Ըմբիշ Վազգեն Թևանյանը կմասնակցի Զագրեբի բաց մրցաշարին
Սպորտ![Ըմբիշ Վազգեն Թևանյանը կմասնակցի Զագրեբի բաց մրցաշարին](/timthumb.php?src=disc/04-01-24/0628bb7476abf75bd829ab01ee10fcf4.jpg&w=780)
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը կմասնակցի Զագրեբի բաց մրցաշարին:
Այս մասին հայտնել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան: Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հանդես կգա 65 կգ քաշային կարգում: Նա կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչը:
Զագրեբի բաց մրցաշարին կմասնակցի մոտ 500 մարզիկ տարբեր երկրներից: Մրցաշարը կմեկնարկի հունվարի 10-ին:
![](banners/armflix.jpg)