Այսօր Ադրբեջանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել. Էդուարդ Շարմազանով ՀԻՄԱ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հաշվետվություն է ներկայացնում Հունիսի 4. Օրվա խորհուրդ «Հրապարակ». Կիրանցեցիները շարունակում են քանդել տները Հրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում․ «Հրապարակ» Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում․ «Փաստ» Tyga-ն գալիս է Հայաստան. ամառվա ամենաթեժ համերգը՝ Seven Visions, The Dvin-ում «Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է ՔԿ Ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ» «Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին 

«Պապս իմ թևերն էր, ոտքերից զրկվել էի, թևերս էլ կտրեցին ու տարան, բայց նորից ուժ գտանք ու մեր տղային ունեցանք». Պապ Այվազյանը երեք տարուց ավելի է՝ համարվում է անհայտ բացակայող․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պապն իմ միակն էր»,-ասում է Գարիկը, հետո շարունակում. «2001 թ. օգոստոսի 19-ին ավտովթարի եմ ենթարկվել ու մինչ օրս սայլակով եմ տեղաշարժվում: Վթարից մեկ օր անց՝ օգոստոսի 20-ին ծնվել է Պապը: Դժվարությամբ եմ իրեն մեծացրել, ուսման տվել»:

 

Զրույցների ժամանակ լինում են պահեր, երբ դժվար է զրույցը շարունակել, բայց պետք է: Փրկության է գալիս լուսավորի՝ Պապի մանկության մասին զրույցը: «Շատ լավն էր Պապս, աշխույժ, ակտիվ: Փոքրուց զգացվում էր իր հայրենասիրությունը: Երկու տարեկանից գյուղի փողոցներով անցնելիս անգամ «Դաշնակ Դրո» էր երգում: Բայց դաշնակ բառը չէր կարողանում ճիշտ արտաբերել, ասում էր՝ «ելի՛ր, դաշկա Դրո»»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկությունն է վերհիշում հայրիկը:


Ասում է՝ որդին շատ լավ տիրապետում էր հայոց լեզվին ու գրականությանը: «Դպրոցից հետո ընդունվեց Գյումրիում գործող «Իմպրոռիթմ» արվեստի կենտրոն, սովորեց ժողովրդական երգի բաժնում, ավարտեց: Իրեն խորհուրդ տվեցի ընդունվել Կոնսերվատորիա, հետո նոր զորակոչվել բանակ, բայց չհամաձայնեց՝ բանակից կվերադառնամ, նոր կընդունվեմ, պա՛պ: Երգն էր իր ապագան: Երգել անսահման շատ էր սիրում, կարող էր մտնել տուն ու սկսել երգել, բայց չէր սիրում, որ իրեն ձայնագրում էինք կամ նկարում: Գաղտնի էինք անում»: Պապ Այվազյանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 19-ին: Առաջին վեց ամիսը ծառայել է Էջմիածնի սակրավորների գնդում, հետո տեղափոխվել Ջրական: Այնտեղ էլ որոշում է իր ցանկությամբ ծառայությունը շարունակել հատուկ ջոկատայինների գումարտակում: Նրան տեղափոխում են Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ: Մոտ 20-25 օր հետո սկսվում է պատերազմը:

«Հիշում եմ, որ երբ պետք է զորակոչվեր ծառայության, իմ հայրն ասաց՝ գնամ զինկոմիսարիատ, արտոնություններ կունենաս: Բարկացավ, ասաց՝ ինձ ոչ մի արտոնություն պետք չէ: Իր համար անընդունելի էր այն միտքը, որ իրեն կարող են խղճալ, ես եմ իրեն այդպիսին դաստիարակել: Արիստոկրատի կեցվածք, արտաքին ունի և այդպես էլ ապրում էր: Երբ իր անվամբ հիմա էլ ինձ օգնություն են առաջարկում, մերժում եմ՝ չեմ կարող իր նկարին, իր աչքերին նայել: Պետության աջակցությունն էլ սկսեցինք ստանալ պատերազմից մեկ տարի անց, երբ որոշեցինք, որ մեր տանը կրկին մանկան ճիչ պետք է լսվի»:

Հայրիկն ասում է՝ որդին ծառայության ընթացքից շատ բան չի պատմել: «Աշխույժ էր նաև ծառայության ընթացքում, ռիսկով էր, միշտ վախենում էի դրանից: Բայց նաև զգում էինք, որ գաղափարապես աճում էր, օր օրի հասունանում: Իր՝ դեսանտագրոհային հատուկ գումարտակի հրամանատարի՝ Լեռնիկ Վարդանյանի հետ, որի գտնվելու վայրի մասին ևս տեղեկություններ չկան, լավ հարաբերություններ ուներ: Արցախում միասին շրջել էին, ծանոթացրել էր Ստեփանակերտի հետ: Իրար հանդեպ հարգանք ունեին, դա կարևոր բան է»: Սեպտեմբերի 27-ին Պապը ծառայակից տղաների հետ տագնապով բարձրանում է Մատաղիս-Թալիշ հատվածը:

«Մատաղիսում մի գնդապետ է լինում, որն ասում է՝ բարձրացեք Թալիշի հատվածի մեր պոստ, մերոնք ձեզ կդիմավորեն: Այնտեղ տղաներին 30 տանկ ու մեկ բատալիոն թուրքական հատուկ ջոկատայիններ են դիմավորում: Կադրեր կան, որտեղ երևում է, որ մերոնք մեծ վնաս են հասցրել իրենց տեխնիկային, խփել ԱԹՍ-ները: Հետո մի կերպ դիրքավորվում են երկրորդ գիծ խրամատում, մինչև կեսգիշեր «բոյ» տալիս, բայց շրջափակման մեջ են ընկնում: Սպաներից մեկը հրաման է տալիս, թե՝ ոչ մի կրակոց, որ մեր տեղը չիմանան: Պապը և Գրիգորը, որ նույնպես զոհվել է, հասկանում են, որ օղակը սեղմվում է, պետք է կա՛մ գերի ընկնեն, կա՛մ էլ զոհվեն, զարմանում են չկրակելու հրամանի վրա և ПК-ներով «հնձում» հակառակորդին, որքան հասցնում ու կարողանում են:

Թշնամին ֆիքսում է տղաներին և սկսում տեխնիկան նրանց ուղղությամբ աշխատեցնել, Գրիգորը տեղում զոհվում է, Պապն էլ գլխից և ուսից ծանր վիրավորում է ստանում: Հանդիպել եմ շտաբի պետի, մյուս վաշտի հրամանատարի, իրեն իջեցնող զինծառայողների հետ, նրան մոտ 200 մետր իջեցրել են ու թողել ձորակում: Ասում են՝ իբր վիրավորումն այնքան ծանր էր, որ չէր ապրի, դրա համար որոշել են իրեն այդտեղ թողնել: Բայց նա ահավոր ձայներ է հանել, ճչացել: Վաշտի հրամանատարը գիրք է գրել ու նշել այդ պահը՝ «մթության մեջ թուրքական ջոկատի ծխախոտի լույսերն էին երևում, ու լսվում էր Պապի ահավոր ճչոցը»: Որոնողականի ժամանակ գնացել եմ Արցախ, այն ձորից, որտեղ թողել են Պապին, մասունքներ եմ գտել, բերել Երևան, երկու անգամ ԴՆԹ հետազոտություն արեցինք, բայց չհաստատվեց, որ Պապի մասունքներն են:

Արցախում շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ նրան ասել եմ՝ 1994 թ.-ին զինվոր եմ եղել, մասնակցել Օմարի համար մղվող կռիվներին: Վազգեն Սարգսյանի հրամանն էր, եթե վիրավորին թողնեին մարտի դաշտում, բառիս բուն իմաստով գնդակահարություն էր սպառնում այդ մարդուն: Զոհերի մարմինները՝ հասկացանք, հետո փոխանակում է տեղի ունենում, բայց վիրավորին պետք էր դուրս բերել: Ինձ հակադարձում են, որ Պապը չէր ապրի, կյանքի նշաններ ցույց չէր տալիս, ես էլ արձագանքում եմ՝ բայց դուք եք ասում, որ ահավոր ճչում էր Պապս»: Գարիկի միակ ցանկությունն է, որ որդին գերեզման ունենա: «Հաճախ են կողքից ասում՝ գուցե կենդանի է, արձագանքում եմ՝ եթե այդքան դաժան նորություն լսելուն պատրաստ եմ, բա նման լավ լուր ստանալուն որքան եմ սպասում: Տա Աստված՝ վերադառնա: Նաև ասում են՝ ինչո՞ւ ես տան մեջ Պապի համար հիշատակի անկյուն սարքել: Էլի արձագանքում եմ՝ մի օրվա մեջ նույն անկյունը կդարձնեմ պսակի սենյակ, իրեն էլ կամուսնացնեմ: Ամեն ինչ մարդն է ստեղծում, միայն թե մարդուն ոչինչ չպատահի:

Պապս իմ թևերն էր, ոտքերից զրկվել էի, թևերս էլ կտրեցին ու տարան: Բայց նորից ուժ գտանք մեր մեջ ու մեր տղային ունեցանք: Արտաքին նմանություններ ունեն տղաներս, նաև բնավորությամբ, իրենց աշխուժությամբ են իրար նման: Ուզում էի, որ բնավորության մի գծով, մի ժեստով, շարժուձևով փոքր Պապս նման լինի ավագ եղբորը»: Պապը ծնունդով Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղից է: Հիմա այնտեղ գյուղից զոհված տղաների ծնողների և համայնքի բնակիչների ֆինանսական միջոցներով հուշարձան է կառուցվել: Պապը չունի մեդալներ կամ պատվոգրեր ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունների կողմից: Պաշտոնապես Պապ Այվազյանը համարվում է անհայտ բացակայող, հայրիկը խնդրում է հենց այսպիսի ձևակերպում օգտագործել մեր հերոս տղաների մասին պատմելիս: Ասում է՝ շրջել է այն վայրերում, որտեղ եղել է Պապի կռիվը, համադրել ականատեսների պատմությունները, մարդկանց, որոնք վիրավոր, ցավից ճչացող որդուն իջեցրել են խրամատից և թողել ձորակում: Մի թեթև վարկած էլ ունի, որ գուցե մոտակա դիրքերում հաստատված թշնամին գերեվարել է Պապին, բուժել: Մյուս կողմից՝ վիրավորման ծանրությունը հուշում է, որ Պապը զոհվել է:

Անպատասխան հարցեր կան, իսկ միակ ցանկությունը, որ որդին երեք տարի անց գերեզման ունենա, որտեղ կարողանան այցելել և խնկարկել նրան: Շատ բա՞ն են ուզում 18 տարի իրենց որդուն մեծացրած և սիրով բանակ ճանապարհած ծնողները: Ոչ: Հիմա կասեն, թե պատերազմ էր, ամեն ինչ խառն էր, անհասկանալի, ամեն պատրվակ կբերեն, բայց երբեք չեն պատասխանի կարևոր հարցերին: Ու ծնվեց Պապը, ծնվեց, որ ապրեցնի իր ծնողներին, ուժ տա դիմակայելու ճակատագրի մեծագույն հարվածին: «Փոքր Պապիս մազերից ու մարմնից հոտ եմ քաշում, նույն հոտն է, ինչ ավագ որդունս էր: Մեր կյանքի, մեր ապրելու իմաստը նա է: Միայն առողջություն ենք խնդրում, որ կարողանանք մեր տղային մեծացնել ու իր նպատակներին հասցնել»,-զրույցը եզրափակում է հայրիկը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անպատժելիության մթնոլորտը, որն իշխանությունն է ստեղծել ոստիկանների շրջանում, անհետևանք չի մնալու. Տիգրան Աբրահամյան Այսօր անակնկալ, բայց շատ կարևոր այց է լինելու Այսօր Ադրբեջանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել. Էդուարդ ՇարմազանովՀԻՄԱ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հաշվետվություն է ներկայացնում Հունիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Կիրանցեցիները շարունակում են քանդել տներըՀրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում․ «Հրապարակ»Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում․ «Փաստ»Tyga-ն գալիս է Հայաստան. ամառվա ամենաթեժ համերգը՝ Seven Visions, The Dvin-ում«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է ՔԿԱվտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ»«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել ՓաշինյանինՈստիկանները հարվածներ են հասցրել Սրբազան պայքարի 19-ամյա ցուցարարին. վնասել են դեմքը, գլուխը, մարմինը«Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել«Ժողովուրդ». 1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը«Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ«Փաստ». Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռումԿրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճ, խաչ և արյունոտ հողաթափ, կա վիրավորՀայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել գnրծnղnւթյունները Գազայում. Նեթանյահու Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն չեն դիտարկում Ուկրաինա ռшզմական խորհրդատուներ ուղարկելու հարցը․ Պետքարտուղարություն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 60 տարվա պատմության փոշիացումը ցեղասպանություն է, քրեական հանցագործություն Հարավային Կորեան դադարեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտի համաձայնագիրը Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար Գլոբալ պատերազմի ներուժը մեծացել է․ Տոկաև «Ամբողջ հայ ժողովրդի ամոթը. հայ ոստիկանները ծեծի են ենթարկել հոգևորականի»․ Սեմյոն Բաղդասարով Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելՄԱԿ-ի անվտանգության հարցերով ներկայացուցիչը Ժաննա Անդրեասյանի հետ քննարկում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով Հանրային Հեռուստաընկերության Քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսերի՝ բացարձակ սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ․ Ռուբեն Մելիքյան Իշխանությունը չի արձագանքում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին․ ՀԱԿ ՀՀ իշխանության մոտ պանիկա կա՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման ընդամենը մեկ հաջողությունից. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում, եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել էԱրմավիրի մարզպետը «ՔՊ»-ին շնորհակալություն է հայտնել Գյուլնազարյանին Փարաքարի ղեկավար ընտրելու համարՈրոշ դպրոցներ կկառուցվեն քանդվող հին շենքերի տեղում․ Սյունիքի մարզպետը քննարկում է կազմակերպել Ռոբերտ Արզումանյանը` «Նոա»-ի նախագահի խորհրդական Հանձնվել չկա՛․ դաժանորեն ծեծի ենթարկված Աշոտ Հարությունյանի առողջությունը կարգավորվում է Փաշինյանը սարսափում է ընտրությունների գաղափարից, նա չի ուզում իշխանություն կորցնել․ Սուրեն ՍուրենյանցՈրպես ԱԺ նախագահ՝ ես իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում էլ ավելի խթանելու երկու երկրների կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների․ Սիմոնյանը՝ Սլովենիայի ԱԺ նախագահին Նոր Արեշում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՓաշինյան-Պուտին հեռախոսազանգ՝ երկար դադարից հետո․ ի՞նչ հարցեր են քննարկվել Արցախցիները կամավորական խմբեր են կազմում Լոռիում փրկարարարական աշխատանքներին միանալու համար, իսկ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին տփել ԵրևանումՆիկոլն օգնության է կանչում Ալիևին և Էրդողանին (տեսանյութ)Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու Հայրենիքը մեկն է, դեռ ունենք Հայրենիք, դեռ, ժամանակ չկա, դուրս եկեք. փաստաբանԻրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում Վարազդատ Հարոյան․ Հավաքականում պետք է այնպես խաղաս, որ ուրախացնես մի ամբողջ երկրի և ժողովրդի (տեսանյութ)
Ամենադիտված