ՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ» «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ» Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» 

«Առաջին քայլը իշխանության փոփոխությունն է, նրանց հրաժարականի պահանջը». ինչպիսի՞ն էր 2023-ը, և ի՞նչ տնտեսական կանխատեսումներ կան 2024-ի համար․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարվա ընթացքում «Փաստն» անդրադարձել է ոլորտային խնդիրներին, խոսել բացթողումների մասին՝ հույս ունենալով, որ բարձրաձայնված հարցերին լուծումներ կտրվեն: Տնտեսությունը մշտապես եղել է մեր դիտակետում, ուստի տարեվերջյան զրույցներից մեկով փորձում ենք ի մի բերել, թե ինչ արվեց ու չարվեց 2023 թ.-ին և ինչ սպասել 2024 թ.-ից: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ չենք կարող չնշել, որ 2023 թվականը տնտեսական աճով ենք փակում:

«Բայց, միևնույն ժամանակ, ընդգծենք, որ տնտեսական աճը ներառական չէր, այսինքն՝ աղքատ բնակչությունն այդպես էլ չհարստացավ, և տնտեսական ակտիվության ցուցանիշն ամբողջությամբ ապահովել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ստեղծված իրավիճակը: Տնտեսական աճն ապահովել են վերարտահանումը Արևմուտքից Ռուսաստան և հակառակ ուղղություններով, ինչպես նաև այդ նույն պատերազմով պայմանավորված տուրիստական այցերը Հայաստանի Հանրապետություն: Հրապարակված թվերի համաձայն, մոտ 2 մլն տուրիստական այցելու ենք ունեցել, որի ուղիղ կեսը եղել է Ռուսաստանի Դաշնությունից: Ակնհայտ է, որ ՌԴ-ից եկել են ոչ թե ճանաչողական, մշակութային այցով, այլ նրանց մեծ մասը եղել են ռելոկանտները, որոնք պատերազմի ֆոնին են եկել Հայաստան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ պետք էր աշխատել, որը չկատարվեց և շարունակում է չկատարվել: «Երբ ի սկզբանե ռելոկանտները գալիս էին Հայաստանի Հանրապետություն, պետք էր ստեղծել այնպիսի բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք մնային Հայաստանում: Գիտենք, որ նրանց աշխատունակ և աշխատող հատվածի գերակշիռ մասը ՏՏ ոլորտի ներկայացուցիչ էին, որոնք իրենց հետ տեղափոխում էին ընդամենը մեկ նոթբուք: Նրանք ժամանակավոր տեղակայվեցին Հայաստանի Հանրապետությունում, որը, սակայն, նրանց չգրավեց կամ էլ շահագրգռող առաջարկներ չներկայացրեց, և տեղափոխվեցին մեր երկրից: Ոչինչ չարվեց Հայաստանում արդյունաբերություն, մշակող արդյունաբերություն տեղափոխելու, ռելոկացիա անելու և տեղակայելու համար, ավելին՝ կառավարությունն արեց քայլեր, որ «տուգանեն» այս տնտեսական աճը:

Օրինակ՝ ընդունվեցին տրանսպորտային միջոցի ներմուծման և վերարտահանման համար լրացուցիչ շահութաբերություն նախատեսող իրավական ակտեր, որոնք խոչընդոտեցին այդ ոլորտում Հայաստանը որպես հարթակ դիտարկելու համար: Եվ սկսեցին արդեն տրանսպորտային միջոցները Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի միջոցով արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Զուգահեռ ընդունվեց երկակի նշանակության ապրանքների արտահանման արգելքի՝ կառավարության նոր որոշումը, օրենքում եղան փոփոխություններ, որոնք դժվարին կամ անհնարին դարձրեցին Հայաստանի միջոցով համակարգիչների, հեռուստացույցների, լվացքի մեքենաների և այլ տեխնիկայի վերարտահանումը Ռուսաստանի Դաշնություն: Սրանք ևս խոչընդոտեցին տնտեսական ակտիվ աճին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչպիսի՞ տարի է մեզ սպասվում, Սարգսյանն անդրադառնում է նախ 2024 թ.-ի բյուջեին: «Այս բյուջեն դժվար իրականանալի բյուջե է, որովհետև բավականին հավակնոտ ծախսային և եկամտային մասեր են ավելացրել: Սկսենք եկամտային մասից: Հայաստանում թողարկվող արտադրանքի ծավալը նվազում է: Վերջին ամիսներին շարունակական անկում է գրանցվում: Հետևաբար, եթե տնտեսությունն ամբողջ ծավալով չի աշխատում, մի բան էլ իր թողարկած արտադրանքը չի ավելացնում, զուգահեռ վերարտահանումների բոլոր խողովակները փակվում են, սա նշանակում է, որ բյուջեի եկամտային մասի կատարմանը մնում է երկու տարբերակ՝ հարկադրույքների բարձրացում կամ գնաճ: Ընդհանուր ապրանքների և ծառայությունների գները պետք է բարձրանան, որի արդյունքում ավել հարկ կհավաքագրվի, կամ գները կբարձրացնեն չնչին կամ չորս տոկոսի՝ ընդունելի մակարդակում, որը նախատեսված է «Բյուջեի մասին» օրենքում: Մեր կանխատեսմամբ, երկուսն էլ լինելու է:

Սկսեցին դիվիդենտի հարկման մասով: Դեռևս օրենքի նախագծեր կան, որ, կարծում եմ, մի քանի օրից կբերեն ընդունելու: Դրանք են՝ տույժերի և տուգանքների կրկնապատկումը հարկային չարաշահումների դեպքում: Ավելացել է Ֆեյսբուք սոցիալական ցանցով գովազդի միացման հարկը, որը բնակչությունից ուղիղ ձևով է հավաքագրվում: Հարկվում է բնակարանի վարձակալությունը: Վարչարարությունն այստեղ ավելի հեշտացել է, որովհետև Արցախից տեղահանված մեր հայրենակիցները գրանցման վայրի հասցեի նշում են իրականացնում, և սրա հետևից հարկային մարմինը գնալու է, որպեսզի տուգանեն այդ 500 հազարականները և բերեն օրինական դաշտ, այսինքն՝ սկսեն հարկել վարձակալությունները:

Զուգահեռ «Բյուջեի մասին» օրենքում նշված է, որ կան հարկային ծախսեր: Սա նշանակում է այնպիսի ոլորտներ, որտեղից պետք է որոշակի հարկային հավաքագրում լինի, բայց չի կատարվում: Օրինակ՝ Հայաստանում առողջապահական և կրթական ոլորտները ավելացված արժեքի հարկից ազատված են, որպեսզի ծառայությունները շատ ավելի մատչելի և հասանելի լինեն, որովհետև դրանք կարևորագույն ոլորտներ են մեր երկրի համար, և դրանց հարկային որոշակի խթանիչներով ստիպում են զարգանալ: Կանխատեսվում է, որ հաջորդ տարի բերելու են օրենքի նախագիծ, որ ամբողջ կրթական և առողջապահական ոլորտը հարկեն, սա նշանակում է հիվանդանոցային ծառայությունների և համալսարանների ու վճարովի մանկապարտեզների ու դպրոցների գների 20 տոկոսով թանկացում:

Հաջորդ կանխատեսումը իրականացրել են «Բյուջեի մասին» օրենքում, խոսքը ակտիվների հավելաճի հարկման մասին է, ձևակերպել են՝ «ակտիվի հավելաճի հարկման հնարավորություններն ենք գնահատելու»: Սա նշանակում է, որ, օրինակ՝ ձեռք ենք բերել բնակարան, որը 2000-ականների սկզբին պայմանականորեն արժեցել է 20 հազար դոլար, այժմ շուկայական արժեքներով կազմում է 200 հազար դոլար, և այդ տարբերության մասը փորձում են հարկել, որ կատարյալ աբսուրդի ժանրից է: Այսպիսի բան չի կարելի իրականացնել: Մարդու եկամուտները չեն ավելացել, ընդամենն ավելացել է նրա գույքի արժեքը: Սրանք նշմարվող և իրենց կողմից գրված բյուջեի նախագծով, հիմա արդեն՝ օրենքով ուղերձներ են՝ տրված ՀՀ քաղաքացիներին, որ այսքանը նվազագույնն ավելանալու է»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը: Ի՞նչ է պետք անել այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու և երկրի տնտեսական ողնաշարն ուղղելու համար: Փորձագետը մի քանի քայլեր է առանձնացնում:

«Մեր զրույցների ընթացքում բազմաթիվ քայլեր ենք նշել, սակայն մեզ ականջալուր չեն եղել: Հետևաբար առաջին քայլը իշխանության փոփոխությունն է, նրանց հրաժարականի պահանջը: Որքան էլ փորձենք միայն մասնագիտական, տնտեսական դաշտում լուծում փնտրել, այնուամենայնիվ, տնտեսագիտությունը, քաղաքականությունը և քաղաքագիտությունը շատ ամուր փոխկապակցված են, առանց մեկը մյուսի լինել չի կարող: Եթե ուղղակի մի քանի քայլ նշենք, թե ինչ պետք է անել, դա կլինի, որ մենք էլ սրանց նման հատվածային փոփոխություններ ենք անում, այնինչ պետք է լինեն արմատական և շղթայական փոփոխություններ: Ամեն դեպքում մի քանիսը նշեմ: Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի միայն մեկ երրորդն է օգտագործվում, ուստի անհրաժեշտ է շատ շտապ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ իրականացնել, օրինակ՝ ոռոգման համակարգում, ինչպես նաև ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ, շահագրգռել հողի սեփականատերերին անդամակցել այդ կոոպերատիվներին, որպեսզի մեծ ծավալով արտադրանքը կարողանա մուտք գործել արտասահմանյան շուկաներ:

Օրինակ՝ տնային փոքր տնտեսությունը չի կարող սա ինքնուրույն իրականացնել, որովհետև մեկ գյուղացու թողարկած արտադրանքը անհնար է մուտք գործի ՌԴ-ի՝ մեր ամենամեծ առևտրային գործընկերոջ սուպերմարկետների ցանց, մարդիկ տարվա կտրվածքով 12 ամիս անխափան մատակարարում են ակնկալում: Սրա լուծման տարբերակը կոոպերատիվներն են, տարիներ շարունակ ասում ենք դրա մասին, սակայն չեն իրականացնում: Հաջորդը՝ հարկային՝ առնվազն դրույքաչափերի փոփոխություն և արտադրողների ու առևտրականների տարբեր դրույքաչափով հարկում: Արտադրությունը պետք է ամեն կերպ խթանել, նույնիսկ տարբեր ոլորտներ, որոնք գերակա են և մրցունակ աշխարհում, պետք է ամբողջապես ազատել հարկերից, որպեսզի շահագրգռենք, և մարդիկ գործունեություն իրականացնեն այդ ոլորտներում: Սրանք այն կարևոր փոփոխություններն են, որոնցից պետք է սկսենք: Իսկ շարունակությունը շատ մեծածավալ աշխատանք է պահանջում»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր Վանեցյան
Ամենադիտված