Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից Կիրակի՝ 18․30 լինե՛նք Հանրապետական հրապարակում վերջնական գործողությունների համար․ Սրբազան Պետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում․ Եվ հեռացնելու ենք․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԱԱԾ տնօրենը Փաշինյանին է ներկայացնում Կիրանց-Բաղանիս հատվածի սահմանային դրությունը (տեսանյութ) Պայքարը վերջնական կհաջողի, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին 3-րդ դեմքով խոսելը. Աշոտյան Լոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակեք պատկերացնեք՝ մղձավանջ է. Սրբազան (տեսանյութ) Ջհանդամը, թե սաղ չի առել-տարել, բարին Ձեր հետ լինի. Փաշինյան (տեսանյութ) Կորել է Արցախից տեղահանված Ելենա Դադայանը Փաշինյանը աղետից տուժած Քարկոփում է (տեսանյութ) Հունիսի 9-ին՝ վճռական գործողություն, ո՛չ աջ, ո՛չ ձախ. Բագրատ Սրբազան 

«Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ...». դիպուկահար Արսեն Հախվերդյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Արսենս խելոք, ընկերասեր, կյանքը սիրող երեխա էր: Բնավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված, բայց նաև աշխույժ, կյանքը շատ էր սիրում: Ոչ մեկին չէր նեղացնի, չէր վիրավորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Արսենի մայրիկը:

Դպրոցում Արսենը լավ է սովորել, այդ տարիներին զուգահեռաբար հաճախել է նաև երաժշտական դպրոց՝ դուդուկի բաժին: «Հինգ տարի երաժշտական դպրոց է հաճախել: Ցանկություն հայտնեց, մենք էլ չմերժեցինք: Սիրում էր իր դպրոցն ու դասարանը, իր ուսուցիչներին, մեծ շրջապատ ուներ: Բոլոր առարկաներն էլ շատ սիրել ու սովորել է, որևէ մեկը չի առանձնացրել, տարբերություն չի դրել»,-նշում է զրուցակիցս:

12-ամյա դպրոցն ավարտելուց հետո Արսենն ընդունվում է Իջևանի Եվրոպական համալսարանի իրավագիտության բաժին, տարկետում ստանում և մեկնում պարտադիր զինվորական ծառայության: «Իրեն առաջարկեցինք՝ գուցե երաժշտության՝ դուդուկի ուղղությամբ շարունակես կրթությունդ: Ասաց՝ չեմ ուզում: Որոշեց ընդունվել, հետո մեկնել ծառայության»: 2019 թ.-ի հուլիսի 15-ին Արսենը զորակոչվում է բանակ: Ուղղությունը Արցախի Հանրապետություն էր, առաջին պաշտպանական շրջան՝ Հադրութ: Արսենն արդեն մեկ տարվա ծառայող էր, երբ բանակ զորակոչվեց նրա կրտսեր եղբայրը՝ Ալիկը: Նա էլ կամավորության սկզբունքով ընտրեց Հադրութը, որ եղբոր հետ նույն տեղում ծառայեն: Մայրիկն ասում է՝ Արսենը շատ լավ էր ծառայում, իսկ զորամասում ընկերներն իրեն «Դիլիջ» էին կոչում՝ Դիլիջան քաղաքը նկատի ունենալով:

«Այնքան գերազանց էր ծառայում, որ իր ուսման վարձը կիսով չափ էինք վճարում: Շատ ուրախ մեկնել է ծառայության, ոչ մի բանից չի դժգոհել, անգամ վատառողջ է եղել, բայց մեզ ոչ մի բան չի ասել ու շարունակել է ծառայությունը: Յոթ ամսվա ծառայող է եղել, իրեն ուղարկել են Արմավիր սերժանտական կուրսերի: Կուրսերն անցնելուց հետո վերադարձել է Հադրութ: Արսենը դիպուկահար էր»: Արսենի եղբայրը կարանտինի պատճառով սկզբում եղել է Մարտունի 2-ում, հետո տեղափոխվել Հադրութ: Տիկին Անահիտի խոսքով, երկու եղբայր իրար 15 օր են տեսել, իսկ դրանից հետո պատերազմ է սկսվել: Պատերազմի սկսվելուց մի երկու օր առաջ են խոսել Արսենն ու մայրիկը: Իրեր էին ուղարկել Արսենին, վերցրել էր, զանգահարել ու տեղյակ պահել ընտանիքին, որ ստացել է ու փոխանցել եղբորը:

«Արսենն ասաց, որ սեպտեմբերի 25-ին հնարավոր է չկարողանա զանգել, դիրքեր են բարձրանում: Սեպտեմբերի 26-ի առավոտյան շուտ իրենց դիրքեր են հանել: Նա արդեն իմացել է, որ պատերազմի վտանգ կա, բայց եղբորը չի ասել, ուղղակի հաջող է արել Ալիկին ու մեկնել: Ալիկը սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց՝ ապերը տեղ է հասել, չանհանգստանաք: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արսենը զանգեց՝ «մա՛մ, ապերը զանգե՞լ է», պատասխանեցի՝ հա, երեկոյան ենք խոսել: Զարմացա, թե ինչի է ինձ նման հարց տալիս: Չասաց, որ արդեն կռվում են: Մինչև վերջին պահն էլ կոնկրետ ոչինչ չասաց՝ ապահով է, չմտածեք: Սեպտեմբերի 27-ին Ալիկին էլ են դիրքեր բարձրացրել, երկու եղբայր իրար կողքի են եղել, բայց չեն իմացել»: Արսենի պատերազմը յոթ օր է տևել, Ալիկը մեկ ամիս պատերազմի մեջ է եղել: Արսենը պատերազմի մի քանի օրվա ընթացքում հասցրել է լինել Ջրականում, Մարտունիում, իսկ վիրավորումը ստացել է Վարանդայի (Ֆիզուլի) դիրքերում: Արսենը զոհվել է հոկտեմբերի 5-ին:

«Սեպտեմբերի 27-ին, 30-ին զանգել է մեզ, բայց պատերազմի մասին ոչ մի բառ չէր խոսում: Հոկտեմբերի 2-ին էլ զանգահարեց, ասաց՝ լավ եմ, չանհանգստանաք, ու զանգն անջատվեց: Մինչև հոկտեմբերի 16-ը մենք փնտրել ենք իրեն: Իր վիրավորումը շատ խոր չի եղել: Դիրքում հերթափոխ է եղել, թշնամին հարվածել է, հանկարծակիի են եկել: Իրենց ընկերոջ մահը տեսել են, ինքն էլ վիրավորվել է: Արսենս իր ոտքով նստել է շտապօգնության մեքենան: Մի փոքրիկ վիրավորում է եղել թոքի հատվածում: Գիտակցությունը տեղն է եղել, խոսելով նստել է մեքենան, ասել՝ Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ…»: Մայրիկն ասում է՝ այդ մի քանի օրվա ընթացքում ամենուր փնտրել են իրենց Արսենին, հիվանդանոց չէր մնացել, որտեղ գնացած կամ զանգած չլինեին, հայրիկը հասել է Գորիս, ավելի առաջ գնալ թույլ չեն տվել: Իսկ Արսենը եղել է Արմավիրում: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս Արսենից հետո, մայրիկն արձագանքում է՝ Ալիկը, որ վերադարձավ պատերազմի դաշտից: Նա հիմա սովորում է Երևանի պետական համալսարանի ֆինանսների բաժնում: «Այնքան դժվարություններ է տեսել: Երանի այս ցավը որևէ մեկը տեսած չլիներ...»:

Հ. Գ. - Արսեն Հախվերդյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Հաղարծին գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցԿիրակի՝ 18․30 լինե՛նք Հանրապետական հրապարակում վերջնական գործողությունների համար․ ՍրբազանՊետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում․ Եվ հեռացնելու ենք․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)ԱԱԾ տնօրենը Փաշինյանին է ներկայացնում Կիրանց-Բաղանիս հատվածի սահմանային դրությունը (տեսանյութ)Պայքարը վերջնական կհաջողի, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին 3-րդ դեմքով խոսելը. ԱշոտյանԼոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակեք պատկերացնեք՝ մղձավանջ է. Սրբազան (տեսանյութ)Ջհանդամը, թե սաղ չի առել-տարել, բարին Ձեր հետ լինի. Փաշինյան (տեսանյութ)Կորել է Արցախից տեղահանված Ելենա ԴադայանըՓաշինյանը աղետից տուժած Քարկոփում է (տեսանյութ)Հունիսի 9-ին՝ վճռական գործողություն, ո՛չ աջ, ո՛չ ձախ. Բագրատ Սրբազան Վթարային ջրանջատում՝ Աջափնյակյում Մակրոնը հայտնել է՝ ինչը կարող է հիմք ստեղծել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համարԻնտենսիվ անձրևներ են սպասվում․ ափամերձ տարածքներում պետք է ցուցաբերել զգոնություն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին 43-ամյա տղամարդը կալանավորվել է խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով. ՔԿ Ռուսաստանն երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից Լnռիnւմ մեկ ու կես ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինիՈ՞վ ա գալիս պաղպաղակ ուտելու, ո՞րտեղ են վաճառում. Փաշինյանը Ախթալայում երեխաներին սկսեց հյուրասիրել (տեսանյութ) «Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք». Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին (տեսանյութ) Ոտքս Վանաձոր դնելով` ողջունում եմ մեր քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, զգացումներս խառն են (տեսանյութ)Թումանյան փողոցում որոշ խանութներ եւ սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը. Փաշինյան (տեսանյութ)21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր Երևանում գինու օրեր են (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Սրբազանի ու աջակիցների հավաքը Վանաձորում«Մենք պետք է արժանապատիվ կյանք ունենանք, ժողովու'րդ ջան», «Օրհնվե'ք». Սրբազանը Սպիտակում է (տեսանյութ) «Փաշինյան, աղջիկս Ձմեռ պապիկին խնդրել էր Ձեր հետ հանդիպում կազմակերպի», «Ձմեռ պապիկը զբաղված էր» (տեսանյութ) Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ ԱլիևԱշխատանքներ են տարվում փլուզված երկաթգծի վերականգնման ուղղությամբ. վարչապետն Ախթալայում է Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը դեպի Վանաձոր (տեսանյութ) Ամեն օր աղերսում ենք, որ հաղթանակով ավարտվի այս ամենը. ապարանցին` Սրբազանին (տեսանյութ) Ուշադիր եղեք, ոստիկաններն էլի որս են անում. քիչ առաջ տարան ավտոերթի մեքենաներից 1-ը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Մարդ լինել. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատում մեքենաներ են բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել. Բագրատ սրբազան Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Քարկոփում աշխատանքները շարունակվում են Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Փաշինյանն է թշնամու բերանի մեջ լեզու դրել, բացել դռները, նրանք էլ օգտվում են. Մանվելյան Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրաՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի ՎանաձորԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված