Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան «Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումը 

ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը Հայաստանի համար այլընտրանք չունի

Վերլուծական
Արցախի և Հայաստանի շուրջ սրված անվտանգային խնդիրների ֆոնին հայաստանյան արևմտամետ շրջանակները կրկին փորձում են առաջ մղել ռուսական զենքի անարդյունավետության, այդ զենքից հրաժարվելու և այն արևմտյանով փոխարինելու թեզը, չմոռանալով շեշտել, որ արևմտյան զինտեխնիկայի գնորդ դառնալու համար պարտադիր պայման է ՀԱՊԿ-ն լքելը:
 
Նրանք, ովքեր առաջարկում են փոխել ՀՀ անվտանգային համակարգը, դուրս գալ ՀԱՊԿ-ից ու մտնել ՆԱՏՕ, մոռանում են կամ գիտակցաբար չեն նշում մի շարք կարևոր հանգամանքներ: Նախ և առաջ՝ Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերի շրջանակներում ՆԱՏՕ-ն ոչ մի պարտավորություն չի կրում անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում։ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (Individual Partnership Action Plan) շրջանակը թույլ չի տալիս ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին, ուստի ծրագիրը չի կարող այլընտրանք լինել ՀԱՊԿ-ին, որը հստակ իրավական պարտավորություններ է սահմանում Հայաստանի անվտանգության ապահովման համար: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն ապահովել Հայաստանի անվտանգությունը: Նույնիսկ Վրաստանի  անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեսանելի ապագայում դեռ չի նշմարվում, թեպետ վրացական կողմը առնվազն 7-8 տարի է բացահայտ հայտարարում է ՆԱՏՕ մտնելու ցանկության մասին։ Այդ դեպքում ինչու՞ ենք մենք կարծում, թե մեզ գրկաբաց կընդունեն, այն էլ անվտանգային նման խնդիրներով:  Դրա փոխարեն անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավորություն է տալիս պահպանել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, այն էլ՝ նվազագույն ծախսերով։  Ռուսաստանը Հայաստանին անտոկոս վարկեր է տրամադրել ռուսական զենք գնելու համար, իսկ ՀԱՊԿ-ի շրջանակներում Երեւանը ունի հնարավորություն անգամ գործարանային գնով ձեռք բերել անհրաժեշտ զենք-զինատեսակները:  
 
Պետք է նաև հիշել, որ Մոսկվան համաշխարհային առաջատարն է նոր սպառազինությունների առումով և ռուսական արտադրության զենքը մի քանի անգամ գերազանցում է արևմտյան անալոգներին: Դիցուք՝ ուկրաինական պատերազմի ընթացքում տեղի ունեցած փորձարկումների ժամանակ ռուսական արտադրության բալիստիկ հրթիռները  Երկրից մոտ 500 կմ բարձրության վրա «ոսկերչական» աշխատանք են կատարել թիրախներ ոչնչացնելով, ինչն էլ Պենտագոնում և ՆԱՏՕ–ում շոկ էր առաջացրել, քանի որ արևմտյան տերությունները «կարմիր գծերը» անցնելու դեպքում կարող են կորցնել GPS–նավիգացիայի միանգամից բոլոր 32 արբանյակները, և այդժամ մեկ ակնթարթում «կկուրանան» ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հրթիռները, ինքնաթիռներն ու նավերը:
 
Նույնը կարելի է ասել տանկերի մասին։ Մասնագետները կարծում են, որ ռուսական արտադրության «Արմատա»-ն 30%-ով ավելի արդյունավետ և ավելի կենսունակ մեքենա է, քան հավանական հակառակորդի տանկերը։ 125–մմ թնդանոթի կրակային հզորությունը գերազանցում է գոյություն ունեցող բոլոր տանկերը (այդ թվում «Լեոպարդ-2Ա6»-ի 120-մմ համակարգը), ապահովում մինչև մեկ րոպեում 12 կրակոց (շարժման ժամանակ)։
 
ԱԹՍ-ի մասով արևմտյան անալոգները նույնպես զիջում են։ Դիցուք, ռուսական «Օրիոնը» հաջողությամբ մարտական մկրտություն անցավ Սիրիայում և Ուկրաինայում և այն ցանկանում է ձեռք բերել 15 պետություն։ Համարվում է իր դասի մեջ աշխարհում ամենահուսալի անօդաչուն։ Ռուսաստանում ստեղծված «Ալտիուս ՌՈւ» ծանր հետախուզահարվածային անօդաչուն գերազանցեց ամերիկյան MQ-9 Reaper–ին իր մարտական բեռնվածությամբ, սակավ նկատելիությամբ, թռիչքի ժամանակով (մինչև 76 ժամ) և այլ պարամետրերով։

Ուկրաինական ռազմաճակատում գործնականում ի ցույց է դրվում հավաքական արևմուտքի ՝ Մոսկվային «նեղելու» և պարտության մատնելու բացահայտ անկարողությունը: Չնայած այն հանգամանքին, որ Կիևը իր վերջին հակահարձակման համար ստացել է արևմտյան արսենալի գրեթե բոլոր զինատեսակները և վայելում է արևմուտքի լիակատար աջակցությունը` ընթացիկ հակահարձակման արդյունքում որևէ առաջընթաց չի նկատվում։ Ավելին, օրերս պարզ դարձավ, որ արևմուտքի կողմից այդքան գովերգած F-16, HIMARS և ATACMS հրթիռներ, Leopard-1A5s և Challanger-2 տանկեր, Bradley զրահամեքենա ունենալով հանդերձ ուկրաինական կողմը անչափ մոտ է ռազմավարական նշանակություն ունեցող Անդրեեվկան կորցնելուն։ 
 
Ինչպես տեսնում ենք՝ անվտանգային համակարգի փոփոխությունը և ռուսական զենքից հրաժարվելը գործնականում Հայաստանին ոչինչ տալ չեն կարող, և այլ կերպ, քան չհաշվարկված արկածախնդրություն դա հնարավոր չէ անվանել: Ի դեպ, հենց արևմուտքի ձեռագիրն է հետհեղափոխական երկրներին տարաբնույթ արկածախնդրությունների մղելը, ինչի արդյունքում էլ վերջիններս կանգնում են կոլլապսի և տարածքային հսկայական կորուստների առջև: Դրա ապացույցն է Վրաստանը, որը «Վարդերի» հեղափոխությունից հետո կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, Հայաստանը, որը հեղափոխությունից հետո կորցրեց Արցախը, ինչպես նաև Ուկրաինան, որը Մայդանից հետո կորցրեց Ղրիմը, իսկ այսօր էլ տարածքները կորցնում է արդեն պատերազմի արդյունքում: Արդյոք՞ ժամանակը չէ սթափ գնահատել իրավիճակը և զերծ մնալ նման արկածախնդրություններից, որոնք կորուստներից բացի ուրիշ ոչինչ չեն խոստանում:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող Քիր Սթարմերը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ամենադիտված