Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. Մակրոն ՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ» «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ» Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» 

Ալիևը չի ցանկացել խնդրի խաղաղ կարգավորում, ցանկացել է արյուն թափել և վրեժխնդիր լինել․ ադրբեջանագետ

Բլոգոսֆերա

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանում տոնում են «համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրը»: Այդ օրը Ալիևը իր ելույթում հերթական ագրեսիայի դոզան է պարպել, քանի որ չէի ուզում տոնական օրերին հիշատակել այդ թեման, հիմա որոշ կետեր եմ ներկայացնում նրա ելույթից, մեջբերումներն անում եմ ուղիղ, առանց փոփոխության.

2023 թվականին մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնեց իր պետական ինքնիշխանությունը, ապահովվեց օկուպացիոն ուժերի դուրսբերումը ադրբեջանական տարածքից, ոչնչացվեց թշնամու բանակը, ոչնչացվեց կամ որպես ավար վերցվեց թշնամու զինտեխնիկան։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ սրտանց շնորհավորել ադրբեջանցի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։

Երբ 2020 թվականին ավարտվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և մեր դրոշը բարձրացվեց Շուշայում (Շուշիում) և ազատագրված այլ տարածքներում, բոլորս լավ գիտեինք, որ մեր գործը կիսատ էր մնում։ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ վերականգներ իր պետական ինքնիշխանությունը և արեց դա։

Սեպտեմբերի 19-ին սկսված և ընդամենը մեկ օր ու նույնիսկ ավելի քիչ տևած հակաահաբեկչական գործողությունը պսակվեց ադրբեջանական բանակի լիակատար հաղթանակով: Անջատողական ռեժիմը ընկավ, ծնկի եկավ մեր առջև, բարձրացրեց սպիտակ դրոշը, հանձնվեց, ընդմիշտ դուրս բերվեց մեր հողերից և նետվեց պատմության աղբանոցը: Դրանով Ադրբեջանում անջատողականությունն արմատախիլ արվեց, և այդ չարիքն այլևս չի կարող գլուխ բարձրացնել մեր հողերում։

Ադրբեջանական բանակը կրկին ցուցաբերեց պրոֆեսիոնալիզմ, հերոսություն, իսկ մեր զինվորներն ու սպաները ՝ անձնազոհություն։ Նրանց պայծառ հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում: Պետք է նշեմ նաև, որ մեր նահատակների արյունն առանց վրեժի չմնաց։ Մենք մարտի դաշտում վրեժ լուծեցինք, ինչպես ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների, այնպես էլ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ զոհված մեր զինվորների, սպաների և քաղաքացիական անձանց, Խոջալուի ցեղասպանության զոհերի համար։

2023 թվականի ապրիլին մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի Լաչինի ուղղությամբ սահմանվեց սահմանային անցակետ, և այդ օրվանից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջությամբ վերականգնվեց: Ադրբեջանական ժողովուրդը լավ է հիշում, թե ինչ աղմուկ էր բարձրացել աշխարհում, հատկապես արևմտյան երկրներում, որոնք կանգնած են Հայաստանի հետևում, այն երկրներում, որոնք մշտապես աջակցում են նրանց, մեր դեմ անհիմն մեղադրանքներ են առաջադրվել։ Ոչ մի մեղադրանք, ոչ մի ճնշում չէր կարող ազդել մեր կամքի վրա։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք ինքներս ենք վերահսկողության տակ վերցրել մեր սահմանները և թույլ չենք տա որևէ մեկին իշխել մեր հողերում։ Սա մեր հողն է, մենք ենք տերը այս հողի և անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում միջազգային իրավունքի, այդ թվում ՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում։ Եվ դա էլ դաս չդարձավ օկուպանտներին, դաս չդարձավ նրանց հետևում կանգնած հակաադրբեջանական ուժերին։ Դրա համար էլ սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական գործողությունն անխուսափելի էր, և մենք այն իրականացրեցինք, հպարտ ենք դրանով, հպարտության զգացում ունենք։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհում ապրող յուրաքանչյուր ադրբեջանցի իրավամբ հպարտության զգացում է ապրում։

Այսօր Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը վերածվել են մեծ շինհրապարակի։ Մենք նորից կառուցում ենք մեր քաղաքներն ու գյուղերը։ Այս տարի հայրենի հողեր արդեն վերադարձել են մոտ 5 հազար վերաբնակներ։

Մեկ տարվա ընթացքում իրենց տները կվերադառնան նաև Խոջալուի և Խանքենդիի բնակիչները ։

Մենք ՝ այդ հողերի տերերս, կառուցում և արարում ենք։ Մենք շինարար ու արարող ժողովուրդ ենք։ Հայերը 30 տարվա ընթացքում ավերել են մեր հողերը, հողին հավասարեցրել բոլոր տները, պատմական շենքերը, մզկիթները, մեր դեմ ցեղասպանություն են գործել, միևնույն ժամանակ՝ ուրբիցիդ, էկոցիդ։ Մեր գետերը թունավորվել են, մեր անտառները՝ հատվել։ Այս ամենն արվել է հայկական պետության կողմից։ Ցավոք, այդ հանցագործությունների համար նրանք մինչ օրս չեն դարձել արևմուտքում դատապարտման առարկա»: 

Այսօր Արևմուտքում գերիշխում են երկակի ստանդարտները։ Ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի։ Միևնույն ժամանակ նա լավ գիտի, որ չնայած ճնշումներին, բոլոր սպառնալիքներին, անհիմն մեղադրանքներին, մենք անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում։ Շարունակելու ենք անել այն, ինչ արել ենք նախկինում։ Եվ Հայաստանի ղեկավարությունը պետք է հետևություններ անի պատմության այդ դասերից և իրեն այնպես պահի, որ մեր զայրույթը չառաջացնի։

Մենք զգալիորեն հզորացրել ենք մեր բանակը, աճել է նաև նրա պրոֆեսիոնալիզմը, ստեղծվել են նոր զինված միավորումներ, որոնք այլ զինված միավորումների հետ հակաահաբեկչական գործողություններում ցուցաբերել են շատ մեծ պրոֆեսիոնալիզմ։ Ձեռք բերվեցին նոր զենքեր, ռազմական տեխնիկա, ստորագրվեցին բազմաթիվ նոր պայմանագրեր։ Պետք է նշեմ նաև, որ հաջորդ տարի զգալիորեն կաճի ռազմական նշանակության տեղական արտադրությունը։ Հաջորդ տարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածը ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ կներդնի առնվազն մեկ միլիարդ մանաթ։ Այսպիսով, մենք ոչ միայն մեզ կապահովենք հիմնական միջոցներով, Ադրբեջանը կդառնա շատ լուրջ երկիր համաշխարհային մասշտաբով, մեր ռազմական արտադրանքի ծավալն ու քանակը զգալիորեն կմեծանա։

Մեր միջազգային հեղինակությունն օրեցօր աճում է։ Դեկտեմբերին աշխարհի բոլոր երկրները միաձայն որոշում են ընդունել Ադրբեջանում աշխարհի խոշորագույն միջազգային խորհրդաժողով անցկացնելու մասին: Սա համաշխարհային հանրության կողմից մեր հանդեպ ցուցաբերված մեծ հարգանքն ու համակրանքն է, միևնույն ժամանակ՝ «կանաչ» էներգիայի մեր անցման բարձր գնահատականը։

Մեր պատմական հաղթանակը ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակը, հակաահաբեկչական գործողությունը, օկուպանտներից ազատագրումը, անջատողական ռեժիմի անկումը իրավամբ համախմբեցին բոլոր ադրբեջանցիներին, միավորեցին նրանց մեկ բռունցքի մեջ ։

«Երկաթե բռունցքը» դարձավ մեր հաղթանակի տարեգրության խորհրդանիշը։ Այսօր «երկաթե բռունցքը» միաժամանակ մեր միասնության խորհրդանիշն է։ Եվ ուզում եմ հավաստիացնել ադրբեջանական ժողովրդին, ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին, որ «երկաթե բռունցքը» միշտ տեղում է լինելու»։

Փաստացի Ալիևն ընդունում է, որ առաջ է մղվել վրեժի ու, ինչպես ինքն է ասում, ռևանշիզմի գաղափարով, ապացուցում է ևս մեկ անգամ, որ երբեք չի ցանկացել խնդրի խաղաղ կարգավորում, այլ ցանկացել է արյուն թափել և վրեժխնդիր լինել: Նույն տրամաբանությամբ, նա ցույց է տալիս, որ շարունակում է զինել ու պատրաստել բանակը, իսկ Հայաստանի իշխանություններին էլ կարգադրում է խելոք մնալ ու «զայրույթ» չառաջացնել, սա նշանակում է, որ Ալիևն ուղիղ խառնվում է Հայաստանի ներքին գործերին:
Այս ելույթով նա ևս մեկ անգամ ցուցաբերում է իր հակակրանքը Արևմուտքի հանդեպ, ինչը փաստում է, որ արևմտյան հարթակներում որևէ թղթի ստորագրում չի լինի, առնվազն Ադրբեջանը դա չի անելու, իսկ ՀՀ ներկայիս իշխանություններն էլ դե Ադրբեջանի կամոք են առաջնորդվում, ոչ թե ՀՀ շահերի:

Իսկ համաշխարհային բնապահպանական միջոցառումը Փաշինյանի նվերն էր Ալիևին, որն էլ ուղղվելու է մեր դեմ, Ալիևի ելույթում այդպես մտածելու հիմքերը՝ «գետերի թունավորման», «անտառների հատման» և այլնի վերաբերյալ: Բացի այդ, ակնհայտ է, որ նրանք փորձելու են ապօրինաբար բնակեցնել Ստեփանակերտը՝ դրանով իսկ փորձելով կանխել հայ բնակչության վերադարձը:

Ելույթի վերջում Ալիևը հիշեցնում է, որ ինքը շարունակելու է մնալ այն նույն ագրեսիվ ու ռազմատենչ բռնապետը, քանի որ դրա վրա է հիմնված ռեժիմը, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ միայն ավելի է բարդացել...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ն ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին (տեսանյութ)Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿ
Ամենադիտված