Կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ռուբիոն չի բացառել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել Ավտովթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ Ռուբեն Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավորական կոլեգիայի դեմ Սարգսյանի ու Քոչարյանի տարաձայնությունները ավելի խորքային են․ Տարոն Տոնոյան (տեսանյութ) Oկուպացված Արցախում շարունակվում են իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Թումանյանի համայնքապետարանից զգուշացնում են Խոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա 

Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի լուծարվի Մինսկի խումբը, ՀՀ վերադառնան սովետական ադրբեջանցիները. Արտակ Զաքարյան

Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.
 
«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխվի ՀՀ սահմանադրությունը և Հայաստան վերադառնան սովետական ադրբեջանցիները:
 
ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկացած պահի անդրադառնալ Արցախյան հիմնահարցին: Այսօր այն սառեցվել է ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ունեցած խորը հակադրությունների արդյունքում: Սակայն չի բացառվում, որ, օրինակ, Թրամփի վերընտրությամբ այն վերագործարկվի և կրկին ստանձնի իր դերակատարումը: Բացի Ադրբեջանից, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ կողմերից մեկը չի հայտարարել արցախյան հիմնախնդրի լուծված լինելու մասին: ԵԱՀԿ ՄԽ կարող է առնվազն պահանջել և ապահովել միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքներ և այնպիսի իրավա-քաղաքական պայմաններ, որի պարագայում հնարավոր լինի ապահովել Արցախցիների վերադարձն իրենց հայրենի բնակավայրերը:
 
Մինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնության, հետևաբար, Ալիևի հնչեցրած հերթական պահանջը, Հայաստանի թուլացած ու անկարող վիճակից առավելագույնը քամելու և արցախյան հարցը միջազգային մակարդակում վերջնականապես փակելու նպատակ ունի:
 
Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրած ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ: Ուստի պահանջում է նաև Հայաստանի Սահմանադրության որոշ դրույթների փոփոխություն, որը կզրկի ՀՀ հաջորդ իշխանություններին և հայ ժողովրդին՝ արցախյան հիմնախնդրին անդրադառնալու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու իրավա-քաղաքական հիմքերից:
 
Սովետական ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու պահանջով, Ալիևը փորձում է նախապես կանխել կամ առնվազն հակակշռել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավոր միջազգային պահանջները:
 
Գլոբալ կոմունիկացիաները բացվելուց հետո, տարիներ անց Հայաստանը կարող է լավ դիրքեր ստանալ տարածաշրջանում և կրկին գործոն դառնալ: Այն չեզոքացնելու ճանապարհներից մեկն էլ ադրբեջանցիներին կրկին Հայաստան վերադարձնելն է: Նրանց միջոցով, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է իրականացնել հստակ մշակված դեմոգրաֆիական քաղաքականություն, տնտեսական ազդեցության լծակների ձեռքբերում, որն էլ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ՀՀ ներքաղաքական կյանքի վրա զգալի ազդեցության:
 
Ի տարբերություն մեզ՝ թուրքական քաղաքականությունը հեռատես է և երբեք չի դադարում պայքարը հայկական գործոնը Հարավային Կովկասից վերացնելու ուղղությամբ: Այդ քաղաքականությունն ակնառու էր նույնիսկ սովետական տարիներին հայաթափվող Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում և սովետական Ադրբեջանի այլ հայաշատ շրջաններում:
 
Ալիևն ամեն կերպ պայքարում է Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ինքնիշխան և զարգացող Հայաստանի Հանրապետության դեմ: Նա ցանկանում է Նիկոլ Փաշինյանի միջոցով և նրան օգտագործելով՝ մինչև վերջին շապիկը հանել Հայաստանի վրայից և մեր ժողովրդին դարձնել թուրքական գործոնից կախյալ շարքային սպառողական հասարակություն՝ զուրկ սեփական ինքնությունից ու ազգային նկարագրից»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային․ ՌուբիոԵվրամիությունը չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները Կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել Թրամփն առաջին օրվանից ցանկացել է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ. BloombergՔննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ուկրաինային խաղաղություն է պետք, այլ ոչ թե անձեռոցիկի վրա հիմնված համաձայնագիր․ ՄեդվեդևՌուբիոն չի բացառել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել Ավտովթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ Ռուբեն Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավորական կոլեգիայի դեմ Սարգսյանի ու Քոչարյանի տարաձայնությունները ավելի խորքային են․ Տարոն Տոնոյան (տեսանյութ) Oկուպացված Արցախում շարունակվում են իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Թումանյանի համայնքապետարանից զգուշացնում են Մեդվեդևը հայտարարել Է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսության անհրաժեշտության մասինՍուդանը ամբողջությամբ ազատագրել է Խարթումի մայրաքաղաքը ապստամբներից Խոշոր ու ողբերգական ավտովթար. զոհ ու վիրավոր կա Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել «Մենք ապրում ենք՝ ինչպես բոլորը և ամենուր». վետերան Ռոզալիա Աբգարյանի հանճարեղ պատասխանը Պուտինին (տեսանյութ) Սարյան փողոցը կդառնա միակողմանի Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները Հնդկաստանում 26-ամյա փեսացուն մահացել է հարսանեկան ծեսերի ժամանակՏրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը Ալիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին Թրամփը ընդունել է իր պարտությունը (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը քննարկել են Զելենսկու հետ անմիջական շփումները․ Պեսկով2–3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել էին, որովհետև կային խնդիրներ․ Ավինյան (տեսանյութ) ՆԱՏՕ-ն դրական քայլ է համարում Պուտին-Թրամփ բանակցությունները (տեսանյութ) Լավ չենք սարքում մանակապարտեզները, բայց խոզանոցի չենք վերածում, երեխեքի տեղը խոզ չեն պահում (տեսանյութ) Մեծ Բրիտանիան զարմացած է Ռուսաստանում Արևմուտքի ճնշման հետքերի բացակայությամբՀՀ-ն ու Իսպանիան ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ. ՏԿԵ նախարարը՝ դեսպան Վասկեսին Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ Չկալովկա գյուղում իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄ Թրամփը հարյուր հազարավոր ուկրաինացիների կարտաքսի․ Washington PostԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» ՌուսաստանըԱՄՆ-ում խոսել են Պուտինի և Թրամփի զրույցի կարևոր արդյունքի մասին (տեսանյութ) Ձեր մրմուռն ու կսկիծն էն ա, որ «մենք էլ ունենանք, ձերն էլ վառենք», դուք զբաղված եք ձեր կարիերայով․ Սուքիասյան (տեսանյութ) ՌԴ-ում հայտարարել են՝ եվրոպացի քաղաքական գործիչները «հիստերիայի» մեջ ենԱրթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում. «Հետք» ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ պատերազմի․ ReutersԵս կոռուպցիայից հա էլ կարամ խոսամ, մտահոգվելու բան չունեմ․ Երևանի փոխքաղաքապետ (տեսանյութ) Եթե վարորդի կողմից խտրական խոսք է հնչել, պատիժը վրա կհասնի. փոխքաղաքապետը՝ տրանսպորտում միջադեպի մասինՀունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթում-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը Արևմուտքում Ուկրաինային կոչ են արել ընդունել պարտությունըՔուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Ամենադիտված