Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. Աշոտյան Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն Ես խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը. Փաշինյան «ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Աննա Հակոբյանն իր օգնականի հետ նոր լուսանկար է հրապարակել Խաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն սեղմ ժամկետներում․ Փաշինյան Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում Փաշինյանը ծանոթանում է Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ) Քննարկվել են խաղողի մթերման, կոնյակի արտադրության ոլորտը զարգացնելուն վերաբերող հարցեր 

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեկը մյուսի համար բացեն իրենց ճանապարհները․ Հակոբ Արշակյան

Տեսանյութեր

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է.

«Տիկի'ն նախագահող,

Ձերդ գերազանցություննե'ր, խորհրդարանների նախագահնե'ր,

Հարգելի' գործընկերներ,

Տիկնա'յք եւ պարոնա'յք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր անգոլացի գործընկերներին` վեհաժողովի հրաշալի կազմակերպման եւ բոլոր պատվիրակների հանդեպ ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Կայուն զարգացման 16-րդ նպատակը նվիրված է խաղաղ ու ներառական հասարակությունների խթանմանը` բոլորի համար ապահովելով արդարության հասանելիություն, կառուցելով արդյունավետ, հաշվետու եւ ներառական ինստիտուտներ բոլոր մակարդակներում, սակայն աշխարհում շարունակվող եւ նոր կատաղի հակամարտությունները վտանգում են դեպի խաղաղություն տանող ճանապարհն ու 16-րդ նպատակին հասնելը: 2022 թվականին ականատես եղանք հակամարտությունների պատճառով քաղաքացիական անձանց մահվան դեպքերի ավելի քան 50 տոկոս աճի` առաջին անգամ Օրակարգ-2030-ի ընդունումից հետո:

Զինված բռնությունների եւ անապահովության բարձր մակարդակը կործանարար ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:

Հարգելի' գործընկերներ,

Խոսելով խաղաղության եւ արդարության մասին` թույլ տվեք ներկայացնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը եւս մեկ լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ` խախտելով միջազգային իրավունքն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել էր:

Այդ ռազմական հարձակումը ցույց տվեց, որ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն ավարտին հասցնելն էր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը նոր պատերազմի մեջ ներքաշելը: Ագրեսիայի հետեւանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, այդ թվում` քաղաքացիական բնակչություն, կանայք եւ երեխաներ: Ավելի քան հարյուր հազար մարդ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվեց Հայաստան:

Ցավալի է, անչափ ցավալի, որ չնայած բազմաթիվ ահազանգերին, Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումներին, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, առանձին երկրների բանաձեւերին, գործադիր մարմինների, միջազգային հանրության կոչերին, մենք բոլորս անկարող եղանք կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները:

Հարձակումը հաջորդեց ավելի քան ինն ամիս տեւած Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու մնացած աշխարհին կապող միակ ճանապարհն էր: Շրջափակումն ազդում էր էլեկտրականության, գազի, սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումների, հրատապ բուժօգնության վրա: Արդարադատության միջազգային դատարանը երկու որոշում ընդունեց շրջափակումը վերացնելու եւ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանն այդ որոշումներն այդպես էլ չկատարեց: Սա էթնիկ զտումների նախերգանքն էր, որն իր նպատակին հասավ հաջորդած օրերին:

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն ամեն ինչ արեցին, որպեսզի ընդունեն ու կացարանով ապահովեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին: Մենք կարողացանք նրանց ընդունել հայ ժողովրդի եւ ժողովրդավարության շնորհիվ:

Ժողովրդի, քանզի մարդիկ երբեմն չէին էլ սպասում, թե Կառավարությունն ինչ կանի: Նրանք իրենց բռնահանված հայրենակիցներին ապահովում էին անհրաժեշտ պարագաներով ու ժամանակավոր կացարանով: Ժողովրդավարությամբ, քանզի դրա եւ բաց տնտեսության ու չկոռումպացված կառավարության շնորհիվ մենք ունեցանք բավարար տնտեսական աճ` որպեսզի աջակցենք ԼՂ 100.000 բնակիչներին:

Մենք երախտապարտ ենք մեր միջազգային գործընկերներին, որոնք արդեն իսկ արել կամ շարունակում են հատկացումներ կատարել, որոնք նպատակ ունեն հաղթահարել ԼՂ հայերի բռնի տեղահանության պատճառով առաջացած մարդասիրական ճգնաժամը:

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մոտ 150 քառակուսի կմ տարածք դեռեւս շարունակում է գրավված մնալ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:

Հայաստանն իր հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի, Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգին: Հայաստանի դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղ հարաբերությունների հաստատումն է:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեկը մյուսի համար բացեն իրենց ճանապարհները, պետք է գործեն սահմանային եւ այլ համապատասխան վերահսկողական ծառայություններ, որոնք հիմնված կլինեն երկրների իրավազորության, ինքնիշխանության եւ օրենսդրության վրա: Դա պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա` արեւելքից արեւմուտք, Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով, հյուսիսից մինչեւ հարավ, Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով: Այդ նախագիծը մենք կոչում ենք «Խաղաղության խաչմերուկ»:

Հայաստանը պատրաստ է ապահովել բեռների, փոխադրամիջոցների, մարդկանց, խողովակաշարերի եւ հոսանքագծերի անվտանգությունն իր տարածքում, քանզի «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է նաեւ խողովակաշարերի ու հոսանքագծերի անցում: Մենք միջազգային գործընկերներին կոչ ենք անում մասնակցել այս մեծամասշտաբ նախագծին:

Մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն այլընտրանք չունի: Մենք հանձնառու ենք խաղաղության ուղուն` հասնելու համար կայուն եւ հարատեւ խաղաղության: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության հարցում եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. ԱշոտյանՇվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. ՄակրոնԵս խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը. Փաշինյան«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակումԱննա Հակոբյանն իր օգնականի հետ նոր լուսանկար է հրապարակելԽաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն սեղմ ժամկետներում․ ՓաշինյանՀունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվելՀայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումՓաշինյանը ծանոթանում է Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ)Քննարկվել են խաղողի մթերման, կոնյակի արտադրության ոլորտը զարգացնելուն վերաբերող հարցերԻգա Շվյոնտեկը՝ Ռոլան Գարոսի հաղթողԳազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցիՓրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցԿիրակի՝ 18․30 լինե՛նք Հանրապետական հրապարակում վերջնական գործողությունների համար․ ՍրբազանՊետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում․ Եվ հեռացնելու ենք․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)ԱԱԾ տնօրենը Փաշինյանին է ներկայացնում Կիրանց-Բաղանիս հատվածի սահմանային դրությունը (տեսանյութ)Պայքարը վերջնական կհաջողի, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին 3-րդ դեմքով խոսելը. ԱշոտյանԼոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակեք պատկերացնեք՝ մղձավանջ է. Սրբազան (տեսանյութ)Ջհանդամը, թե սաղ չի առել-տարել, բարին Ձեր հետ լինի. Փաշինյան (տեսանյութ)Կորել է Արցախից տեղահանված Ելենա ԴադայանըՓաշինյանը աղետից տուժած Քարկոփում է (տեսանյութ)Հունիսի 9-ին՝ վճռական գործողություն, ո՛չ աջ, ո՛չ ձախ. Բագրատ Սրբազան Վթարային ջրանջատում՝ Աջափնյակյում Մակրոնը հայտնել է՝ ինչը կարող է հիմք ստեղծել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համարԻնտենսիվ անձրևներ են սպասվում․ ափամերձ տարածքներում պետք է ցուցաբերել զգոնություն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին 43-ամյա տղամարդը կալանավորվել է խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով. ՔԿ Ռուսաստանն երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից Լnռիnւմ մեկ ու կես ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինիՈ՞վ ա գալիս պաղպաղակ ուտելու, ո՞րտեղ են վաճառում. Փաշինյանը Ախթալայում երեխաներին սկսեց հյուրասիրել (տեսանյութ) «Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք». Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին (տեսանյութ) Ոտքս Վանաձոր դնելով` ողջունում եմ մեր քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, զգացումներս խառն են (տեսանյութ)Թումանյան փողոցում որոշ խանութներ եւ սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը. Փաշինյան (տեսանյութ)21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր Երևանում գինու օրեր են (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Սրբազանի ու աջակիցների հավաքը Վանաձորում«Մենք պետք է արժանապատիվ կյանք ունենանք, ժողովու'րդ ջան», «Օրհնվե'ք». Սրբազանը Սպիտակում է (տեսանյութ) «Փաշինյան, աղջիկս Ձմեռ պապիկին խնդրել էր Ձեր հետ հանդիպում կազմակերպի», «Ձմեռ պապիկը զբաղված էր» (տեսանյութ) Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ ԱլիևԱշխատանքներ են տարվում փլուզված երկաթգծի վերականգնման ուղղությամբ. վարչապետն Ախթալայում է Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը դեպի Վանաձոր (տեսանյութ) Ամեն օր աղերսում ենք, որ հաղթանակով ավարտվի այս ամենը. ապարանցին` Սրբազանին (տեսանյութ) Ուշադիր եղեք, ոստիկաններն էլի որս են անում. քիչ առաջ տարան ավտոերթի մեքենաներից 1-ը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Մարդ լինել. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատում մեքենաներ են բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել. Բագրատ սրբազան
Ամենադիտված