Կրակոցներ` Լոռու մարզում. հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով տղամարդ Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեզ ասում են՝ ե՞րբ եք էդ մարդկանց հավաքելու փողոցից, մենք էլ բացատրում ենք՝ քաղաքացին իրավունք ունի․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Ասում են՝ 5000 սահմանապահ լինի, մի քանի հատ էլ շուն, հերիք է, մեր սահմաններն ապահով են. Դանիելյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Չենք թողնելու գործի գան, եթե ԱԺ-ն մերժի անվստահության գործընթացի մեր պահանջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Չգիտեմ, թե Իշխան Զաքարյանը անվստահության մասով ինչ է որոշել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ժողովուրդը շատ անկանխատեսելի է ճնշման առումով. դա իրենք լավ գիտեն. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Եթե Ալեն Սիմոնյանը քաղաքական պարկեշտության չափավոր բաժին ունենար, հրաժարական կտար. Շարմազանով (տեսանյութ) 

Ուժային կենտրոնների դիմակայությունը աշխարհակարգի ճաքերի ֆոնին․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգի ձևավորումն ընթանում է տարբեր տարածաշրջաններում համաշխարհային ուժային կենտրոնների շահերի բախումով, սուր մրցակցությամբ և ազդեցության գոտիներն ընդլայնելու պայքարով։ Մի կողմից՝ հավաքական Արևմուտքն է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ փորձում է միջազգային հարաբերություններում պահպանել իր գերիշխանությունը և ամրագրել միաբևեռ աշխարհակարգը, իսկ մյուս կողմից էլ՝ այն ուժային կենտրոններն են, որոնք մարտահրավեր են նետել Արևմուտքի գերիշխանությանը։ Չինաստանին, Ռուսաստանին ու Իրանին միավորում է բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման գաղափարը, քանի որ այս պետությունները նոր աշխարհակարգի պայմաններում ցանկանում են հանդես գալ նոր բևեռների դիրքերից։ Իսկ Արևմուտքի ու այս երկրների շահերի բախումը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում, ինչը որոշ թեժ կետերում նաև ռազմական բախումների և անկայունության պատճառ է դառնում։

Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմն Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական պայքարի արդյունքն է։ ԱՄՆ-ը և եվրոպական երկրներն անընդհատ ռազմական օգնություն են տրամադրում Ուկրաինային, որպեսզի Ռուսաստանն ի վիճակի չլինի հաղթանակ տանել, հյուծվի ու կորցնի իր ազդեցության գոտին ընդլայնելու հեռանկարը։ Իսկ Ռուսաստանն ուկրաինական ճակատում իր հաջողություններն առաջնահերթ է համարում, որպեսզի Արևմուտքը տարբեր ինտեգրացիոն մոդելների կիրառման արդյունքում ի վիճակի չլինի իր ազդեցությունը տարածել հետխորհրդային տարածքում։ Ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է նույնիսկ տարիներ տևել, քանի դեռ չի նախանշվել կողմերից մեկի բացահայտ առավելությունը ռազմի դաշտում։ Բացի այդ, տնտեսական հարթության վրա ևս ԱրևմուտքՌուսաստան հակամարտությունը նոր դրսևորումներ է ստանում։

Արևմուտքը ժամանակի ընթացքում ավելի է սեղմում Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների օղակը՝ ցանկանալով այդ երկրին զրկել տնտեսական հնարավորություններից, արևմտյան տեխնոլոգիաներից ու պատերազմ վարելու կարողություններից։ Բայց Արևմուտքի առաջատարի՝ ԱՄՆ-ի հիմնական մտահոգությունը գալիս է ոչ թե Ռուսաստանից, այլ Չինաստանից, որն իր տնտեսական հնարավորություններով և մարդկային ռեսուրսներով էապես գերազանցում է Ռուսաստանին։ Չինաստանի զարգացումն արդեն հասել է այնպիսի աստիճանի, որ այդ երկիրը, օգտագործելով իր տնտեսական ռեսուրսները, կարողանում է հաստատվել տարբեր տարածաշրջաններում՝ անգամ ԱՄՆ-ի հետնաբակը ներկայացնող Կարիբյան ավազանում, մասնավորապես Կուբայում։ Այդ է պատճառը, որ ԱՄՆ-ը փորձում է Չինաստանին զրկել առաջընթացի հնարավորությունից։

Արևմտյան ներդրումները քիչ-քիչ դուրս են բերվում Չինաստանից ու տեղափոխվում նրան հարակից երկրներ, օրինակ՝ Վիետնամ ու Հնդկաստան, որտեղ էժան աշխատուժի առկայությունը դիտարկվում է որպես առավելություն։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը մի շարք երկրների հետ համատեղ նախաձեռնել է Չինաստանին գերժամանակակից չիպերի վաճառքի արգելքը, որպեսզի այդ երկիրն ի վիճակի չլինի առաջատար տեխնոլոգիաներ ու սպառազինություններ արտադրել։ Իսկ ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների ամենասուր կետը Թայվանն է, որը չիպերի արտադրության ոլորտում առանցքային դերակատարություն ունի։ Եվ Թայվանի գրավումը կարող է լիովին փոխել տարածաշրջանային դասավորությունը։ Դրա համար էլ ԱՄՆ-ը շարունակաբար զինում է Թայվանին ու փորձում է Չինաստանին զսպելու համար տարածաշրջանային տարբեր միավորումներ ձևավորել։

Արևմուտքում մտահոգված են նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր հաջողությունները կարող են թևեր տալ Չինաստանին նախաձեռնել ներխուժումը դեպի Թայվան։ Սակայն Արևմուտքը իր դիրքերը պահպանելու խնդիր ունի նաև Մերձավոր Արևելքում։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության բորբոքումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը կորցրել է իր նախկին դիրքերը։ Փոխարենը մեծացել է Իրանի ու տարածաշրջանային այլ դերակատարների ազդեցությունը։ Ճիշտ է՝ ԱՄՆ-ը երկու ռազմական ավիակիր է մոտեցրել Միջերկրական ծովի ափերին ու ռազմական աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, սակայն ստիպված է հաշվի նստել Թեհրանի տարածաշրջանային ազդեցության հետ, որպեսզի Գազայի հատվածի ռազմական գործողությունները չտարածվեն տարածաշրջանով մեկ։

Առանձին բևեռ դառնալու և Արևմուտքի ազդեցությունից ազատվելու հավակնություն է դրսևորում նաև Թուրքիան, որը միաժամանակ փորձում է գերակա դիրքերի հասնել երկու ուղղություններով։ Մի կողմից՝ Թուրքիան փորձում է իրականություն դարձնել պանթուրքական ծրագրերը՝ միավորելով թյուրքախոս երկրներին, իսկ մյուս կողմից՝ հանդես գալ որպես իսլամական աշխարհի լիդեր ու մահմեդականների շահերի պաշտպան։ Դրանով է պայմանավորված, որ Թուրքիան ձգտում է հասնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որի միջոցով պայմաններ են ստեղծվելու պանթուրքական պլանների իրականացման համար։ Իսկ մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ Անկարան փորձում է իրեն ներկայացնել որպես Պաղեստինի մահմեդականների պաշտպան ու աջակցում է ՀԱՄԱՍ-ին, իսկ Ստամբուլում հակաիսրայելական խոշոր ցույցեր ու բողոքի գործողություններ են տեղի ունենում, որոնց մասնակցում են նաև Էրդողանի հարազատները։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կրակոցներ` Լոռու մարզում. հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով տղամարդ Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեզ ասում են՝ ե՞րբ եք էդ մարդկանց հավաքելու փողոցից, մենք էլ բացատրում ենք՝ քաղաքացին իրավունք ունի․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՆոյեմբերյանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցում է վերացվել Ասում են՝ 5000 սահմանապահ լինի, մի քանի հատ էլ շուն, հերիք է, մեր սահմաններն ապահով են. Դանիելյան (տեսանյութ) Էնպիսի քաղաքական գործիք չի մնալու, որը չփորձենք, ՔՊ-ի ձեռքերում է, թե ՀՀ-ն ինչքան արնաքամ կլինի (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել էԿայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Դանակահարություն Մաշտոցի պողոտայում․ մեղադրանք է ներկայացվել 20–ամյա երիտասարդի Սրբազանի խոսքը հասու է բոլորին, ՀՀ-ի գահավիժումը կկասեցվի, ՔՊ-ն լուրջ տեսակետ երբեք չի ասել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) գործընթացը Չենք թողնելու գործի գան, եթե ԱԺ-ն մերժի անվստահության գործընթացի մեր պահանջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժումը չի մարում, շարժումը թափ է հավաքում. Մարգարիտ Եսայան (տեսանյութ) Արցախն ամայացել է, պղծում են մեր մշակութային ժառանգությունը․ Վրթանես Սրբազան (տեսանյութ)Չգիտեմ, թե Իշխան Զաքարյանը անվստահության մասով ինչ է որոշել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը Ժողովուրդը շատ անկանխատեսելի է ճնշման առումով. դա իրենք լավ գիտեն. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Եթե Ալեն Սիմոնյանը քաղաքական պարկեշտության չափավոր բաժին ունենար, հրաժարական կտար. Շարմազանով (տեսանյութ) Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկՈ՞վ է Ալեն Սիմոնյանը, ես նման մարդու չեմ ճանաչում, իրենց դատարկ խոսքերը մի վերարտադրեք. Սրբազան (տեսանյութ) Կարկուտը վայրէջքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի ինքնաթիռի քիթն ու ապակիներըՎահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ ՍրբազանԱյսուհետ կգործարկվի նաև իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջը. Բագրատ ՍրբազանԵրկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն Եթե փողոցը եկել է համաձայնության, առճակատումը ոչ մեկի օգուտ չի տա. Աշոտ Բլեյան (տեսանյութ)Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը. Ոսկան ՍարգսյանԵրևանի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ».քաղաքականության մեջ մնալու նպատակս սրանց դեմ պայքարն է. Շարմազանով (տեսանյութ)Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ ՊողոսյանՎստահ եմ՝ ընդդիմությունը մանդատները չի դնելու, արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկելու (տեսանյութ)Հարյուրավոր պարեկներ են բերվում՝ պաշտպանելու ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը (տեսանյութ)Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմաքանդված է. գնալու են. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային մեծ բազմությունն է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, թողել մենակ. Սիմոնյան (տեսանյութ)Ոստիկանական զորքերը գնալով շատանում են ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի հատվածում (տեսանյութ)Հունիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կարմրուկով վարակման 452 դեպք Ուզում են ժողովրդից խլել ընտրության իրավունքը, ես թույլ չեմ տա, հրապարակում օրակարգ չկաՀՀ քաղաքացիներին անհանգստացնում են, քանի որ նրանք չեն կիսում իրենց կարծիքը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Անցած երեք օրում արձանագրվել է 43 ՃՏՊ, 8 մարդ զոհվել է, 57-ը՝ վիրավորվել Հիմա է ժամանակը, հետո ինձ հետ թասիբների ու պատիվների մասին չխոսեք. ՍրբազանԱլիևը ժամանել է Թուրքիա ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու պահանջը. ԱԺ նախագահ Ալեն ՍիմոնյանԱվինյանն աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.amՆրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը (տեսանյութ)Բացահայտվել է հանցագործության 150 դեպք Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին
Ամենադիտված