ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Բլոգոսֆերա![ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը](/timthumb.php?src=disc/15-05-24/3ffb46f286a2b28f1ee0dd312bba1e2d.jpg&w=780)
Երևանի պետական համալսարանը հերքում է մամուլում տարածվող լուրերը, թե համալսարանի 50-ից ավել դասախոսներ միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին տարածել է Երևանի պետական համալսարանը։
«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։ Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»։
![](banners/armflix.jpg)