Ոստիկանության մի շարք սխալներ և օրինախախտումներ ենք արձանագրել. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Խստորեն դատապարտում ենք և պահանջում ենք պատասխանատվության ենթարկել․ ՀԺՄ Ժամը` 00։00֊ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը հասել է 98-ի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում, երբ 100 մարդ այս պահին հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում Այսօրվա տեղի ունեցածը հարձակում էր ԱԺ-ի վրա, ժողովրդավարության վրա. Սիմոյան «Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները Փաշինյանին ոչ մի կոչ էլ չկա, ինքը հեռանալու է, այլ տարբերակ չկա. Սրբազանը` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ) Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալում են 

Սոցապ նախարարի տեղակալը ՄԱԿ համաժողովին խոսել է արցախահայերի բռնի տեղահանումից

Իրավունք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, որպես հայկական կողմի պատվիրակության ղեկավար, մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին։ Հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այլ մասնակիցներ՝ ավելի քան 200 երկրից։

Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում եղել են նաև Առողջապահության նախարարության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, պատգամավոր Արսեն Թորոսյանը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր (partner) և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Օրակարգում ընդգրկված են եղել 3 հիմնական թեմաներ՝

1) բնակչության դինամիկայի և կայուն զարգացման,

2) ընտանիքների և վերարտադրողական առողջության պահպանման,

3) սոցիալական ներառման ու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Քննարկվել են նաև ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված համաշխարհային միտումները, դրանց ընթացքն ու ազդեցությունը։

Լիագումար նիստի իր ելույթում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, անդրադարձել ոլորտային ռազմավարությամբ սահմանված գերակայություններին, խոսել առկա իրավիճակի ու ակնկալվող արդյունքների մասին։ Բանախոսը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն են տալիս նպաստել ընտանիքի համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ակտիվ ծերացման խթանմանը, արտագաղթի պատճառների նվազեցմանը և այլն։ Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և արդյունավետ միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացված արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Դ․ Խաչատրյանի խոսքով՝ այս պահին ընթացքի մեջ են ժողովրդագրության համապարփակ ռազմավարության մշակման աշխատանքները, որը հիմնված է վերջին 120 տարիների ժողովրդագրական միտումների հիմնարար հետազոտությունների վրա:

«Հայաստանի կառավարության ժողովրդագրական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները նպատակ ունեն երկրում ստեղծել ընտանիքի համար բարենպաստ միջավայր, նվազեցնել մահվան ռիսկի հիմնական գործոնները, խթանել ակտիվ ծերացումը, նվազեցնել արտագաղթի պատճառները և խթանել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգաղթը»,- նշել է նախարարի տեղակալը։

Օրակարգային հարցերից բացի, նախարարի տեղակալը խոսել է Ադրբեջանի կողմից շուրջ 10 ամիս Արցախի շրջափակման, մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումների պարտադիր կատարումը չապահովելու մասին, ինչի արդյունքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանվեց շուրջ 100,000 բնակիչ։ Իր խոսքում կարևորել է Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման ու նրանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին։

Եզրափակելով ելույթը՝ Դավիթ Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով ներառական, խաղաղ և կայուն ապագա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանության մի շարք սխալներ և օրինախախտումներ ենք արձանագրել. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿԷլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեներըԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըԽստորեն դատապարտում ենք և պահանջում ենք պատասխանատվության ենթարկել․ ՀԺՄԺամը` 00։00֊ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը հասել է 98-իՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում, երբ 100 մարդ այս պահին հիվանդանոցներում բուժօգնություն է ստանումԱյսօրվա տեղի ունեցածը հարձակում էր ԱԺ-ի վրա, ժողովրդավարության վրա. Սիմոյան«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողություններըՓաշինյանին ոչ մի կոչ էլ չկա, ինքը հեռանալու է, այլ տարբերակ չկա. Սրբազանը` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալում են«Հայրենիք»ը դատապարտում է ցուցարարների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունները. ՎանեցյանԱբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են․ ուղեղի ցնցում և սալջարդներ ունիԱԺ-ում Փաշինյանի և իր թիմի պահվածքը ադեկվատ չէր, սադրում էին, գոռգոռում, ծափ էին տալիս. Շարմազանով (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկանությանը պետական կարգը պահպանելու համար․ Արթուր ՀովհաննիսյանՄԻՊ-ը աշխատակազմի հետ տեսակցում է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց Սա կարմիր գիծ էր, որը չէր կարելի հատել. Թունյանը՝ ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցածի մասինԱրամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը«Արի ստեղ հլը», «Մի վայրկյան», «Հանգիստ պահեք ձեզ». քաշքշուկ` ոստիկանների և ցուցարարների միջև (տեսանյութ)Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներԱմբերդ գյուղի դպրոցի մոտ կրակոցներ են հնչել. կա զոհՇտապօգնության մեքենան չէր կարողանում մոտենալ․ ինձ գրկած տեղափոխեցին վրան․ news.am-ի օպերատորը՝ իր վնասվածքների մասինՈւժային կառույցներում զարմացած են, մտածել են` նռնակ գցեն, կփախչենք, կգնանք, ցո'ւյց տվեք ձեր ուժը. Գառնիկ ԴանիելյանԿանադայի քաղաքացիությունդ էլ չի փրկելու քեզ, սուտասան հանցագործ. Արսեն Թորոոսյանը՝ ՍրբազանինԳնալու ենք կառավարության շենք, եթե ուզում ենք գործը իրականանա, ամեն ինչ կազմակերպված ենք անում. Սրբազան (տեսանյութ)Մեկ է` այդ աթոռին հրաժեշտ են տալու, ՀՀ-ն ու Արցախը այս վիճակին հասցնելու համար պատասխան են տալու. Սեյրան Օհանյան (տեսանյութ)Թարմացում. ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է. ԱՆՇուտով գնալու ենք Կառավարության շենք. ՍրբազանՇարժման համահիմնադիր Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով առևանգել են` 4 հոգով. Սրբազան (տեսանյութ)Մինչև վերջ գնալու ենք, սա է մեր տեսակը՝ չտրտնջացող, չնահանջող, մեր պայքարը շարունակվում է. Դանիելյան (տեսանյութ)Առևանգվել է Սուրեն ՊետրոսյանըՏեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ. ԱՆԺողովրդի քվեով ընտրվածը ո՞ւր ա, ուր ուզում ես՝ փախի, կգանք, ասում են՝ բունկերում ա․ Սրբազան (տեսանյութ)Այս պահին 7 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոցՔԿ-ն ցույցերի կապակցությամբ հաղորդում է վարույթ նախաձեռնելու մասինԱԺ շենքի մոտից 6 ոստիկան տեղափոխվել է տարբեր բուժկենտրոններ. ՆԳՆԵթե կանցնեն, թող ինձ լխկելով գնան. քաղաքացիներից մեկը պառկել է ոստիկանական պատի տակ (տեսանյութ) Սա է նիկոլապետության պատռված դեմքը, նռնակների հետևում թաքնվող երկրի ղեկավարը ԱԺ-ից նորից ճողոպրեց. Սրբազան (տեսանյութ)ՊՊԾ աշխատակիցը ԱԺ-ի օթյակից քարշ տալով դուրս է հանում լրագրողներին (տեսանյութ)Քրիստինե Վարդանյանը մոտեցավ Փաշինյանին ու ցույց տվեց վիրավորում ստացած ցուցարարի նկարը (տեսանյութ)Վիճակն անկառավարելի էր, դրա համար էլ նռնակ կիրառեցինք, զգուշացրել էինք. ոստիկանապետ (տեսանյութ)Մի' արեք ,արա', խի՞ եք խփում. բերետավորները շարունակում են մահակներով ծեծել ցուցարաների (տեսանյութ)Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շարքերն ու մտան Սիրահարների այգի Նիկոլ Փաշինյան, դու այլևս ոչինչ ես էս երկրում, մի փալաս, որը թաքնվում է ոստիկանների հետևում. Ալիսա Գևորգյան (տեսանյութ)Ոստիկանների բռնության հետեւանքով տուժել է AlphaNews-ի նկարահանող խումբը ԱԺ-ում հնչում է ամենամեծ ինքնախոստովանանքը հանցագործության մասին՝ դե-ֆակտո վարչապետի կողմից. թյուրքագետԳնդապե'տ Հովհաննիսյան, համարի փարաջաս հագս չի, տար, ես էլ ասում եմ՝ ուսադիրդ վրադ չլիներ՝ կտանեինք (տեսանյութ)Քաղաքացիական պատերազմ կլինի, իրենց ուզածը դա է. Տիրան Խաչատրյան (տեսանյութ)«Պատնեշ» ձևավորած ոստիկանները անցան հարձակման․ ինչ իրավիճակ է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում (տեսանյութ)Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից. ՆԳՆՍա շեղվել ա, լրիվ Հյուսիսային Կորեան ա՝ նայում էր՝ ով իրեն ծափ չի տվեց ՔՊ-ից. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված