Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Հեղափոխական «կռուտիտները» ու սեփական խոսքերից «թռնող» պաշտոնյաները

Վերլուծական

Հետհեղափոխական Հայաստանում պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հպարտ քաղաքացիներին խոստումներ էին տալիս, իրենց խոսքերով՝ աննախադեպ խոստումներ, աննախադեպ ծրագրերի իրականացման մասին խոսելով, որոնք, սակայն, մնացին թղթի վրա։ Բացի այդ քիչ չեն նաև պաշտոնյաները, ովքեր սիրում են այսպես ասած՝ կռուտիտներ անել իրենց իսկ հնչեցրած հայտարարություններից հրաժարվելով

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը խոստանում էր Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ստեղծել նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ։ Անցել է բավական երկար ժամանակ, սակայն որևէ գրանցված արդյունք այս խոստումների մասով դեռևս չի նկատվում։ Փոխարենը` Արսենյանը շատ սահուն առաջ է տանում ՔՊ ծրագրերը, ի վերջո հենց ՔՊ ցուցակով էլ վերջինս քաղաքապետ է ընտրվել։ Օրինակ` Արսենյանը և Ջերմուկի ավագանին այլևս որևէ խոչընդոտ չեն ստեղծում կառավարության համար` Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասով։ Թե ինչպես է հանքի վերաբացումը նպաստելու Ջերմուկի` զբոսաշրջային կենտրոնի վերածվելուն` դժվար է ասել, համենայնդեպս հանքերի շահագործման խոստում Արսենյանը չէր տվել։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե՛ ՔՊ-ն, թե՛ ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են, և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: 
 
Ընտրվելուց հետո 100 օրվա ընթացքում Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հանդիպել էր համայնքի դպրոցականների հետ, հպարտացել նրանով, որ կանոնավոր աղբահանություն է համայնքում իրականացվում, կարծես, դա մեծագույն լավություն է թալինցիներին, և դպրոցներից մեկի կտուրին տեղադրել էր արևային վահանակներ։ Թվում էր` ընտրվելուց հետո Սափեյանը թափ կհավաքի, բայց նա, կարծես թե, այլ պլաններ ուներ։
 
Մյուս պաշտոնյան Դիանա Գասպարյանն է: Վերջինս խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա, թերևս՝ բնակիչները ամեն դեպքում թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա:
 
Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ ջրառի խնդիր ենք ունենալու և չբացառեց, որ նորից դիմելու են ԱԺ՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելու նպատակով: Միևնույն ժամանակ Տերտերյանը չնշեց, թե ի վերջո ով է մեղավոր և ով է թերացել նրանում, որ Հայաստանի ջրամբարները թերի են լցվել նախորդ տարի: Երևի այս դեպքում էլ գլխավոր մեղավորը անձրևների սակավությունն էր:
 
Ընդամենը ամիսներ առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր`  «Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»: Այսինքն՝ Գրիգորյանը չի հերքում, որ միջանցքներ և ճանապարհներ կարող են բացվել: Բառացիորեն շաբաթներ առաջ էլ Գրիգորյանը հայտարարել է, որ  Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Դիցուք՝ շաբաթներ  առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել:
 
Բոլորի հիշողության մեջ դեռ վառ է, թե ինչպես էր Գարիկ Սարգսյանը հանրությանը, ողջ Արարատի մարզի բնակչությանը խոստանում մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնել։ Այնուհետև ամիսներ անց պարզ դարձավ, որ որևէ կոկորդիլոսաբուծարան մարզում չի հիմնվելու և նման գաղափարը ջրվեց հենց իր՝ Սարգսյանի կողմից:
 
Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ ՀՀ դաշնակիցները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները և թեև ունեն զենքի մատակարարման մասով կնքված պայմանագրեր՝ չեն կատարում դրանք: Այն բանից հետո, երբ ռուսական կողմը հասկանալով, թե ում է ուղղված մեղադրանքը, հերքեց Փաշինյանի պնդումները, վերջինս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը ՌԴ–ի անունը չի տվել:

Վերջին ամիսներին բավական շատ խոսվեց տիեզերք ուղարկված առաջին հայկական արբանյակի մասին: Ի դեպ, այդ արբանյակի գործնական արդյունավետությունը հավաստող որևէ ապացույց դեռ հանրությանը չի ներկայացվել, սակայն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը պնդում է, որ իսպանական կողմով է պայմանավորված, որ արբանյակը դեռ ամբողջությամբ չի ծառայում ՀՀ ազգային և պետական շահերին։ Այս անգամ էլ մեղավորն իսպանացիներն են։

Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացրել է «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագիրը՝ 11 միջոցառումներով: Տարեկան պլանով նախատեսված է եղել 33,6 միլիարդ դրամի ծախս, ճշտված պլանով այն նվազեցվել է մինչեւ 30 միլիարդի, փաստացի իրականացվել է 28 միլիարդ դրամի ծախս, որը կազմել է 93 տոկոս: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ այդ թերակատարման վրա ազդել են արտաքին գործոնները: Ինչ է սա, եթե ոչ սեփական թերացումը քողարկելու փորձ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված