Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար «Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասին Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան 

Պաշտոնյաները գնումներ են կատարում պետությանը վնաս պատճառած ընկերություններից

Վերլուծական

Հայաստանում գործող մի շարք պետական կառույցներ, կարծես թե, չեն ցանկանում հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-պահանջին և նվազագույնի հասցնել պետական կառավարման համակարգում մեկ անձից կատարվող գնումները: Եվ ոչ միայն չեն ցանկանում, այլ այդ նպատակով բյուջեից ոչ ավել, ոչ պակաս միլիարդավոր դրամներ են դուրս գրում:

Դիցուք՝ կառավարությունը մոտ 3 միլիարդ 178 միլիոն դրամ է հատկացրել Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման համար։ Շինարարական աշխատանքների կազմակերպման համար մրցույթ չի հայտարարվել, գնումը կատարվել է մեկ անձից՝ «Քարավան» ՍՊԸ-ից։ Կառավարությունը 1,5 միլիարդ դրամ էլ մեկ անձից գնման ընթացակարգով գնում է կատարել «Կապան» ՃՇՇ ՍՊԸ-ից՝ Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցման համար։ «Քարավան» ՍՊԸ-ն ակտիվ ճանապարհաշինական գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետությունում։ Ընկերությունը  հիմնադրվել է 2002 թվականի հունվարի 16-ին։ Գրանցման և գործունեության հասցեն Արցախի Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում է։  «Քարավան» ՍՊԸ-ի տնօրենն ու միակ սեփականատերը գործարար Հակոբ Հակոբյանն է։ Նա ծնունդով Վայոց Ձորի մարզից է, սակայն 1995 թվականից տեղափոխվել է Արցախ և գործարարությամբ է զբաղվում։ Մամուլի տեղեկություններով՝ նա սերտ կապեր ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկ անձից 8 միլիարդ 149 միլիոն դրամի գնում է կատարել ասֆալտապատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերությունից՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» և «Քարավան»։ Պարզվում է՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։ 

Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 160 մլն դրամ։ Պայմանագիրը կնքել է ԿԳՄՍ-ն «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։  «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեությունն սկսել է ծավավել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է։ Վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից: Այժմ միայն «Background Production»-ի հիմնադիր գործադիր տնօրենն է։

Առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է Անահիտ Ավանեսյանը, 941,908,116 դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:

ՔՊ-ականները շարունակում են նաև պայմանագրեր կնքել անբարեխիղճ աշխատող ՍՊԸ-ի հետ: Վայոց Ձորի մարզպետարանը, ի դեմս Արարատ Գրիգորյանի, 265,600 դրամի ծառայություններ է գնել «Սմարթլայն» ՍՊԸ-ից, որը, ըստ ՊԵԿ-ի, չկատարած հարկային պարտավորություններ ուներ պետության հանդեպ:

Վանաձորի համայնքապետ Արկադի Փելեշյանը  գնման պայմանագիր է կնքել «ՈՍԿԵ ԱԳԱ ՍՊԸ»-ի հետ։ Մինչդեռ տվյալ ՍՊԸ-ն ընդամենը մեկ տարի առաջ հայտնվել էր ՊԵԿ ուշադրության կենտրոնում, վերջինիս տնօրենի նկատմամբ վարչական տուգանք  է կիրառվել։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մեկ անձից գման ընթացակարգով 235,200 դրամի գնում է կատարել Դավիթ Աղասարյան ԱՁ-ից, որը նույնպես պետության հանդեպ չկատարած հարկային պարտավորություններ ունի:

Սամվել Ալեքսանյանի հետ կապվող «Վեգա Ուորլդ»-ից Ռոմանոս Պետրոսյանի ՊՎԾ-ն 117,000 դրամի կտորից պայուսակ է գնել: Հեղափոխությունից հետո հայտնի դարձավ, որ Ալեքսանյանին պատկանող ՍՊԸ-ները խուսափել են հարկեր վճարելուց:

Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մրցույթը հաղթել է «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ն: Մինչդեռ այս ընկերությունը հայտնվել էր ՊԵԿ թիրախում, քանի որ ուներ չկատարված հարկային պարտավորություններ:

Ապիտակի ամայնքապետարանը, որը ղեկավարում է Քաջայր Նիկողոսյանը, սեղմված գազի ձեռքբերման ծառայություն է գնել «Բեսթգազ» ընկերությունից: Մինչդեռ ընդամենը նախորդ տարի այս ընկերությունը հայտնվել էր ՊԵԿ ուշադրության կենտրոնում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք ըմբիշը հաղթելով ադրբեջանցի ըմբիշին՝ ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար«Ինձ սփոփում եմ, որ երբ իրենք էին հոգսի տակ, ես կյանքս էի վայելում». երեք բան, որ չգիտեք Հասմիկ Կարապետյանի մասինԻրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
Ամենադիտված