Ինչպիսի՞ն պետք է լինի Կասկադի ավարտուն տեսքը․ Ավինյանը քննարկել է Ֆրանսիացի ճարտարապետի առաջարկը «Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»․ Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Վրաստանի անկախության տոնին Ֆինանսների նախարարը չեխական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստան Ղազախստան հանդիպումն ավարտվեց հաղթանակով Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ Արշակյանն ու Հակոբ Ասլանյանը՝ Ինժեներական քաղաքի գիտության և տեխնիկայի թանգարանում Հարկատուն հերոս չի, ժողովու'րդ, հերոսն այն մարդն է, ով պատրաստ է կյանքը տալ հայրենիքին. Պողոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ասում է Սրբազանը, մնաց` մի բան անի. Արսեն Գրիգորյան «Ես երբեք իրենց վրա չեմ նստել». Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի «էշի մասին» առածին ի պատասխան «Սիսիանի՞ գառ է, այծի չունե՞ք, հաջողություններ ձեր գործերին», «Շնորհակալ ենք շատ». Սրբազանը` գինու փառատոնում 

«Իր անուշ ու զրնգուն ձայնն եմ կարոտել, ուզում եմ նորից լսել». Հարություն Սեյրադարյանի զոհվելու հանգամանքները մինչ օրս անհայտ են նրա ընտանիքին, շարունակում են սպասել որդու վերադարձին․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքով լեցուն ու աշխույժ երեխա էր Հարությունը, անսահման հետաքրքրասեր: Արդարամիտ էր ու ազնիվ, ճիշտ խոսող: Երբեմն ասում էի՝ տղա՛ ջան, չի կարելի, ասում էր՝ չէ, մա՛մ, ավելի լավ է անձամբ ինձանից լսեն ճշմարտությունը, քան ես ուրիշի մոտ իրենց մասին խոսեմ: Անարդարություն չէր սիրում, միշտ նրանց կողքին էր, ովքեր ունեին իր կարիքը: Փոքրերի հետ փոքր էր, մեծերի հետ՝ մեծ: Սիրում էր տարիքով ավելի մեծերի հետ շփվել, բայց կարող էր փոքրերի հետ բակում ֆուտբոլ խաղալ: Ամեն ոլորտից ուզում էր գաղափար ունենալ: Տարբեր խմբակների է հաճախել՝ շախմատի ու տարբեր այլ մարզաձևերի՝ բռնցքամարտ, ձյուդո: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների: Շախմատի առաջին կարգ ուներ: Թումո է հաճախել, ժողովրդական երգեցողության դասերի:

Տատիկը նկատեց, որ ձայնային տվյալներ ունի, երկրորդ դասարանում էր, սկսեց հաճախել «Իմպրոռիթմ» վարժարան: Յոթ տարի սովորեց, դիպլոմ ստացավ: Իրեն հարցրեցի՝ Կոնսերվատորիա կընդունվի՞, ասաց՝ մա՛մ, դա իմ երկրորդ մասնագիտությունը կլինի: Իրավաբանականն ավարտեմ, հետո կընդունվեմ Կոնսերվատորիա: Կասկածում եմ, որ այդքանով կսահմանափակվեր, հետո մի նոր բան կսկսեր ուսումնասիրել: Ամեն ինչ ուզում էր հասցնել և հասցրեց շատ բան անել: Կարծես շտապում էր: Ուզում էր ամեն տեղ իրեն փորձել: Ընդ որում՝ մի հետաքրքրությունը չէր թողնում, մյուսին անցնում, ամեն տեղ զուգահեռ էր հաճախում, և բոլորը` սիրով ու իր ցանկությամբ: Եթե չցանկանար, երբեք չէինք ստիպի այս կամ այն սպորտաձևին հաճախել: Այնքան շատ նպատակներ ուներ, որոնք իրականություն չդարձան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունի մայրիկը՝ տիկին Բելլան:

Դպրոցում բարձր առաջադիմություն ունեցող Հարությունը շատ էր սիրում «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» առարկաները, լեզուների հանդեպ ևս հետաքրքրությունը մեծ էր: «Երբ դեռ ավելի փոքր էր, ցանկանում էր իմանալ, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, օդն ինչից է բաղկացած: Այնքան շատ ու տարբեր հարցեր էր տալիս, որ անգամ մենք էինք զարմանում»: Մայրիկն ասում է՝ իր այս հետաքրքրասիրության և աշխատասիրության շնորհիվ առանց պարապելու, բարձր բալերով ընդունվեց Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Հարությունը 2020 թ. օգոստոսի 12-ին զորակոչվում է պարտադիր զինծառայության, որը պետք է անցներ Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտում: «Շատ սիրով է մեկնել ծառայության: Իր բանակի քեֆի ամբողջ ընթացքում երգել և ուրախացել է: Ընդ որում՝ «Չենք տա Շուշին մենք ուրիշին» երգն էր անընդհատ երգում, այդ երգի հնչյունների ներքո էլ զորակոչվեց ծառայության: Վերջին օրն ասաց՝ մա՛մ, բան ասեմ, միտդ պահի: Արցախ եմ զորակոչվելու՝ Ռոբերտ Աբաջյանի ծառայած զորամասում եմ ծառայելու, մեծ պատերազմ է սկսվելու, մեր սերունդը չէ, բայց եղբորս սերունդը վրեժ կլուծի: Մինչ օրս իր խոսքերն ականջիս հնչում են: Ասացի՝ Հարո՛ւթ ջան, ինչե՞ր ես մտածում: Արձագանքեց՝ չգիտեմ, մա՛մ…»:

Մայրիկի խոսքով, որդին շատ հայրենասեր էր: «2016 թ. Ապրիլ յան պատերազմի ժամանակ դեռ փոքր էր, բայց առաջ էր ընկնում՝ ես ե՞րբ եմ գնալու ծառայության»: Պատերազմի սկսվելու դրությամբ Հարությունը 12 օր է ծառայել, քանի որ զորակոչվելուց հետո եղել է կարանտինի մեջ: «Նույնիսկ այդ մի քանի օրերից այնքան դրական տպավորություններ ուներ, բողոքներ չուներ: Զանգում էր, զրուցում էինք, ասում էր՝ ամեն ինչ «ցենտր» է, դա իր խոսքն էր, թույլ չէր տալիս անգամ ինչոր ավելորդ հարցեր տալ: Իհարկե, չհասցրեց շատ ծանոթանալ ծառայությանը, անգամ իրար հետ ծառայող տղաները մեկը մյուսին ճանաչելու հնարավորություն չունեցան»: Պատերազմի նախօրյակին է Հարությունը վերջին անգամ զրուցել ընտանիքի անդամների հետ: «Մեզ ոչինչ չասաց, միայն՝ մա՛մ ջան, ամեն ինչ շատ լավ է: Եղբոր հետ խոսեց, պետք է բռնցքամարտի մրցման գնար: Չեմպիոն էր դարձել, պետք է երկրորդ անգամ մասնակցեր: Ասաց՝ ա՛պ ջան, կրի, որ մենք էլ նշենք: Դա մեր վերջին զրույցն է եղել»:

Հետո սկսվում է պատերազմը: Զրույցների այս հատվածում միշտ հարցնում եմ՝ կապ ունեցե՞լ եք ձեր տղայի հետ, քանի՞ օր է տևել իր պատերազմը, նաև այլ հարցեր ուղղում: Տիկին Բելլայի միայն պատասխանի հիման վրա սարսափ ժանրի մի ֆիլմ կարող եք նկարահանել: «Ոչ ոք չգիտի, թե Հարությունի դեպքն ինչպես ու որտեղ է եղել: Իր ազգանունը բարդ է, սխալ էին գրել, սկզբում որևէ ցուցակում չէինք կարողանում գտնել իրեն: Հետո նրա անուն-ազգանունը հայտնվեց անհետ կորածների ցուցակում, նա հենց առաջին օրվանից համարվել է անհետ կորած: Նոյեմբերին, երբ իրենից որևէ լուր չունեինք, արյուն հանձնեցինք, 2021 թ.-ի հունվարին ԴՆԹ համընկնում եղավ»: Հարությունի ընտանիքն առ այսօր չգիտի, թե իրենց որդին երբ, որտեղ և ինչ պայմաններում է զոհվել: «Անգամ չկա մեկը, որ տեսել է իրեն այդ օրերին, գիտի, թե ինչ է եղել: Անհայտություն է: Նաև այդ պատճառով մինչև հիմա իրեն սպասում ենք, հրաշքի ենք սպասում: Ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը պետք է բացի ու ներս մտնի:

Իր անուշ ու զրնգուն ձայնն եմ կարոտել, ուզում եմ նորից լսել: Երգելով տուն էր մտնում, ասում էր՝ ինչի՞ եք տխուր, ուզում եմ աժիոտաժ լինի, ու սկսում էր բոլորիս աշխուժացնել: Մեր տան լույսն էր, առանց իրեն շատ բարդ է ապրելը: Առանց կոնկրետ մի բան իմանալու ապրելն անհնար է: Պահես, մեծացնես ու անհայտության մեջ ապրես: Այնպիսի տղա ունեինք, որ վաղը պիտանի էր լինելու մեր երկրին: Եղբայր և քույրիկ ունի Հարությունս: Քույրիկն էլ է շատ սպասում՝ մա՛մ, ապերս պիտի գա: Ինձ իր խոսքերն են ուժ տալիս՝ մա՛մ, դու ինձ պիտի չսպասես, բայց ես պիտի գամ: Բանակ գնալուց, երբ արդեն մեքենա էր նստում, երկար նայեց մեր շենքին, մի տեսակ անհանգստացա, ասաց՝ «մամ, ես գիտեմ, որ էլ չեմ գա, չեմ տեսնի մեր տունը»: Արձագանքեցի՝ ո՞նց չես գա, «մա՛մ, միշտ հիշի, դուք ինձ պիտի չսպասեք, բայց ես պիտի գամ»:

Հ. Գ. - Հարություն Սեյրադարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Գյումրի քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպիսի՞ն պետք է լինի Կասկադի ավարտուն տեսքը․ Ավինյանը քննարկել է Ֆրանսիացի ճարտարապետի առաջարկը«Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»․ Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Վրաստանի անկախության տոնինՖինանսների նախարարը չեխական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերելՀայաստան Ղազախստան հանդիպումն ավարտվեց հաղթանակովՀայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամԱրշակյանն ու Հակոբ Ասլանյանը՝ Ինժեներական քաղաքի գիտության և տեխնիկայի թանգարանումՀարկատուն հերոս չի, ժողովու'րդ, հերոսն այն մարդն է, ով պատրաստ է կյանքը տալ հայրենիքին. Պողոսյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ասում է Սրբազանը, մնաց` մի բան անի. Արսեն Գրիգորյան«Ես երբեք իրենց վրա չեմ նստել». Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի «էշի մասին» առածին ի պատասխան «Սիսիանի՞ գառ է, այծի չունե՞ք, հաջողություններ ձեր գործերին», «Շնորհակալ ենք շատ». Սրբազանը` գինու փառատոնումՍրբազան պայքարի հանրահավաք հունիսի 8-ին՝ Վանաձորի՝ Արցախի պուրակումՔննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցերԲախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժածՓոքրիկ կապիկն անցավ Սրբազանի գիրկը գինու փառատոնի ժամանակ (տեսանյութ)Միրզոյանն ու ՇՀԿ քարտուղարը քննակել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումներըԱսե'ք, ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, ո՞ր գինուց տամ. Սրբազանը աջակիցների հետ գնացել է գինու փառատոնՀայաստանն առաջ է անցնում հաշվի մեջ Ղազախստանի դեմ խաղումՀայտնի է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը․ ArmlurԲագրատ Սրբազանը մոտեցավ գինու տաղավարներից մեկին, քաղաքացիները ողջունում, նկարվում են նրա հետ Շինծու, քաղաքական գործ է, բռնապետական մեթոդով ուզում են Արցախի նախագահի ծառայողական մեքենան առգրավել (տեսանյութ)Զինծառայողները ՄԻՊ-ին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, ծառայողական առօրյանԱլեն Սիմոնյանն ո՞վ է, ես չեմ ճանաչում նման մեկին, իսկ ակվարիումում ձկները լավ են լողում. Սրբազան (տեսանյութ)Բավակա'ն է աթոռը պահելու համար անընդհատ հանձնես, զիջես, գտնվես թշնամու հրամանի ներքո. Սրբազան (տեսանյութ)Սանահին կայարանում լուծվել է խմելու ջրամատակարարման խնդիրը. Արեն ՄկրտչյանՈՒՂԻՂ․ ՔԿ-ն փորձում է առգրավել Արցախի նախագահի ծառայողական մեքենան Գազալցակայան պայթում` մարդը գնում է հեծանիվ քշելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արամ Ա Կաթողիկոսը ՍԴՀԿ ատենապետի հետ քննարկել է Հայաստանի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումներըԱվինյանի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին ՀադելիխըԻնքը փուռը չէ՞ր տալիս քաղաքացիներին, երբ թքում էր մարդկանց վրա, իր հարսի մասով է գործն էլ կարճվեց (տեսանյութ)ՔՊ-ն մոռացել է, թե ժողովրդի ուժ ինչ է նշանակում. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Հիմա էլ Ալիևը պահանջում է փոխել Սահմանադրությունը. ՍրբազանՊացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության. Անահիտ Ավանեսյանը՝ պայթյունից տուժածների մասինՍամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ փաստաբան Ռուբեն ՄելիքյանԳինու փառատոն ենք ունենալու, հերիք է. Սիմոնյանը՝ Բագրատ սրբազանին (տեսանյութ)Մեսսին խոսել է ԱԱ-2026-ին մասնակցելու հավանականության մասին Ինչի Ալեն Սիմոնյանը մինչև 2026-ը մնալու՞ ա, ես խիստ կասկածում եմ. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվել են Սուրբ Աննա եկեղեցու բակումՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետության նախագահի ծառայողական ավտոմեքենան․ փաստաբան (տեսանյութ)Առաջարկվում է դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում․ նիստը գլխավորել է Նիկոլ ՓաշինյանըԼոռու մարզում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԵթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք. Բորել Ալիևը պետք է բաց թողնի ռազմագերիներին. խաղաղության սեղանին մի բան խոսում, հետո այլ բան է անում. Ալեն ՍիմոնյանՔՊ-ականը մեղադրում է Սրբազանի շարժմանը Բաքվի հետ սինխրոն գործելու ու Ալիևի ջրաղացին ջուր լցնելու մեջ. Սիմոնյան Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքյանն ուզում է ինքնասպան լինել. ահազանգում է կինը. ՀրապարակՓրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ Դեբեդ գետից դուրս են բերել ջրաբերուկներ Ամռանը մենք ենք Թուրքիայից ջուր վերցնում, աշնանը իրենց ենք տալիս․ այդ հարցում համերաշխ ենք (տեսանյութ) Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը ՀԻՄԱ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՔննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
Ամենադիտված