն ասում էր՝ մա՛մ, քնեք, գալիս եմ, բայց Ղարաբաղի ճանապարհին էր: Հետո զանգերիս չէր պատասխանում: Ավելի ուշ զանգում է քրոջը՝ Տաթև, արդեն Ղարաբաղում եմ, աղջիկս լացակումած սենյակ մտավ, միանգամից ամեն ինչ հասկացա: Տարոնը վերջապես իմ զանգին պատասխանեց՝ մա՛մ, եթե կլսես, խոսեմ, եթե չէ, անջատեմ: «Մա՛մ, կապ չունի, ես եմ գնում, մեր դիմացի հարևանը, թե մեկ ուրիշը, գնում եմ մեր մայրերի ու քույրերի համար, բոլորի համար եմ գնում»: Կապն ընդհատվեց, ու էլ չիմացանք, թե որտեղ է»: Մեկ ամիս Տարոնը մարտնչել է Հադրութում, Վարանդայում: Դեպքը եղել է Մարտունի 2-ում՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, զոհվել է ԱԹՍ հարվածից, տուն «վերադարձել» հաջորդ օրը:

«Այստեղ նոր կոշիկներ է գնել, հագել և ճանապարհ ընկել: Տեղ հասնելով՝ շարքում ժամկետային զինծառայողի կոշիկներն են աչքով ընկնում՝ պատռված, ոտքերը ջրի մեջ: Մոտ է կանչում տղային, կոշիկները հանել տալիս, իր կոշիկները նրան է տալիս, զինվորի հին կոշիկներն էլ ինքն է հագնում: Ասում են, որ անգամ իր հագուստը, բաճկոնը չէր հագնում, տալիս էր ժամկետային զինծառայողներին: Երբ զանգում էր, ասում էի՝ էլ ուժ չունեմ, Տարո՛ն, արի, էլի գնա: Ասում էր՝ «մա՛մ, գիտե՞ս, ինձանից լավ տղերք են զոհվում, թաք-թաք երեխեք, մա՛մ: Մա՛մ, ձեզ լավ կնայեք»: Յուրաքանչյուր պահի կարող էր հետ գալ, բայց այլ որոշում է կայացրել»: Տարոնն անկատար երազանքներ թողեց, ուզում էր վանահայր դառնալ: «Հոգևոր ճանապարհն ինքն ընտրեց: 14-15 տարեկանից սկսեց հաճախել Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այնտեղ է ծառայել: Տաթևի վանքի վանահոր՝ հայր Միքայելի մոտ պատվավոր հյուր է եղել: Դեպքից հետո հանդիպել եմ նրա հետ, ասաց՝ Տարոնի նման մաքուր մարդն այս երկրում գործ չուներ:

Առաջին իսկ օրերից որևէ մեկին թույլ չեմ տվել ինձ ցավակցել, ասել եմ՝ ասեք՝ շնորհակալ եմ, որ դու նման տղա ունես: Ես էլի ունեմ ու հպարտ եմ իմ տղայով: Իսկ հիմա նաև Լուսեին ունենք: Երբ սպասում էի Լուսեին, նաև դրանից առաջ Տարոնս գալիս էր երազիս, բայց տղա երեխայի հետ: Աղջիկ էի ուզում ունենալ: Երազիս Տարոնիս ասացի՝ գիտես, չէ՞, որ աղջիկ եմ ունենալու, թեք հայացքով նայեց՝ ի՞նչ անենք, որ աղջիկ է, մա՛մ, էլի ես եմ գալիս: Ամենայն անկեղծությամբ՝ ծնվել է նույն մարդը, բնավորությամբ, արտաքինով այնքան նման են իրար, եթե երկուսի նկարներն իրար կողքի դնենք, ուղղակի չեք տարբերի նրանց: Տանը Լուսեի հետ կանգնում ենք Տարոնի նկարի առջև, ասում եմ՝ պաչիկ արա ապերին, օդային համբույր է ուղարկում, խորը շունչ քաշում, նայում ինձ, իսկ հետո վերև, սկսում ծիծաղել ու խաղալ: Չգիտեմ, թե ինչպես, բայց պարզվեց՝ ուժեղ մարդ եմ: Նման տղա ունենալով, այս ցավին հանդիպելով՝ կարողացա բազմաթիվ մայրերի օգտակար լինել, օգնել, որ ոտքի կանգնեն: Իմ նշանաբանը կարծես դարձավ՝ ուղղված նաև բոլոր մայրերին՝ մա՛մ, ապրի, որ ես ապրեմ: Ինձ շատ են ասում, որ ուժեղ եմ, բայց չգիտեմ, թե ուժս որտեղ է»:

Հ. Գ. - Տարոն Գիվարգիզյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. ԱբրահամյանԱննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանԱռաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի ՈւկրաինայինՏիգրանաշենը պահեք, հաջորդը՝ Տիգրանաշենն է. Գերասիմ Վարդանյանին տեղափոխեցին ՔԿ Պուտինի առաջարկը լուրջ չէ. ՇոլցԱԱԾ-ն հրավիրում է արցախցիներին ծառայության շենքԼոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ Փաշինյանի շարասյունը շտապում է Սյունիք Ռուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ«gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ Նիկոլին «մասկի-շոու» ցուցադրել չստացվեց. ՔԿ-ի ափալ-թափալ տեքստը՝ Գերասիմ Վարդանյանի ասուլիսից 20 րոպե անց Հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեկ անձ ձերբակալվել է, մեկին էլ ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ
Ամենադիտված