Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններին Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և Ադրբեջանին Մրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ) Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան «Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումը Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին Իրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել է Գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասին 

ՔՊ-ականները նվազեցնում են խոշոր բիզնեսի և օլիգարխների «հոգսերը»

Վերլուծական

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները ամբիոնից հայտարարում էին, որ իշխանության են գալու ժողովրդի հոգսերը նվազեցնելու համար: Հեղափոխությունից հինգ տարի անց պարզ է դառնում, որ նվազեցվում են ոչ թե հպարտ քաղաքացիների, այլ օլիգարխների հոգսերը, այն օլիգարխների, որոնք մեծամասամբ նախկին, այսպես կոչված՝ մերժված իշխանությունների ներկայացուցիչներն են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օլիգարխների և խոշոր բիզնեսի շահերի լոբբինգով զբաղվող պաշտոնյաների տասնյակը:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական գաղտագողի որոշումն է ընդունել, որով հաստատել են հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։ Այն վերաբերում է առաջիկա 3 տարիների հարկային քաղաքականությանը։ Կառավարությունը պատրաստվում է հարկային բազան ընդլայնել առաջին հերթին փոքր ու մանր բիզնեսի հաշվին։ Մտադիր են ավելացնել հարկային բեռը միկրոձեռնարկատիրության վրա։ Կվերանայվի միկրոձեռնարկատիրության ոլորտում վարձու աշխատողների համար եկամտային հարկի արտոնյալ ռեժիմը և նրանց եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր կարգով։ Հերթական անգամ ֆինանսների նախարարության թիրախում է փոքր և միջին բիզնեսը, այլ ոչ թե ասենք՝ իշխանությունների սիրելի օլրգախները, որոնց այդ նույն իշխանությունն անչափ լավ աչքով է նայում:

Ամիսներ առաջ  տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։  Ինչպես երևում է՝ Վայքի ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը որոշել է հետ կանգնել Վայքը էկո համայնք դարձնելու մտադրությունից:

Կառավարության փետրվարի 3-ի նիստում հաստատվեց Ապարանի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաններում լեռնային համալիր կառուցող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիրը, որը կնքվելու է ընկերության և էկոնոմիկայի նախարարության միջև: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն (այժմ արդեն «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ») ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։ Ծրագրի լոբբինգն էլ իրականացնում է էկոնոմիկայի նախարարությունը:

Կորանավիրուսային համավարակի տարածման օրերին  թեստավորման լաբորատորիաները մտան 1000 խոշոր հարկատուների ցանկ, իսկ սա նշանակում է, որ վերջինները միլիարդների եկամուտներ են ստացել այս ընթացքում: 2021-ին առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկում էին հայտնվել երկու հայտնի լաբորատորիաները՝ «Պրոմ-Տեստ»-ն ու «էկոսենս»-ը: Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ համավարակից էլ կարելի է օգուտներ քաղել, թերևս նկատի ուներ հենց սա: Այս ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Անահիտ Ավանեսյանի նախարարության թեստավորման անվճար ծառայություններ է մատուցել հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն: Մինչդեռ նույն Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված մի շարք որոշումներ ուղղակիորեն և զգալիորեն հարվածեցին շարքային քաղաքացիների՝ առանց այդ էլ դատարկ գրպանին: Բացի այդ կառավարության նիստում Փաշինյանն ու Ավանեսյանը զբաղված էին Ալեքսանյանի բիզնեսը գովազդելով։


ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը շաբաթներ առաջ անդրադարձել էր իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանի կողմից կասկածելի գործարքի արդյունքում գնված «Գոլդեն Փելըս» հյուրանոցին՝ գովերգելով այն նախագիծը, որն այստեղ պատրաստվում է կյանքի կոչվել: Բնական է, որ գովքը վերաբերվում էր ոչ այնքան հյուրանոցի վերակենդանացմանը, որքան Նալբանդյանին, որովհետև հասկանալի չէ, թե պետությունը ինչ է շահելու այն փաստից, որ Հարությունյանի բիզնեսը դզվել է: Վերջինիս հետ, ի դեպ, լուսանկարներ ունի նաև Ռոմանոս Պետրոսյանը և մամուլում հաճախ է գրվել, որը Նալբանդյանը Պետրոսյանի մտերիմն է:

ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներից մեկն է ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագծով առաջարկվում է դիահերձման իրավունք տալ միայն ԲԿ-ներին կից դիահերձարաններին, իսկ թե ում են պատկանում խոշոր ԲԿ-ները, գաղտնիք չէ՝ Սամվել Ալեքսանյան, Արկադի Համբարձումյան, շարքը կարելի է երկար շարունակել։

Էկոնոմիայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նույնպես աչքի է ընկել նախկին օլիգարխների բիզնեսների կամա թե ակամա լոբբինգով, մասնավորապես, նա այցելել էր «Ալեքս Տեքստիլ»:

Վերջում նշենք, որ այս նյութով նպատակ չենք հետապնդում ապացուցել այս կամ այն պաշտոնյայի շահադիտական մոտիվները՝ խոշոր բիզնեսի շահերը պաշտպանելու հարցում: Նպատակը մեկն է, ցույց տալ, որ հեղափոխությունից հետո ՔՊ-ական պաշտոնյաները ավելի շատ ուշադրություն և արտոնություն տվել են օլիգարխներին, քան հպարտ քաղաքացիներին, որոնց կյանքն ու սոցիալական դրությունը Հայաստանում գնալով վատթարանում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանություններինԻսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններինՀայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան ՎրաստանինըՍահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն, ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիային և ԱդրբեջանինՄրոյի ազգագրական երգերը` Սուրբ Աննա եղեկեցու բակում (տեսանյութ)Եթե կառավարությանը դուր չի գալիս Սահմանադրությունը, փոխում են կառավարությունը, ոչ թե՝ Սահմանադրությունը․ Արամ Օրբելյան«Արցախ իմ սեր». Շուշան Պետրոսյանի կատարումըՀնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ Խորհրդարանականները Տավուշի մարզում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներինԻրանում քվեարկության ավարտը 2-րդ անգամ հետաձգվել էԳաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասինՄիջուկային բժշկությանը նվիրված առաջին գիտաժողովը ՀայաստանումՀայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համարԳեղարքունիքում «07»-ը բախվել է հաստաբուն ծառին․ կան վիրավորներԻնչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողըԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԽանդանյանԱրդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններումԲժիշկ Գևորգ Թամամյանը սամուրայի թուր նվիրեց Բագրատ ՍրբազանինՄոսկվայում և մարզում մոլեգնող տարերքի կադրերը (տեսանյութ)Միասնական սոցիալական ծառայությունը և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմինը կհամագործակցենԲագրատ Սրբազանը կայցելի Արագածոտնի մարզԵրևան-Մոսկվա տոմսերը կտրուկ թանկացել ենԱյսօրվա իշխանությունը հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով․ սահմանագրագետ Վարդան Պողոսյան Քաղաքացիները Սրբազան պայքարը խորհրդանշող պիտակներ են փակցրել Ջերմուկում (լուսանկարներ)ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվելԵրևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ կան Արամ Ա-ն ՌԱԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար«Վրեժ են լուծում Սամվելից»․ Վարդանյանի քույրը մանրամասնում է դատական պրոցեսըՈՒՂԻՂ. Սրբազանն ու աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում նշում են ՀՀ Սահմանադրության օրըՇանը ծեծելու և 5-րդ հարկից դուրս նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԱրփի Դավոյան, մյուս գալուց շուտ ասեք, որ գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» համար. Կիրանցի բնակիչԵրևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մшհшցել էՀակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել փառատոնի բացմանըՖրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասինՀանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ Սրբազան Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավորՔիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. ԱղաջանյանԺողովրդավարությունը դժվար է տրվում, բռնակալությանը հեշտ չէ պարտության մատնել. «Հրապարակ»Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին՝ նոր գազալցակայան կառուցելու համար. «Հրապարակ»Ջուր չի լինելու Ստոլտենբերգը հուսով է` Ուկրաինան մինչև 2034-ը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող Քիր Սթարմերը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումները. Ավինյանի ուղերձը Միհրանն ու Արփին նշել են որդու տարեդարձը (լուսանկարներ) Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը
Ամենադիտված