«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

Դանիել Դանիելյանը ներկա է եղել «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովի բացմանը

Գիտություն և Մշակույթ

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է «Վիլյամ Սարոյանը և արվեստը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո):

Սարոյանագիտության մեջ աննախադեպ այս գիտաժողովի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Դանիել Դանիելյանը ներկաներին մաղթել է հետաքրքիր, բովանդակալից և արդյունավետ աշխատանք: 

Նախարարի տեղակալն անդրադարձել է ականավոր գրող Վիլյամ Սարոյանի ժառանգությանը և նշել, որ Սարոյանը տաղանդավոր էր իր բոլոր դրսևորումներում՝ նկարչական, երաժշտական, թատերական, ինչն ամբողջովին դեռևս չբացահայտված, սակայն անգնահատելի ժառանգություն է սերունդներին:

«Անչափ կարևորում եմ գիտաժողովի անցկացումը, որի շրջանակում սարոյանական արվեստի տարբեր դրսևորումներ կդրվեն գիտական հենքի վրա: Տարբեր քննարկումների, մտքերի փոխանակման արդյունքում ևս մեկ անգամ հնարավորություն կունենանք հանրահռչակելու, երիտասարդներին ներկայացնելու սարոյանական անգնահատելի արվեստն ու գրականությունը»,-  նշել է նախարարի տեղակալը և բարի երթ մաղթել գիտաժողովի մասնակիցներին:

Նշենք, որ գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Սերբիայի միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի խոսքով՝ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» գիտաժողովը կբացահայտի երգեր գրող, նկարող և այլ շնորհներ ունեցող Սարոյանին. «Երևի առաջին հայացքից տարակուսանք ու զարմանք կառաջացնի գիտաժողովի խորագիրը՝ «Վիլյամ Սարոյանը և արվեստը»: Չէ՞ որ Վիլյամ Սարոյանը, ինչպես գիտենք բոլորս, ականավոր գրող է: Ու թեև ստեղծագործել է անգլերեն ու նկարագրել ամերիկյան կյանքը, սակայն ոգին, որը նրան մղել է ստեղծագործելու, եղել է իր հայ ինքնությունը: Հետևաբար, ի՞նչ կապ ունի Վիլյամ Սարոյանն արվեստի հետ, իսկ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն էլ՝ Վիլյամ Սարոյանի հետ, կհարցնեն շատերը ու ճիշտ կանեն»,- ասել է Աննա Ասատրյանը՝ ընդգծելով, որ այս հարցի պատասխանը կտա գիտաժողովը, որը դառնալու է նաև հայտնությունների հարթակ:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի նշմամբ՝ Սարոյանի ստեղծագործությունները խթանել են հայ արվեստի զարգացումը. «Ի թիվս այլնի՝ գիտաժողովի ժամանակ սպասվում են բացահայտումներ Սարոյանի սարյանական և սիրավյանական կերպարների մասին: Սարոյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի և սփյուռքի թատրոններում և մեծ դեր կատարել հայ ռեժիսորների և դերասանների ստեղծագործական ճակատագրում: Այդ մասին ևս կլինեն զեկուցումներ»:

Տեղեկացնենք նաև, որ երկօրյա գիտաժողովի ընթացքում նախատեսված է 35 զեկուցում: «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովի արդյունքները կդառնան կարևոր հանգրվան ինչպես արվեստագիտության, այնպես էլ սարոյանագիտության ասպարեզում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չուլ Նիկոլ, դատարկ փողոցում ո՞ւմ էիր բարև տալիս. չե՞ս ամաչում, որ ապրում ես. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)
Ամենադիտված