Ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և մյուսների ճակատագիրը մեզ հանգիստ չի տալիս. Զատուլին
ՍպորտՊետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը բաց նամակով դիմել է իր հայ գործընկերներին։
«Անցնող 2023 թվականը ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի, մեր ժողովուրդների և պատմական կապերի համար։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայում և Ուկրաինայի համար ամբողջ Արևմուտքի հետ։ Մտանք Գինեսի գիրք՝ Ռուսաստանի Դաշնության դեմ 17 500 անբարեխիղճ պատժամիջոցներ են սահմանվել։
Հայ ժողովուրդը կորցրել է իր «ես»-ի թանկ մասը՝ Արցախը։ Դժվար է, եթե ոչ անհնար, համաձայնել ակնհայտ անարդարության հետ ոչ միայն ձեզ համար՝ Հայաստանում, այլև ինձ համար՝ Ռուսաստանում։ Մեզ հանգիստ չի տալիս ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և նրանց բոլոր ընկերների ճակատագիրը։
Բերանիս մեջ դառնահամ կա, ինչպես ասում էին հնադարում։ Եվ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ կյանքը շարունակվում է: Եվ մենք հավատում ենք Հաղթանակին, որը գալու է։ Ցանկանում եմ ձեզ մաղթել, որ 2024 թվականը նման չլինի 2023-ին, որ դուք երջանիկ ու հաջողակ լինեք Նոր տարում։
Միշտ Ձեզ հետ՝ Կոնստանտին Զատուլին, որին արգելվում է մուտք գործել Հայաստան»,-գրել է Զատուլինը։