ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ Վաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերը Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հանդիպակաց գոտում․ կա վիրավոր ԱՄՆ-ն խնդիր է դրել Վրաստանը փոխարինել Հայաստանով, հեռուն գնացող նպատակներ ունի. միջազգայնագետ Լոռու մարզպետը «ԼՈՖԹ Վանաձորում» մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, քաղաքացիների հետ հանդիպմանը Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղ համայնքի ավագանու անդամ «Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ»․ Գևորգ Պապոյան ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիր է կնքվել «Փաշինյանը «ջրեց» փաստաթղթավորված հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը. բանավոր պայմանավորվածությունն Ալիևն օգտագործեց պատերազմի նախապատրաստության համար». Տ. Աբրահամյան. 168.am 

Արամ Ա կաթողիկոսը 2024-ը հռչակել է «Մարդուժի պատրաստության տարի»

Հասարակություն

Արամ Ա Վեհափառ Հայրապետը  2024-ը հռչակել է «Մարդուժի պատրաստության տարի»։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2003 թուականէն սկսեալ իւրաքանչիւր տարին կը ձօնէ մեր համահայկական կեանքին հետ անմիջական աղերս ունեցող երեւոյթի մը, դէպքի մը, դէմքի մը կամ յոբելեանի մը։ 2024 տարին Նորին Սրբութիւնը Հայրապետական յատուկ գիրով հռչակեց ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ։ Իւրաքանչիւր տարուան Հայրապետական հռչակագիրը յատուկ հանդիսաւորութեամբ կ՚ընթերցուի մեր բոլոր եկեղեցիներուն մէջ, որպէսզի մեր ժողովուրդի զաւակներուն ուշադրութիւնը կեդրոնանալու հրաւիրուի տուեալ թեմային, եւ Վեհափառ Հայրապետին թելադրութիւններով ու ցուցմունքներով վառենք մեր եկեղեցական ու ազգային վարչակազմակերպչական կեանքը։

Արդարեւ, Կիրակի, 14 Յունուար 2024-ին, նախագահութեամբ Արամ Ա. Կաթողիկոսին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ, որուն ընթացքին Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան հատուածներ ընթերցեց Նորին Ս. Օծութեան «Մարդուժի Պատրաստութեան» տարուան նուիրուած Հայրապետական յատուկ հռչակագրէն։

«Հայրական սիրով, Հայրապետական օրհնութեամբ եւ ազգային վառ ապրումներով» ողջունելէ ետք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդները, հոգեւոր դասը, ազգային իշխանութիւնները եւ մեր ժողովուրդի զաւակները, Վեհափառ Հայրապետը անոնց ուշադրութեան յանձնած է, թէ «բոլոր կրօնները ու քաղաքակրթութիւնները յատուկ ուշադրութեան արժանացուցած են մարդը, որպէս մտածող, գործող, կառավարող եւ իր ստեղծագործ ոգիով ընկերութեան կեանքը զարգացնող եւ անոր իմաստ ու ուղղութիւն տուող իրականութիւն»։ Այս մտածումէն ելլելով՝ Հայրապետը հարց տուած է, թէ «ինչո՞ւ մարդուժի պակաս կայ Սփիւռքի կեանքէն ներս. ի՞նչ են ատոր պատճառները». եւ ապա պարզած է հայ կեանքի այսօրուան պատկերը.- ա) մեր ունեցած ներկայ մարդուժը ընդհանրապէս չի համարատասխաներ ներկայ ժամանակներու կարիքներուն ու պահանջներուն, եւ բ) մեր մարդուժին կարեւոր մէկ մասը փաստօրէն կա՛մ հայ կեանքի լուսանցքին վրայ կը գտնուի, կա՛մ հեռու է հայ կեանքէն։ «Այս մտահոգիչ երեւոյթին դիմաց, չենք ուզեր այպանել ո՛չ հեռու մնացողները եւ ո՛չ ալ անոնց հեռու մնալուն պատճառ հանդիսացած կառոյցները կամ պատասխանատուները։ Կ՚ուզենք բարձրագոյն աստիճանի կարեւորութեամբ շեշտել, թէ աւելի քան երբեք հրամայական է, որ զանազան պատճառներով հայ կեանքէն հեռու գտնուող մեր մարդուժը մօտենայ հայ կեանքին, մասնակից դառնայ մեր հաւաքական ապրումներուն, մաքառումներուն, ծրագիրներուն ու աշխատանքներուն։ Այս հաստատ կամեցողութիւնը ու գիտակից յանձնառութիւնը կը սպասենք հեռու մնացողներէն։ Միաժամանակ՝ կը սպասենք, որ պատասխանատու մարմիններ լայն կարելիութիւններ ստեղծեն մեր մարդուժին ու յատկապէս երիտասարդ ոյժերուն, զանոնք գրաւելով մեր կառոյցներէն եւ ընդհանրապէս հայ կեանքէն ներս» ըսած է Նորին Սրութիւնը։

Իր Հայրապետական հռչակագիրին մէջ, Վեհափառ Հայրապետը թուած է այն կառոյցները ու միջոցները, որոնք կարեւոր նպաստ կրնան բերել մարդուժի պատրաստութեան առաքելութեան.- ա) ընտանիքը, բ) եկեղեցին, գ) մեր Ս. Աթոռին Դպրեվանքը, դ) հայ դպրոցը, ե) բոլոր կառոյցները, զ) հայագիտական կեդրոնները, է) Կաթողիկոսարանի մանկավարժական կեդրոնը եւ ը) համալսարանական ուսումը։ Ինքնուսումը եւս կարելիութիւն կու տայ եւ իր կարեւոր ներդրումը կրնայ ունենալ մարդու կազմաւորման։

Հռչակագրի աւարտին, Արամ Ա. Կաթողիկոս կատարած է իր Հայրապետական գործնական թելադրութիւնները, տուած է ցուցմունքներ եւ վստահեցուցած է, որ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ պատրաստ է զօրակից ու գործնապէս մասնակից դառնալու մարդուժի պատրաստութեան նուիրական առաքելութեան»։

Ստորեւ կը ներկայացնենք 2003 թուականէն մինչեւ օրս Վեհափառ Հայրապետին կողմէ կատարուած տարեկան հռչակումներու ցանկը.-

2003 - Աստուածաշունչի Տարի

2004 - Հայ Ընտանիքի Տարի

2005 - Ազգային Պահանջատիրութեան Տարի

2006 - Հայ Դպրոցի Տարի

2007- Հայ Լեզուի Տարի

2008 - Քրիստոնէական Դաստիարակութեան Տարի

2009 - Երիտասարդութեան Տարի

2010 - Հայ Կնոջ Տարի

2011 - Հայ Մանուկի Տարի

2012 - Հայ Գիրքի Տարի

2013 - Հայ Մօր Տարի

2014 - Տարեցներու Տարի

2015 - 100-ամեակ Հայոց Ցեղասպանութեան (Կոնդակ)

2016 - Ծառայութեան Տարի

2017 - Վերանորոգման Տարի

2018 - 100-ամեակ Հայաստանի Առաջին Հանրապետութեան (Կոնդակ)

2019 - Հայ Մամուլի Տարի

2020 - Յատուկ Խնամքի Կարօտ Հայորդիներու Տարի

2021 - Արցախի Տարի

2022 - Սփիւռքի Տարի (Ա.)

2023 - Սփիւռքի Տարի (Բ.) Ինքնաքննութենէ Վերակազմակերպում

2024 - Մարդուժի Պատրաստութեան Տարի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթՎաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերըՄարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հանդիպակաց գոտում․ կա վիրավորԱՄՆ-ն խնդիր է դրել Վրաստանը փոխարինել Հայաստանով, հեռուն գնացող նպատակներ ունի. միջազգայնագետ Լոռու մարզպետը «ԼՈՖԹ Վանաձորում» մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, քաղաքացիների հետ հանդիպմանըԱդրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղ համայնքի ավագանու անդամ Դատախազներն ասում են՝ Նարեկի, Վազգենի խոսքը դատարանը չպիտի սահմանափակեր, դրա համար պիտի նստեն. Մելիքյան «Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ»․ Գևորգ ՊապոյանԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիր է կնքվել «Փաշինյանը «ջրեց» փաստաթղթավորված հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը. բանավոր պայմանավորվածությունն Ալիևն օգտագործեց պատերազմի նախապատրաստության համար». Տ. Աբրահամյան. 168.am ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին Արամ Ա. կաթողիկոսը Իրանի դեսպանի հետ քննարկել է արցահայության հետ վերադարձի իրավունքըՍարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունիՎահագն Խաչատուրյան, գնա, շաքարաքլոր ծախի. Նիքոլ Փաշին, լավություն արա, բիձա մարդ ես, Արքիմեդը քեզնից ջահել ա երևում. Գևորգ Պետրոսյան Հանրային մեղադրողների միջնորդությունը իրավաչափ չէր. պաշտպաններ «Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ Աղազարյան «Hyundai»-ի դանակահարված վարորդին բժիշկները տեղափոխել են հիվանդանոցՓաստաբան Արսեն Բաբայանը ՀՅԴ գործիչների ապօրինի ձերբակալությունների մասին«Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ ԱղազարյանԱննա Հակոբյանն իսկապես գումար է խնդրել «Իմ քայլի» համարԵրևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվելԱդրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրինՉստեղծվի տպավորություն՝ այսպիսի միջնորդություններով հնարավոր է ազդել դատավորի անկախության վրա. դատավոր Բաքուն կրկին սպառնում է. այս անգամ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ՖրանսիայինՀայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրերՀունիսի 21-ից Պուշկին-Աբովյան խաչմերուկից մինչև Պուշկին-Նալբանդյան հատված վճարովի կայանատեղի կլինիԿյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համելտ Գևորգյանը Մեսրոպ Պապիկյանը հեռացվել է Մարտական եղբայրության շարքերիցԱվելի քան 1500 անօրինական միգրանտ կվտարվի ՌԴ-ից Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո Սլովակիան համաձայնել է պաշտպանել Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհըԵվրոն թանկացել էՀեղափոխական և հակահեղափոխական ՆիկոլներըԻրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. 50 մարդ է վիրավnրվելԵՄ 3 փորձագետներ կօգնեն գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասներըՌուսաստանում ավտոբուսը բախվել է երկու բեռնատարի և մեկ մարդատարի. 7 մարդ է մահացել (լուսանկարներ)Սուրեն Պապիկյանը շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներումԳևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը. ԱԳՆՄեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բուժհաստատություն Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ ավելի քան 59 մլն դրամ ՈՒՂԻՂ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական լսումները շարունակվում ենՎահե Գևորգյանը հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները. ՄեդվեդևԴատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների և ընթացիկ ծրագրերի շուրջՏաշիրի շրջակայքում պտտահողմ է
Ամենադիտված