«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Տնտեսություն

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպիսով՝

Ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների շնորհիվ նախորդ տարի և այս տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական աճն աստիճանաբար դանդաղում է։ Այս հանգամանքը  պետք է լրջորեն մտահոգի կառավարությանը, քանի որ, նկատի ունենալով ներկայիս շեշտակիորեն փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումները, չպետք է բացառել արտաքին իրավիճակի փոփոխության այնպիսի սցենարների հնարավորությունը, որոնք կարող են չեզոքացնել կամ էապես թուլացնել ՀՀ տնտեսության համար այդ նպաստավոր արտածին գործոնների ազդեցությունը։ Այս պայմաններում կառավարությունից ակնկալվում են առկա դրական զարգացումները պահպանելուն և փաստացի ու հնարավոր բացասական հետևանքները մեղմելուն ուղղված գործուն քայլեր։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2024թ. պետական բյուջեի նախագծով 2024թ. համար կառավարությունը թիրախավորել է բավական բարձր՝ առնվազն 7% տնտեսական աճի ապահովումը։

2023թ. ինն ամիսների կտրվածքով բյուջեի կատարումը ճշտված պլանից շեղվել է 323.0 մլրդ դրամով։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեն փաստացի ունեցել է 74.6 մլրդ դրամ հավելուրդ, այնինչ ճշտված պլանով ծրագրված էր ունենալ 248.4 մլրդ դրամ պակասուրդ: Քանի որ կառավարությունը մի կողմից տնտեսությունից հավաքագրել է հարկերը, մյուս կողմից, սակայն, պլանավորված չափով ծախսերը չի կատարել` զսպվել է տնտեսական ակտիվությունը:

Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերի մասով։ Թերակատարումն անհամեմատ ավելի զգալի է եղել կապիտալ ծախսերի մասով. այսպես, եթե ճշտված պլանի համեմատ ընթացիկ ծախսերը թերակատարվել են 8.8%-ով, ապա կապիտալ ծախսերի թերակատարումը 42.6% է։ Կապիտալ ծախսերի թերակատարումը մտահոգիչ է. կատարելով դրանք՝ պետությունն անուղղակիորեն նպաստում է տնտեսական ներուժի աճին, իսկ դրանց թերակատարումը (կամ թեկուզ ուշացումը) չեզոքացնում է կամ լավագույն դեպքում՝ հետաձգում, երբեմն նույնիսկ ժամանակավրեպ դարձնում դրանց կատարումից ակնկալվող դրական արդյունքների ստացումը։

Թերակատարումները հասել են մտահոգիչ ծավալների: Պետական բյուջեի կատարման հաշվետվության աղյուսակներում առանձին տողով ներկայացված են այն պատասխանատու մարմինների ծրագրերը, որոնք ծախսերի բացարձակ մեծության առումով առավել էական են։ Այդ բոլոր պատասխանատու մարմինների ծրագրերը թերակատարվել են: Փաստորեն, ստացվում է, որ չնայած տվյալ ուղղության համար բյուջեով գումար է նախատեսված և հատկացված, սակայն, միևնույն է, ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում։

Բացարձակ մեծությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի գծով՝ 116.1 մլրդ դրամ։ Նկատի ունենալով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները՝ այս հանգամանքը հատկապես մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ բյուջեով պաշտպանության նպատակով համեմատաբար մեծ գումար է նախատեսվել, սակայն նախատեսված աշխատանքները չեն կատարվել։ Մինչդեռ, 2023 թվականի բյուջեն ներկայացնելիս, որպես նախորդ տարիների բյուջեների նկատմամբ դրա կարևոր առավելություն, գործող իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։

Պետական կառավարման համակարգում առկա են լուրջ խնդիրներ ծախսերի պլանավորման և ծրագրերի արդյունավետ իրականացման առումով։ Շատ հաճախ բյուջեի թերակատարման պատճառը պարզապես այն է, որ դրանում պլանավորվում են ակնհայտորեն անիրատեսական ցուցանիշներ: Բացի այդ, կապիտալ ծախսերի տարիներ շարունակ արձանագրվող «քրոնիկ» թերակատարումը վկայում է այն մասին, որ պետական կառավարման մարմինները չեն կարողանում ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Իսկ դա խոսում է պետական կառավարման ոչ բավարար մակարդակի և պետական մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամվել Բաբայանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի էժանագին քարոզիչի․ Մեսրոպ Առաքելյան Վահիդ Խաղանյանը՝ որպես Իրանի Նախագահի թեկնածու Պորտուգալիայում ավիաշոուի ժամանակ երկու ինքնաթիռ է բախվել․ իսպանացի օդաչուն զոհվել էԳերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժենալու, քանի դեռ ուշ չէ` դուրս եկեք այդ ստորաքարշ պարտականությունների դաշտից․ Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկաններին Սյունյաց թեմը հրավիրում է նշելու Վահանավանքի ուխտի օրը Հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա Բաքուն ՄԱԿ–ի համաժողովում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել ադրբեջանական տեղանուններով. Տաթև Հայրապետյան Իրավախախտ վարորդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Բանակը պիտի կոչված լինի հայրենապաշտպանությանը, ոչ թե հայրենահանձնմանը, ինչպիսի՞ երկիր ենք ուզում (տեսանյութ) Սրբազան շարժումն է որոշում նիկոլի ու նրա կնոջ տեղաշարժը և անելիքները․ Հենրիխ Դանիելյան Մենք առաջին իսկ օրից Սրբազանի կողքին ենք, մինչև վերջին օրը կլինենք, քանի որ սա արդար պայքար է (տեսանյութ) Ինչպես պետք է լինի Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․ քաղաքագետ Իրանում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ․ գրանցվել է նախագահի 20 թեկնածու «Ադրբեջանցիների որոշ մասը ծաղրում էր, որոշները գոռում, անգամ՝ հայհոյում»․ Անահիտ Խաչատրյանը տեղահանվել է Մարտակերտի շրջանից (տեսանյութ)Կարևորը՝ իրենք կուշտ լինեն Խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրատապ նիստ է նշանակվելՄալդիվներն արգելել են Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր«Էս երևույթը ԱՄՆ-ից եկած ծանոթին ասում էր՝ «ինձ համար Ամերիկայում գործ ճարի՝ գամ»․ Մենուա Սողոմոնյան Վանաձոր, Վարդենիս, Սյունիք ենք գնալու, իշխանությունը Տավուշից մինչև Մեղրի այս աղետը կշարունակի (տեսանյութ)Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներումԴեբեդ գետի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներԻրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին. այն կուղարկվի աղետի գոտի Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետը Խոշոր ավտովթար՝ Կոտայքում, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներԱյս պայքարը կես ժամում չի ավարտվելու, հոգնել ու հիասթափվել չկա, պիտի միասին պայքարենք. Դանիելյան (տեսանյութ)Դեռ 27 հոգի անազատության մեջ են. փաստաբանը կարդում է բոլոր ձերբակալվածների անունները (տեսանյութ)30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համարՊարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքըՀագուստիցս բացի այլ բան չունեմ կորցնելու այս կյանքում, սա չակնկալիքների պայքար է, հիշե'ք. Սրբազան (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը մեր Թովմասին մայր է հայհոյել, ասել է` դերիադ հանի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան 7 հոգով մա՞րդ են ծեծում, տղերք, խիստ կերպով դատապարտում ենք ոստիկանական բռնությունները. Սրբազան (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ այրվել է իրանական համարանիշներով բեռնատարըՉուլ Նիկոլ, դատարկ փողոցում ո՞ւմ էիր բարև տալիս. չե՞ս ամաչում, որ ապրում ես. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված