Ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Արարատի մարզում. կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում (տեսանյութ) Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 15:30–ին բոլորին հրավիրում եմ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ․ Սրբազան (տեսանյութ) Հարյուրավոր ոստիկաններ հսկում են ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը, որ ՔՊ-ականները ներս մտնեն (տեսանյութ) Կարևորն արդյունքն է. արդյունքն այս մարդու հեռացումն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մասնակցում եմ, չեմ վախենում, որովհետև գիտեմ՝ Սրբազանը, եթե մի բան ասել է, ուրեմն լինելու է. ուսանող (տեսանյութ) Գնա՞լ, թե՞ չգնալ Բաղրամյան. Էլիբեգովա Նիկոլի կողմից հրահանգ է տրվել ոստիկանապետ կոչվածին՝ դառնալու հավաքների համար մեկ սադրիչը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանը 

«Ժողովուրդ». «Հաղթանակ» զբոսայգու տիրոջ որդին քրոջն ու եղբորը զրկում է ժառանգությունից. ՍԴ դատավորի անուն են տալիս

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջերս «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից տեղեկացանք, որ Երեւանի «Հաղթանակ» զբոսայգին շահագործող «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության հիմնադիր եւ միակ սեփականատեր Թորոս Ումրիկյանի մահից հետո նրա ժառանգության եւ «Հաղթանակ» զբոսայգու շահագործման հետ կապված լուրջ զարգացումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզեցինք, որ Թորոս Ումրիկյանը մահացել է դեռեւս 2021 թվականին, որից հետո նրա ավագ որդին՝ Հակոբ Ումրիկյանը, դատարաններ ներկայացրած հայցերով փորձում է իր եղբորն ու քրոջը զրկել ժառանգության իրավունքից, որպեսզի միայնակ տիրանա ամբողջ ժառանգությանը։

Ուսումնասիրելով նրա կողմից դատարաններ ներկայացված հայցերը եւ դրանց ճակատագրերը՝ ակնհայտ աչք ծակեց այն հանգամանքը, որ նրա հայցերը եւ բողոքները հիմնականում լուծվում նրա օգտին։ Ընդ որում, ոչ միայն ժառանգության հետ կապված, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերում։ Օրինակ՝ «Էվոկաբանկ»-ի հետ վեճը եւս լուծվել է նրա օգտին, որի արդյունքում, նա ազատվել է «Էվոկաբանկ»-ին 250.000 ԱՄՆ դոլար վարկը վճարելու պարտավորությունից, ինչը բավականին հետաքրքիր երեւույթ է։ Ժառանգության հետ կապված հարցերում վիճակն էլ ավելի հետաքրքիր է։

Հակոբ Ումրիկյանը փորձել է ձեւական պատճառաբանություններով հասնել նրան, որ դատարանը եղբոր ու քրոջ հայրության ճանաչման վկայականներն անվավեր ճանաչի, ինչը սկզբում չի հաջողվել, քանի որ վարչական դատարանը մերժել է նրա հայցերը, սակայն «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ ոչ միայն վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է այդ որոշման դեմ նրա ներկայացրած վերաքննիչ բողոքը, այլեւ Հակոբ Ումրիկյանը նաեւ իր վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշման դեմ է վճռաբեկ բողոք ներկայացրել, եւ այդ բողոքն էլ վճռաբեկ դատարանն է վարույթ ընդունել։ Իրականում, բոլորին է հայտնի, որ վճռաբեկ դատարանը եզակի դեպքերում է բողոքները վարույթ ընդունում, եւ այդ եզակիների շարքում է հայտնվել հենց Հակոբ Ումրիկյանը։ Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է Հակոբ Ումրիկյանը կարողանում նման հաջողությունների հասնել ՀՀ դատարաններում, եւ Ումրիկյանին մոտ կանգնած աղբյուրները մեզ հայտնեցին, որ նա բավականին սերտ կապեր ունի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների, ապա նաեւ հենց վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ, ով ներկայումս ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է, եւ որ Հակոբ Ումրիկյանը հաճախ է պարծենում նրա հետ ունեցած կապերով, ինչպես նաեւ նրանով, որ դատարաններում ինքը ոչ մի խնդիր չունի։

Ընդ որում, նշենք, որ «Դատալեքս»-ից տեղեկացանք, որ Հակոբ Ումրիկյանը 2022 թվականին նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ ԴԱՀԿ աշխատակցին սնանկության կառավարչի միջոցով՝ խոշոր չափերի կաշառք տալու փորձի համար։ Չնայած, որ այդ արարքի համար պատիժ է նախատեսված 200-400 հազար դրամի չափով՝ տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում, սակայն Հակոբ Ումրիկյանի նկատմամբ նվազագույն պատիժ է նշանակվել՝ տուգանք 200.000 դրամի չափով։ Տեղեկացանք նաեւ, որ 2022 թվականից Հակոբ Ումրիկյանի հետ կապված մի քանի քրեական գործեր են հարուցվել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում՝ «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության տնօրենի հետ բազմաթիվ հանցագործություններ կատարելու վերաբերյալ, սակայն գործը ոչ մի կերպ առաջ չի գնում, եւ չնայած տնօրենին մեղադրանք առաջադրվել է, սակայն Հակոբ Ումրիկյանին դեռեւս հաջողվում է ջրից չոր դուրս գալ եւ նրա մասով գործն արդեն 2 տարի է առաջ չի գնում։

ArmLur.am-ը կապ հաստատեց Հակոբ Ումրիկյանի հետ, որը, անդրադառնալով տեղեկություններին, հայտնեց. «Ես Ձեր կողմից նշված անձնավորությանը չեմ ճանաչում, ես անգամ չգիտեմ, թե Դուք ում մասին եք ասում, ես անգամ չգիտեմ՝ ինքը ով է: Իսկ ինչ վերաբերում է մյուս գործերին, տարբեր դատական գործեր են ընթանում, իմ վրա էլ են գրել, ինձ վրա մի քանի քրեական վարույթով քննություն է ընթանում: Դուք նշեցիք այգու տնօրենի մասին. այգու տնօրենի գործը այս պահին դատարանում քննվում է, մարդը 25 հազար դրամ է վճարել ապահովության համար, ու 25 հազար դրամի համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ուղղակի մարդիկ փորձում են մեր անունը, կարգավիճակը օգտագործել, իրենց համար PR ստեղծել ու մեր վրա էլ ցեխ շպրտել: Ի՞նչ է նշանակում, թե դուք դատարանում լավ կարգավիճակում եք, ձեզ համար լավ է. բազմաթիվ գործեր են քննվում, մի տեղ լավ է գործը, մեկ այլ տեղում՝ վատ, ի՞նչ է դա նշանակում»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Արարատի մարզում. կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում (տեսանյութ)Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր Սրանով «պատանի խաղամոլ» ինստիտուտը վերացնում ենք, ողջունում եմ օրինագիծը. Աղազարյան Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան15:30–ին բոլորին հրավիրում եմ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ․ Սրբազան (տեսանյութ) Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում Հարյուրավոր ոստիկաններ հսկում են ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը, որ ՔՊ-ականները ներս մտնեն (տեսանյութ) Սա պայքար է, որ ունենանք ազգային, անվտանգ, ինքնիշխան պետություն․ Վարուժան Գեղամյան Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Կարևորն արդյունքն է. արդյունքն այս մարդու հեռացումն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նոր նշանակում ՔԿ-ում Մասնակցում եմ, չեմ վախենում, որովհետև գիտեմ՝ Սրբազանը, եթե մի բան ասել է, ուրեմն լինելու է. ուսանող (տեսանյութ) Գնա՞լ, թե՞ չգնալ Բաղրամյան. Էլիբեգովա Նիկոլի կողմից հրահանգ է տրվել ոստիկանապետ կոչվածին՝ դառնալու հավաքների համար մեկ սադրիչը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Ադրբեջանցի զինվոր է հատել ՀՀ սահմանըՔՊ-ն այսօր ժողովրդի պահանջի հետ պետք է հաշվի նստի. Ղազարյան (տեսանյութ) ՃՏՊ Ազատավան գյուղի կամրջին. կան զոհերՈստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. փաստաբանՄարզերում ոստիկաններ չեն մնացել, անգամ քրեական հետախուզության ծառայողներն են այստեղ. պատգամավոր (տեսանյութ) Գնացեք, Huggies փամփերսները հագեք, վեր ընկեք տեղներդ, գիտենք, որ սարսափած եք. Մարգարիտ Եսայան (տեսանյութ) Լուլուին պահողն իր մասին շանտաժի առարկա նյութերն են, թե պարգեւավճարը, չեմ կարող ասել. Մկրտչյան (տեսանյութ) Անվերջ կարելի է նայել՝ ինչպես է գիշերվա անձրևի երկու կաթիլ ընկնելուց հետո դեպի ոստիկանական մեքենան վազում Հայկազ Ջոմարդյանը․ Աղասի ՄիքայելյանԱհա այս մարդիկ են պահում Փաշինյանին վարչապետի պաշտոնում. եկեք կողք կողքի կանգնենք, որ մեր ոստիկաններին հրաման արձակող սրիկաները հասկանան՝ անիմաստ է. Անահիտ ՍարգսյանԲագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Բաղրամյան պողոտան փակ է, վրաններ են տեղադրվելՀունիսի 10. Օրվա խորհուրդՈստիկանությանը կոնկրետ հրահանգ է տրվել` ամեն գնով պահել Նիկոլի իշխանությունը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Իսրայելի ռազմական կաբինետի նախարարի կուսակցությունը լքել է կառավարությունը Գևորգին չբերեցիք, ոստիկան կտանենք. Բագրատ սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Մարդ եք առևանգել, հետ բերեք. Բագրատ սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վրաստանի նախկին վարչապետի որդին վերադարձել է ԱՄՆ-ից. ընտանիքը հերքում է, որ նա պատժամիջոցների տակ է ընկելԻրավիճակը կառավարական կեցավայրի մոտ խիստ լարվեց. ոստիկանությունը բախման է տանում (տեսանյութ) Էս մարդկանց ասելիք չկա, այստեղ կկանգնենք այնքան ժամանակ, որքան պետք է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Արա-ն էլ ես դու, մնացածն էլ. Պռոշյան-Դեմիրճյան հատվածում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Կառավարական դաչաների հատվածում ևս ցուցարարներին արգելում են առաջ շարժվել (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում քան 72 մլրդ դոլարի համաձայնագրեր են կնքվել Ողբերգություն է, երբ երկրիդ ոստիկանապետը համար 1 խուլիգանն է ու սադրիչը, կարևորը՝ Նիկոլի աթոռը պահեն (տեսանյութ) Ճանապարհը պետք է բացեք, անօրինական է այն, ինչ անում եք՝ խոչընդոտում եք երթին. Սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Մեզ 15 րոպե ժամանակ տվեք, կասեմ` ինչ ենք անելու, մենք միամիտ մարդիկ չենք, գիտեինք, որ խոչընդոտ կլինի (տեսանյութ) Մի խումբը կմնա Գառնիկ Դանիելյանի հետ, մենք էլ կշարունակենք ընթացքը մյուս ճանապարհով. Սրբազան (տեսանյութ) Սևբերետավորները Կոնդի ամառանոցի մոտ են, ուր հասել է Սրբազանի երթըԱյսօր գիշերում ենք Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում. Բագրատ ՍրբազանՊակիստանի բանակը հայտնել է Աֆղանստանի սահմանին ռումբի պայթյունից 7 զինվորի զոհվելու մասին Բագրատ Սրբազանի հետ երթի մասնակիցները քայլում են դեպի Պռոշյան փողոց. մյուս մասը մնաց Բաղրամյան փողոցում (ուղիղ)«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերին հատուկ խափանվելու է ինտերնետի աշխատանքը». Վահե ԴավթյանՀայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիբանանի հետ «Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի». Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված