Արմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն «2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Մեր Պատարագը. Օրհնություն և արձակում Վրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է եղել «Կամուրջը ի՞նչ բարձրության ա լինելու». Փաշինյանը ծանոթանում է Հյուսիս-Հարավի մի մասի շինարարությանը (տեսանյութ) Գառնու տարածքում կվադրոցիկլը կողաշրջվել է. կան վիրավորներ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ՀՀ-ում ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից Հայ մարզիկներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերում Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ-ն պատասխանել է «GG» ընկերության հայտարարությանը «Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ Ռուբեն Մելիքյան 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան մասնակցելու վարույթով 2 անձ կալանավորվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ քրեական հեղինակություն հանդիսացող Հ․Ս-ն ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որը գործել է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը եղել է բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը։

Այնուհետև Հ․Ս-ն, մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելու և անօրինական օգուտ ստանալու նպատակով, երեք անձից ստացել է անօրինական օգուտներ, որոնցից մեկից վերցրել է տրանսպորտային միջոց, ինչպես նաև ձեռնամուխ է եղել  հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող մի շարք վեճերի լուծմանը։

Բացի այդ, Հ․Ս-ի կողմից ստեղծված և ղեկավարված քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված Գ․Ա-ն, ով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով, ձեռնամուխ է եղել անօրինական գործողությունների միջոցով մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելուն և անօրինական օգուտ ստանալուն։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Ս-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը և ղեկավարելը), Գ․Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ․Ս-ի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող, Սպիտակ համայնքի բնակիչ Մ․Դ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով «Տրիհեքսիֆենիդիլ» հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ, որից հետո վերջինս ձերբակալվել է։

Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը անջատվել է վերոնշյալ քրեական վարույթից, միացվել է նույն քննչական բաժնում Մ․Դ-ի կողմից կատարված առերևույթ հանցանքների կապակցությամբ քննվող մեկ այլ քրեական վարույթի, որի շրջանակներում Մ․Դ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)  և 396-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով խոշոր չափերով հոգեմետ նյութ ձեռք բերելու և պահելու համար)։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ Մ․Դ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
էդ ի՞նչ փոխվեց, որ հանկարծ Ադրբեջանն ագրեսորի կարգավիճակից վերածվեց «ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք» ունեցողի․ Գևորգ ՄելիքյանԱրմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)Մեր Պատարագը. Օրհնություն և արձակումՎրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է եղելՎաղը կտեսնենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունը կապ չունի մեր երկրի հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Կամուրջը ի՞նչ բարձրության ա լինելու». Փաշինյանը ծանոթանում է Հյուսիս-Հարավի մի մասի շինարարությանը (տեսանյութ)Գառնու տարածքում կվադրոցիկլը կողաշրջվել է. կան վիրավորներ«Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը»․ Մեսրոպ ԱռաքելյանԼեմկինի ինստիտուտը մտահոգված է ՀՀ-ում ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճիցՀայ մարզիկներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերումԻրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ-ն պատասխանել է «GG» ընկերության հայտարարությանը«Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ Ռուբեն Մելիքյան«Մըր գյուղացիք քեզ ընտրած են, քեզ հավանած են». Ծավի բնակիչները՝ Փաշինյանին (տեսանյութ)Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետովԽոշոր վթար Գյումրիում՝ բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը շրջվել է. կան վիրավորներ«Ցավդ տանեմ, Փաշինյա՛ն». ինչպես են թշնամու կողմից շրջապատված Ներքին Հանդում դիմավորում վարչապետին (տեսանյութ)Համբուրգում ոստիկանները կրակել են տղամարդու վրա Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում հանդիպել է Ջեյք Սալիվանի հետԳործ կա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցում. փողը կա, աշխատող՝ ոչ.168.am Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը ՀՀ-ում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով Նա դուրս է եկել և պատերազմում է սեփական ժողովրդի հետ. ԱզոյանՇոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես ԱզոյանԶելենսկու գրասենյակը բացատրել է, թե ինչու է Ուկրաինան ձգտում ոչ թե զինադադարի, այլ Ռուսաստանի պարտության Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են, դրանում ուրույն տեղ է զբաղեցնում ԱԺ փոխգործակցությունը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում Վթարային ջրանջատում կլինի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհի պատճառով առնվազն 1200 մարդ է տարհանվելՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները Այ սենց փշալար ենք գցում Ոսկեպարում, բացառված ա, որ մարդ անցնի. Փաշինյանը՝ Սյունիքում Ֆաշիստի պես երեխայի մազերը քաշող բերետըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին Պուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին Ֆինլանդիայի նախագահը խոսել է Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում Չինաստանի առանցքային դերի մասին Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում (տեսանյութ) Երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը․ Հայաստանը, ցավոք, այդ 2 տոկոսի մեջ է․ Արթուր Դաբիկյան (տեսանյութ) Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համա
Ամենադիտված