Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Ինչ ունեցվածք ունեն Հայաստանի ամենահարուստ նախարարները

Վերլուծական

Լուրեր.com-ն շարունակում է շարքը, որի շրջանակներում ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում պաշտոնյաների՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը և դրանցում առկա ուշագրավ մանրամասները: Շարքը կեզրափակենք Հայաստանի ամենահարուստ նախարարների եկամուտներն ու ունեցվածքը ներկայացնելով:

Եվ այսպես՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է․

  1. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – միանձնյա սեփականություն, գնված 2013 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  2. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – բաժնային սեփականություն (50%), 2014 թ, որը ոչ թե գնում է եղել, այլ ձեռք է բերվել համայնքի ղեկավարի որոշմամբ, Երևան, Շենգավիթ,
  3. Բնակարան – բաժնային սեփականություն (50%), գնված 2016 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  4. Բնակարան – համատեղ սեփականություն, գնված 2019 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  5. Հասարակական նշանակության շինություն – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
  6. Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
  7. Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2018 թ-ին, Երևան, Կենտրոն,
  8. Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2011 թ-ին, Երևան, Կենտրոն,
  9. Ավտոտնակ – միանձնյա սեփականություն, գնված 2008 թ-ին, Երևան, Կենտրոն,
  10. Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2020 թ-ին, Հունաստան, Կենտրոնական Մակեդոնիա, Սալոնիկ,
  11. Անհատական բնակելի տուն – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր,
  12. Ավտոկայանատեղի – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Երևան, Կենտրոն,
  13. Բնակարան – համատեղ սեփականություն, ձեռք բերված Մյասնիկյանի շրջգործկոմի որոշմամբ, Երևան, Կենտրոն,
  14. Բնակարան – համատեղ սեփականություն, նվիրատվություն, 2012 թ, Բուլղարիա, Բուրգաս, Սոզոպոլ։

Գրիգոր Մինասյանը շարժական գույք չի հայտարարագրել, սակայն երկու մեքենա է հայտարարագրել, որոնք փաստացի տնօրինվում են իր կողմից։ Դրանք են՝

  • 2013 թվականին թողարկված Toyota,
  • 2016 թվականին թողարկված Cadillac:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, նա ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։ Քերոբյանը հայտարարագրել է նաև 2012 թ․-ին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեկ ավտոմեքենա։ Քերոբյանը հանդիսանում է նաև անգլիական «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և հայտարարագրել է ընկերության՝ իրեն պատկանող 17.39 տոկոս բաժնեմասը, որի արժեքը 1,5 մլն դոլար է։ Քերոբյանը հայտարարագրել է նաև Էկոնոմիկայի նախարարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացած 20 մլն 225 հազար դրամ աշխատավարձը։ Հատկանշական է, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը՝ տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձը հայտարարագրում որևէ տեղեկություն չի ներկայացրել դրամական միջոցների մասին։ Հայտարարագրում բացակայում են թե՛ կանխիկ դրամական միջոցների, թե՛ բանկային հաշիվների մասին տեղեկությունները։ Նշենք, որ ըստ պաշտոնի ստանձնման հայտարարագրի՝ 2020 թ․-ին նա «Ինտերնետ Պրոջեքթս» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրության դիմաց եկամուտ հայտարարագրել է 35 մլն դրամ եկամուտը։

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը՝ 34 մլն 790 հազար դրամով: Բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար: Իսկ բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 9 մլն 100 հազար դրամ, 70 հազար 188 դոլար: Կանխիկ գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 5 մլն 800 հազար դրամից դառնալով 8 մլն դրամ: 2021 թվականին նա ընդհանուր ստացել է 17 մլն 788 հազար դրամի չափով աշխատավարձ, աշխատավարձի մի հատվածը՝ խորհրդարանից, մյուս մասը՝ արտաքին գործերի նախարարությունից: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արարատ Միրզոյանի ունեցած վարկերի եւ փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել: Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրում նշված է, որ մեկ բնակարանի համատեղ սեփականատեր է: Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի մասին է, որն ամուսինները ձեռք են բերել 2018 թվականին: Նախարարի կինը 2019 թվականին 6 մլն 200 հազար դրամով գնել է 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ եւ 1995 դոլար: Պաշտոնյայի տիկնոջ կանխիկ գումարը եւս մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 290 հազար դրամից դառնալով 1.5 մլն դրամ: Գոհար Աբաջյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել. «ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 11 մլն 744 հազար դրամ, իսկ 360 հազար դրամ էլ ստացել է «Քուիք Ստարտ»-ից: Գոհար Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է բնակարան, այգետնակ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 2015-ին ձեռք բերված FORD մակնիշի ավտոմեքենա, 1,000,000.00 դրամի բաժնային արժեթուղթ: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 2,100,000.00 ՀՀ դրամ և 578.00 եվրո: Ավանեսյանը հայտարարագրել է կանխիկ 1,800,000.00 ՀՀ դրամ: Աշխատավարձի դիմաց ստացված եկամուտները կազմել են 29,531,683.00 ՀՀ դրամ: 

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա կտրվածքով հայտարարագրել է «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականին: Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 53,251.00 դրամ: Տարվա վերջում առկա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,000,000.00 ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց Սիմիդյանի ստացած վարձատրությունը կազմել է 8,974,139.00 ՀՀ դրամ: Պաշտոնյայի ծախսերի հայտարարագիրը դատարկ է:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 21-ին։ Նա հայտարարագրել է 2008 թվականի թողարկման TOYOTA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2011-ին։ Նա ունի 500,000 և 50,000 ՀՀ դրամի արժետոմսեր, 4,580,678 ՀՀ դրամ փոխառություն «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից և 2,744,000 ՀՀ դրամ՝ «Սիմարտեկ» ՓԲԸ-ից։ Որպես կանխիկ գումար՝ Խաչատրյանը հայտարարագրել է 30,000 ԱՄՆ դոլար, 10,000 եվրո և 4,000,000 ՀՀ դրամ գումար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է 2011-ին ձեռք բերված բնակարան, վերջինիս բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,521,878.00 դրամ, հաշվետու տարում եկամուտները՝ 14,192,199.00 դրամ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարագրել է այգետնակ, բնակարան Կենտրոն վարչական շրջանում, երեք ավտոմեքենա, 35,380,000.00 դրամի հանձնած և ստացած փոխառություն, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 47,192.16 դոլար և 3,698,603.55 դրամ, կանխիկ դրամը՝ 8,000.00 ԱՄՆ դոլար:  Եկամուտները կազմել են 1,196,397.55 ԱՄՆ դոլար և 5,044,955.00 դրամ:

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը ներկայացնում ենք ստորև․

4 անշարժ գույք, 13 մլն դրամ. պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի  հայտարարագիրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հայտարարագիրը․

3 անշարժ գույք, 1 ավտոմեքենա, 2 մլն 418 հազար դրամ. ՏԿԵ նախարար Գնել  Սանոսյանի հայտարարագիրը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված