ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ) Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավոր Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ) Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ Խաչատրյան Ես պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան 

Արևմուտքը շարունակում է «քցել» իր դաշնակիցներին. ի՞նչ դասեր պետք է քաղի Երևանը

Վերլուծական

Մոտ երկու տարի առաջ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Բայդենը եւ նրա թիմը ձեւավորեցին տպավորիչ կոալիցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, ավելի քան 200 մլրդ դոլար ռազմական եւ տնտեսական օգնությամբ, ինչպես նաեւ ՌԴ դեմ կիրառված աննախադեպ պատժամիջոցներով: Նույն Բայդենը հայտարարում էր, որ օգնելու են ուկրաինացիներին կռվել մինչև վերջ: Միջազգային մամուլը կես կատակ, կես լուրջ ավելացնում էր՝ մինչև վերջին ուկրաինացին: Եվ այն ինչին այսօր ականատես ենք դառնում, ապացուցում է, որ ասվածը թերևս կես լուրջ էր: Այսօր Վաշինգտոնում նկատվում է քաղաքական կաթված եւ հանրապետականների աճող դիմադրություն Ուկրաինային հետագա ռազմական (էլ չենք ասում տնտեսական) օգնությանը, նրանք արդեն մի քանի ամիս արգելակում են Վաշինգտոնում լրացուցիչ օգնության հատկացման ջանքերը։ Ավելին, ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելության հրամանատար Մարլովը, ով 14 ամիս ղեկավարում է Գերմանիայում Ուկրաինայի գծով ԵՄ ուսումնական հրամանատարությունը հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարի դրությամբ ռազմաճակատում գտնվող ուկրաինացի 200 հազար պրոֆեսիոնալ զինծառայողներից ճնշող մեծամասնությունը կամ զոհվել է կամ վիրավորվել է: Այսօր առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերի գերակշիռ մասը կազմում են քաղաքացիական անձինք, կամ լավագույն դեպքում, պահեստազորայիններ: Արևմուտքը փաստացի ձեռքերը լվացել է Ուկրաինայից և ընդամենը զբաղված է իր դաշնակցի կորուստները արձանագրելով:

Սա առաջին դեպքը չէ, երբ արևմուտքի աջակցության խոստումներին հավատացած հետխորհրդային երկրները հայտնվում են կատաստրոֆիկ իրավիճակում: Դիցուք՝ 2008-ին այդ նույն իրավիճակում հայտնվեց նաև Վրաստանը, որը վրաց-օսական հակամարտության ընթացքում կորցրեց ոչ միայն Հարավային Օսիան և Աբխազիան: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վրացական կողմի զոհերի թիվը հասնում էր մի քանի հարյուրի, իսկ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այդ թիվը անցնում էր հազարը: Այն ժամանակ էլ արևմուտքը զինելով Վրաստանին և աջակցության խոստումներ տալով՝ դրդեց ռազմական գործողություններ սկսելու: Այն, որ վրացական կողմը ոգեշնչված էր հենց արևմուտքից եկող խոստումներով հաստատել է նաև Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 2017 թվականին տված իր հարցազրույցներից մեկում: Նա մասնավորապես նշել է, որ Սահակաշվիլին չէր գնա այս քայլերին առանց ԱՄՆ-ի որոշակի երաշխիքների։ Ըստ Բուրջանաձեի՝ Մաքքեյնի թիմը Սահակաշվիլիին սուտ խոստումներ էր տվել օգնության հնարավորության մասով։ Արդյունքում՝ Վրաստանի այն ժամանակվա նախագահը միանգամայն վստահ էր, որ օգոստոսի 8-ին Բուշը հեռուստատեսությամբ պատերազմ կհայտարարի Ռուսաստանին: Ինչպես գիտենք՝ դա տեղի չունեցավ: 2008-ի օգոստոսին ելույթ ունենալով CNN-ի եթերում Միխայիլ Սահակաշվիլին մեղադրեց արևմուտքին՝ Վրաստանին միայնակ թողնելու մեջ: «Իմ ժողովուրդը կարծում է, որ Արեւմուտքը լքել է նրան դժբախտության օրերին»- հայտարարել էր այն ժամանակ Սահակաշվիլին:

Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ Նիկոլ Փաշինյանի համառությունը 2020 թվականի պատերազմի ընթացքում և ռազմական գործողությունները մինչև վերջ շարունակելու նրա անտրամաբանական ցանկությունը նույնպես թելադրված էին արևմուտքից: Հույս դնելով արևմուտքի վրա՝ Փաշինյանը փաստացի մերժում էր հրադադար հաստատելու բոլոր միջնորդական ջանքերը և առաջարկությունները, այդ թվում ՝ ՌԴ նախագահի կողմից արվածները: Արդյունքը կորսված Արցախն է, հազարավոր զոհերը, տասնյակ հազարների հասնող փախստականները և աշխարհաքաղաքական խնդիրների թնջուկը, որոնց բախվել է Հայաստանը:

Ակնհայտ է, որ արևմուտքը գեղեցիկ խոսում է, սակայն, նույնքան գեղեցիկ էլ քցում է իր դաշնակիցներին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին և միայնակ կատաստրոֆիկ խնդիրների առջև: Փաշինյանի կուսակցությունը, հետայսու պետք է զերծ մնա 2020-ին թույլ տված սեփական սխալները կրկնելուց, երբ հավատալով արևմուտքի ամորֆ խոստումներին՝ ըստ էության երկիրը հասցրին կործանման շեմին և դեռ շարունակում են այդ կործանարար քաղաքականությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, թե Պուտինն՝ ի հարգանս իրեն՝ բանտից կազատի ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին Պուտինը երկօրյա այցով մեկնել է Բելառուս Ռուսաստանը հայտնել է Ղրիմում հրթիռային հարձակման մասին. երկու մարդ է զոհվել ՌԴ հանրային պալատը հայտարարել է 20-րդ բանակի հրամանատարի հրաժարականի մասին Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակը Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում Իսրայելի ու «Համասի» ղեկավարները մեղադրվում են պատերազմական հանցագործությունների մեջ Ռազմիկ Կարապետյանը հետախուզվում է Բոլորիդ հրավիրում եմ մեր հոգևոր հաղթանակին․ Դավիթ Ամալյան (տեսանյութ) Մենք չունենք հայ ազգ, որին նորից կարող ենք հանգեցնել ցեղասպանության. Արման Նուռ (տեսանյութ)Մեր գործերը առմիշտ կմնան կիսատ ու թերի, եթե չլինի Հայաստանը․ բանաստեղծ Վիոլետ Գրիգորյան (տեսանյութ) Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից (տեսանյութ)Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն՝ Մինսկում Պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը կոչ է անում միանալ Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Հայաստանն ի՞նչ սահմաններ կունենա, եթե 1976 թվականի քարտեզով սահմանազատումը լինի. քարտեզագիր (տեսանյութ) Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է․ առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են. Վարուժան Գեղամյան Եվրամիությունը սեփական միջուկային զենք չի ունենա․ Շոլցն այդ մասին հոդված է գրել Արցախում Լուկաշենկոյի հռետորաբանությունը բխում է Տիխանովսկայայի հետ ՀՀ ղեկավարների հանդիպումներից. փորձագետ Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը Մենք Իրանի ժողովրդի հետ ենք այս դժվարին պահին․ Պեսկով Ավինյանը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Հրատապ. Ո՞ւմ հետ էր հեղաշրջում կազմակերպում «Սպիտակցի Հայկոյի» որդին, իշխանության սուտը փլվեց Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին Մասնակցելու եմ հանրահավաքին, որ միշտ լինի Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված Ք ՛Պ, դուք հո թայֆա չեք, դեմագոգիայով մի զբաղվեք, ինչի՞ եք հիմա հիշել եկեղեցին հարկելու մասին Վազեվազ, Ադրբեջանին ձեռնտու քարտեզներով եք սահման գծում, հետո էլ խոսում «գյուղեր ձեռք բերելուց» Անհրաժեշտ է ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում․ ՄԻՊ Կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղում է Ժնև Հայ աշակերտների ստեղծած ImUsum հարթակը՝ ուսուցման կառավարման թվային գործիք Դատական դեպարտամենտի պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատություններին (տեսանյութ) Ոստիկանները խանգարում են կիրանցեցիներին հրդեհել իրենց խոտի դեզերը (տեսանյութ) Սա պետական դավաճանություն է. Հայաստանի վարչապետը, փոխվարչապետը, կառավարությունն անցել են թշնամու կողմը. Վարդան Պողոսյան Հաղթանակն ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ. Սրբազան Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր ԱթոռումԵՄ դեսպանը հասել է հայ-թուրքական սահման. ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը միասին շրջայց են կատարել Մարգարայի անցակետում (տեսանյութ) Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը Ուժեղ տղա՞ եք, սպառնացե՛ք Ալիևին. Փաշինյանին դարձրել է հումորային հաղորդումների հերոս. Մելքոնյան (տեսանյութ) Իսրայելի ոստիկանի կողմից սպանված Թուրքիայի քաղաքացու դին Թուրքիա է բերվել 23 օր անց Եվրահանձնակատարներից մեկը Վրաստանի ղեկավարին սպառնացել է Սլովակիայի վարչապետի ճակատագրով Մեղրին կհանձնեն Ալիևին. ռազմավարական բարձունքները նրան տալու հետևանքը դա է լինելու. Հարությունյան (տեսանյութ) Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ՝ փոխվել է նաև գնահատման համակարգը Երևանից ու ՀՀ այլ մարզերից նույնպես պատրաստակամություն են հայտնել հանդիպել Միքայել Սրբազանին Բացվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրությունը Դատական դեպարտամենտի պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատություններին (տեսանյութ) Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գերմանիայի բնության պահպանության միությունը կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Ամենադիտված