Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Նիկոլ Փաշինյանի «վատությունը»՝ ռուսաստանաբնակ հայ աշխատողներին

Վերլուծական
ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Ռուսաստանի կառավարության կողմից Պետդումա ներկայացված օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Այս օրինագծով նախատեսվում էր որոշակի նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Հենց այս հիմքով է, որ թույլատրտվել են այլ երկրների վարորդական իրավունքի վկայականների օգտագործումը Ռուսաստանում։ Դիցուք՝ նման որոշումներ ենք կայացվել Բելոռուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մասով։ 
 
Հայաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները սկսեցին կիրառվել դեռ 2017-ից, երբ այդ տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ «Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին» օրենքը։ Այդպիսով արգելվեց Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնել։ Արդյունքում` ՀՀ վարորդական իրավունքով տաքսու վարորդ աշխատող, կամ տնտեսական այլ գործունեություն իրականացնող ռուսաստանաբնակ հայերից շատերը կորցրին աշխատանքը: Բերենք ընդամենը մեկ օրինակ՝ ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունը անջատել էր հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին և կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցականում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կա՛մ ՌԴ-ի, կա՛մ Բելառուսի, կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Ղազախստանի վարորդական իրավունք։  Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ նրանք աշխատում 50 հազար ռուբլով: Այս խոչընդոտը վարորդները կարող են շրջանցել մի դեպքում, երբ ունենան միջազգային վարորդական իրավունքի վկայական, սակայն այդ էլ դեպքում նրանք չեն կարող կատարել վարձու աշխատանք։
 
Օրինագծում նախատեսված փոփոխությունների ընդունումը թույլ կտար ՌԴ-ում գտնվող հայերին ձեռնարկատիրական գործունեություն ծավալել հենց հայկական վարորդական իրավունքով, մինչդեռ այժմ հայերը ստիպված շարունակելու են ՌԴ տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով։ Սա էլ, սակայն, բավարար չէ։ Ովքեր անցել են այդ որակավորումը և քննություն են հանձնել, նրանցից էլ պահանջվում է 2-4 տարվա աշխատանքային փորձ։ Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում բնակվող հայերի մի ստվար հատվածի համար տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելը օրվա հացը աշխատելու, իսկ շատերի համար` Հայաստանում գտնվող ընտանիքներին՝ տրանսֆերտների միջոցով ֆինանսապես օգնելու գլխավոր միջոցն էր։ Արդյունքում տուժելու են թե իրենք, թե Հայաստանում գտնվող նրանց ընտանիքները:
 
Իսկ ինչը՞ ի վերջո ստիպեց ռուսական կողմին գնալ այս քայլին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օրինագիծը նախանշված ժամկետներում ընդունելու համար առկա էին բոլոր նախապայմանները։  Ուշագրավ է, որ ռուսական կողմի մտափոխվելն ու «ոտքը կախ գցելը» համընկավ Նիկոլ Փաշինյանի եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի հետ, որի հիմնական բովանդակությունը հանգում էր Մոսկվայի հասցեին հնչած բողոքներին և քողարկված մեղադրանքներին։ Չմոռանանք, որ «պատմական» ելույթից ընդամենը շաբաթներ առաջ էլ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի Ստատուտը, ինչը հենց ռուսական կողմի պնդմամբ` թշնամական քայլ էր դիտարկվել։ Թե ինչ դրական արդյունքներ տվեց Փաշինյանի այս բոցաշունչ ելույթը Հայաստանին` դժվար է ասել, իսկ ահա բացասական հետևանքները իրենց երկար սպասել չտվեցին։ Փաստացի, սա Նիկոլ Փաշինյանի հերթական վատությունն է հայ ժողովրդին, այս անգամ արդեն` ռուսաստանաբնակ հայ աշխատողներին և պատճառն էլ այս իշխանությունների այցեքարտը դարձած անհաշվենկատ արտաքին քաղաքականությունն է, որի բացասական ազդեցությունը շարունակում են իրենց մաշկի վրա զգալ ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ ՀՀ-ից դուրս գտնվող հայերը։
 
Փաշինյանն ու թիմակիցները այնքան են տարվել՝ հանուն սեփական իշխանության պահպանման արևմուտքին ռևերանսներ անելով և որպես արդյունք՝ ռազմավարական  դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելով, որ մոռացել են պարզ մի իրականություն՝ սփյուռքում և մասնավորապես ՌԴ-ում շատ ավելի մեծ թվով հայեր են ապրում, քան բուն Հայաստանում: Եվ եթե այս իշխանությունները ի վիճակի չեն որևէ կերպ օժանդակել Հայաստանից դուրս ապրող հայերին, ապա առնվազն պետք է զերծ մնան այնպիսի անհաշվենկատ քայլերից, որոնք կբարդացնեն և անհնարին կդարձնեն նրանց կյանքը կեցության երկրներում:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված