Իջևանցի եմ, բայց թքած ունեմ իր վրա, 2018-ից եկել ու ամեն ինչ տապալել ա, նա մեզ կուտ ա տալիս (տեսանյութ) Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարին Ինչպես Գնել Սանոսյանն ու եղբայրները հարստացան ու բիզնեսի տեր դարձան 2018-ից հետո (տեսանյութ) Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատը՝ այսօր․ Մելիքյան Էժան, իրենց անհայրենիք լինելու պատկերն է, արցախցիներին իրենք են տնավեր արել, հիմա էլ ճնշում են. Սրբազան (տեսանյութ) Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց. դատախազությունը հաստատում է. Armlur.am ՈՒՂԻՂ. Սրբազանի առաջնորդած երթը հասավ Սոթք Չեմ կարծում, թե Սյունիքից տարածքներ կհանձնվեն․ մարզպետ (տեսանյութ) 

Կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը իրենց տներ. Եվրախորհրդարանում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել

Արցախ

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Արցախում տիրող իրավիճակին՝միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց այդ ուղղությամբ ԵՄ դերակատարության, պարտավորությունների եւ հանձնառությունների վրա։

Համաժողովը հյուրընկալող Կոստաս Մավրիդեսը  բացման խոսքում նշեց, որ այս համաժողովի հիմնական նպատակն է ոչ միայն չմոռանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները,  այլ նաեւ արդարադատություն հաստատելը։ «Հանցագործները պետք է պատժվեն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ վերջնական նպատակ ունենալով կանխել դրանց կրկնությունն ապագայում։ Այդ իսկ պատճառով ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ԵՄ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդունումը երրորդ երկրների համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը: Նույնքան կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ երաշխավորել նրանց իրավունքների հարգումն Ադրբեջանի կողմից։ Եվրախորհրդարանը միշտ եղել է հայերի կողքին, քանի որ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգանքը, և մենք ինտենսիվորեն կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ», - ասաց Մավրիդեսը։

Բելգիայում ԵՄ-ում Հայաստանի դեսպան մշտական Տիգրան Բալայանն իր ելույթում նշեց, որ համաժողովին ներկա է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ որպես մեկը, ում ընտանիքը եւս ենթարկվել է էթնիկ զտման եւ լքել սեփական հայրենիքն այն ագրեսիայից հետո, որն իրականացրեց Ալիեւն աշխարհի եւ միջազգային հանրության աչքի առջեւ։ «2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից սահմանված վայրագության հանցագործությունների 14 գործոններին։ Մեր խնդիրն է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները մեր գործիքակազմում` էթնիկ զտումների և ռազմական ծանր հանցագործությունների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար», - ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ալիեւի ռեժիմը պետք է վճարի ամեն ինչի գինը, պետք է սահմանվեն անհատական պատժամիջոցներ։ Դեսպանի խոսքով՝ եթե հանցագործությունները մնան անպատիժ, դրանք դատապարտված են նորից կրկնվելու։ Բալայանը վստահ է, որ Եվրախորհրդարանն իր իրավասությունների շրջանակում կարող է ռեժիմի առանցքային անդամների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառել, վստահ է դեսպանը։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշեց, որ Ե Եվրախորհրդարանը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին, պատվով է կատարում իր առաջադրանքը եւ բազմիցս դատապարտել է Ադրբեջանին եւ պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հստակ քայլեր ձեռնարկել եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։  «Չնայած սրան՝ ԵՄ գործադիր մարմինն ականջալուր չի եղել ու կամա թե ակամա սպասարկել է Ադրբեջանի շահը։  Բայց մենք շարունակելու ենք Եվրոպայում մոբիլիզացնել թե՛ քաղաքացիական հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին, պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հաշվետու լինել իրենց վարած քաղաքականության համար թե՛քաղաքական թե՛ իրավական տեսանկունից։ Մարդու իրավունքներն աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու գործիք չեն կարող լինել, եւ մենք շարունակելու ենք պայքարել սրա դեմ», - ասաց Կարապետյանը։

Համաժողովի գլխավոր բանախոսներից միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն իր ելույթում նշեց, որ ցեղասպանությունը միայն մասսակայան սպանությունը չէ, եւ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ցեղասպանության տեսակ է։ «Շրջափակել Լաչինի միջանցքը, նշանակում էր ստեղծել պայմաններ ժողովրդին վերացնելու համար»,- ասաց Մորենո  Օկամպոն եւ ընդգծեց, որ այսօր ԵԽ-ն կարող է խաղալ կարեւոր դեր եւ պատասխանատվության կանչել ԵՄ անդամ երկրներին, որպեսզի նրանք եւս քննեն ու գան եզրակացության՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Համաժողովի բանախոս, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր, իրավական հարցերով տնօրեն Իռեն Վիկտորիա Մասիմինոն իր ելույթում ուշադրություն հրավիրեց ԵՄ-ի կողմից հաճախ շահարկվող ինտեգրացման վրա։ «Ինչպե՞ս կարող են որոշ պետական պաշտոնյաներ խտրականության, խարանման, բանտերում հալածվողների, սպանությունների եւ խոշտանգումների ենթարկված մարդկանց խնդրել ինտեգրվել մի հասարակության, որը խտրականություն է դրսևորում, խարանում, հալածում է բանտերում, սպանում և խոշտանգում: Ինտեգրումը երբեք տարբերակ չի եղել: Ինտեգրումն առնվազն, միամիտ տարբերակ է»,- ասաց Մասիմինոն՝ նշելով, որ Լաչինի միջանցքի ցեղասպանական շրջափակման ընթացքում միջազգային հանրությունը հրաժարվեց պատշաճ կերպով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ կապված ինքնորոշման իրավունքների հետ։ Նրա խոսքով՝ կարող էր կիրառվել նաև «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Ըստ բանախոսի՝ հիմնախնդրին արդարացի լուծում տալու համար կարող էին դիվանագիտական գործողություններ ձեռնարկվել՝ ավելի քան երեք տասնամյակ տեւած ինքնավարության պահանջի հիմքով: «Այժմ Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը մնացել է առանց բնիկ հայերի եւ որոշակի ու կոնկրետ ռիսկի տակ, որ հայկական ինքնության յուրաքանչյուր հետք միտումնավոր ընդմիշտ կվերացվի այդ հողում», - հավելեց Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իջևանցի եմ, բայց թքած ունեմ իր վրա, 2018-ից եկել ու ամեն ինչ տապալել ա, նա մեզ կուտ ա տալիս (տեսանյութ)Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարինԻնչպես Գնել Սանոսյանն ու եղբայրները հարստացան ու բիզնեսի տեր դարձան 2018-ից հետո (տեսանյութ)Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատը՝ այսօր․ ՄելիքյանԷժան, իրենց անհայրենիք լինելու պատկերն է, արցախցիներին իրենք են տնավեր արել, հիմա էլ ճնշում են. Սրբազան (տեսանյութ)Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համարՖրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց. դատախազությունը հաստատում է. Armlur.amՈՒՂԻՂ. Սրբազանի առաջնորդած երթը հասավ ՍոթքԲեռնատարից գողություն է կատարվել (տեսանյութ) Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Չեմ կարծում, թե Սյունիքից տարածքներ կհանձնվեն․ մարզպետ (տեսանյութ)Դիահերձարան ուղարկված կինը վերակենդանացել էԴիլիջանում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը«Շողակաթի» նախկին տնօրեն Արա Շիրինյանը չգիտի՝ «Շողակաթը» փակելու հարցի ժամանակ ինքն ինչպե՞ս կարձագանքի (տեսանյութ)Մարտունեցիները ողջագուրվում են Սրբազանի հետ, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ) Մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը. Արմեն ՄելիքբեկյանՀՀ-ն պատասխանել է Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին․ ԱԳՆ խոսնակ Վրաստանի վարչապետը հայտնել է՝ «ինչն է կործանել Ուկրաինան»Կարգալույծ է հռչակվել Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը Շուտով հայտարարվելու է նոր մրցույթ, որին կրկին մասնակցելու եմ՝ օր առաջ աշխատանքի վերադառնալու նպատակադրմամբ. Գարեգին Խումարյան Քաղաքացու վրա ինչի՞ ես գոռում. Իշխան Սաղաթելյանը՝ պարեկին (տեսանյութ) Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին՝ համապետական ընտրությունների հաջող ավարտի առթիվՌուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ (տեսանյութ) Ոնց որ մենք ուրիշ Գեղարքունիքից ենք, դուք` ուրիշ, մենք էլ գնում, տեսնում ենք խնդիրները. նախարար (տեսանյութ) Դասընթացներ՝ վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորների, Արցախից տեղահանվածների համար Կոնգոյի ԱԳ նախարարը Լավրովին առաջարկել է տուն կառուցել Կոնգոյում Սևան-Լճաշեն ճանապարհին քաղաքացիները դիմավորեցին ավտոերթը Սրբազանին (տեսանյութ)Հայկը հաղթելու ա Բելին, հաղթելու ենք էս սատանաներին. Նորատուսի բնակիչ (տեսանյութ) Ռուսները նախազգուշացնում են․ «Հրապարակ»Ինձ աբսուրդ հարցերի մեջ մի մտցրեք, չեմ պատասխանելու. Ավինյանը՝ կոռուպցիայի ու հովանավորչության մասին (տեսանյութ) «Անցեք դուրս», «Ժողովրդի ճամփան ա, կուզենք՝ կփակենք». ընդհարում՝ պարեկների ու նորատուսցիների միջև (տեսանյութ) Կալանավորվել են Սրբազան Շարժման երկու մասնակից Ռոզա Լինն իր «Snap» երգով արժանացել է BMI մրցանակի ՔՊ վարչության նիստերում ընդդիմադիր շարժման մասին քննարկումներ չեն եղել. Ավինյան (տեսանյութ)Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն երիտասարդների 2029 թվականի ԱԱ-ն հյուրընկալելու համար Ժողովրդի պահանջը կկատարենք, այս պահին, սակայն, իշխանափոխության պահանջը միայն ընդդիմությանն է (տեսանյութ) Եկեղեցին ու ՀՅԴ-ն ուս-ուսի` հանուն պետականակերտ ավանդույթների, օրենքի ու բարոյականության հաղթանակի․ Վահե Սարգսյան Աղետի գոտում համաճարակի ռիսկ կա տիղմի և սատկած կենդանիների պատճառով. Գնել Սանոսյան (տեսանյութ)Էս տարի կարտոշկի վաճառքի վիճակը ահավոր վատ էր, մինչև 40 դրամով վաճառում էին. պատգամավորը` Պապոյանին (տեսանյութ) Բայդենը ժամանել է Ֆրանսիա Վրաստանից Հայաստան չեք կարող ոչխարի միս ներմուծել, որովհետև էդ երկրում կա «ծաղիկ» հիվանդություն (տեսանյութ) Եվս մեկ ամիս 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող են մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները Բաքուն գոհ է Երևանից ստացած առաջարկներից. ԲայրամովԲացահայտվել է հանցագործության 114 դեպք ՌԴ-ում Սփյուռքի հանձնակատար ունենալը բարդացել է, այս պահին սուր քայլեր չենք ուզում անել. Սինանյան (տեսանյութ) Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. ՌԴ փոխարտգործնախարարՍուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետՈսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին (տեսանյութ)Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հաշտությանը․ ՌԴ փոխարտգործնախարար
Ամենադիտված