Գևորգ Տարախչյանը խոսել է իր նորամուտի մասին ազգային հավաքականի կազմում Արսեն Զախարյանը չի մասնակցի Ռուսաստանի առաջիկա ընկերական խաղին Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Իսրայելը պատրաստվում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դեմ ցամաքային գործողության ՌԴ-ն երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Բագրատ Սրբազանի շարժումը պսակվելու է հաջողությամբ, նա չի դավաճանի ազգային շահը․ ԱԱԾ նախկին տնօրեն Ուկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքների Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն Ձերբակալվել է 32-ամյա Նարեկ Կ.-ն Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել 

«Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան». կամավոր Տիգրան Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Տիգրանս: Երաժշտության հանդեպ մեծ սեր ուներ: Դհոլ էր սիրում նվագել, ինքնուս սովորել էր, գնում էր երաժիշտների մոտ և որոշ ժամանակ հետո տիրապետեց գործիքին: Նվագում էր ընկերական շրջապատում: Ուր գնում էր, իր դհոլն իր հետ էր: Նվագում էր, բոլորին ուրախացնում: Երկրորդից մինչև տասներորդ դասարան ըմբշամարտի է հաճախել: Հաջողություններ է գրանցել այդ սպորտաձևում, պատվոգրեր ու մեդալներ ունի: Մրցումների է մասնակցել Հայաստանում, Վրաստանում, մրցանակային տեղեր գրավել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանի մայրիկը՝ տիկին Ռուզաննան:

Դպրոցական տարիներին Տիգրանը մեծ սեր է ունեցել Հայ ժողովրդի պատմության և Հայոց լեզվի նկատմամբ: «Պատմության հանդեպ սերը յուրահատուկ էր, միշտ լսում էր հայրենասիրական երգեր, երգում էր»: Քաղցրաշենում է անցել Տիգրանի մանկությունն ու պատանեկությունը, այնտեղ հանրակրթական դպրոց է հաճախել, նաև գյուղի ըմբշամարտի դպրոցը: Կրթությունը շարունակել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում՝ ատամնատեխնիկական բաժնում: «Սովորեց, մեկնեց պարտադիր զինծառայության, վերադարձավ ու շարունակեց ուսումը: Բայց մասնագիտությամբ չաշխատեց՝ մա՛մ ջան, գործիքները թանկ են, աշխատեմ, գումար հավաքեմ, որ իմ սեփական գործիքներն ունենամ: Ամեն ինչ ուզում էր իր ուժերով անել: Շատ էր սիրում իր մասնագիտությունը, դասախոսներից մեկն ասում էր՝ Տիգրա՛ն ջան, մեծ հաջողությունների կհասնես: Իր մասնագիտության մեջ հմտացել էր, տիրապետում էր բոլոր նրբություններին: Արդեն բավականին գործիքներ գնել էր»: Տիգրանի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցել է Աշտարակի Մուղնիի զորամասում՝ հակաօդային պաշտպանության ուժերում: Հետո տեղափոխվել է Կապան, այնուհետև՝ Երիցվանք:

«Ասում էր՝ մամա՛ ջան, սարերից չեմ իջնում: Իրենց կայանը, որը հսկում էր օդը, բարձր սարի վրա էր: Ինձ չէր թողնում իր մոտ գնալ, իր եղբայրներն էին մոտը գնումգալիս: Չէր ուզում՝ իր ունեցած դժվարությունները տեսնեմ»: Սկսվեց 44-օրյա պատերազմը: «Այգիներ ենք մշակում, դաշտում էինք, երբ լսեցինք պատերազմի լուրը: Տիգրանս ու եղբայրը հեռախոսը չէին անջատում, գնում ու գալիս էին: Եկավ ինձ մոտ, ժպիտը դեմքին՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ շարունակվի, գնալու եմ: Բարկացա անգամ՝ Տիգրա՛ն, նման բան չասես, ոչ մի շարունակվել չկա, քո գնալու կարիքն էլ չի լինի: Մտածում էինք, որ Քառօրյա պատերազմի պես կարճ կտևի: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էր ուզում գնալ: Այդ ժամանակ նշանված էր: Հետո Տիգրանիս կինն ինձ ասաց՝ մա՛մ, գիտե՞ս, այն ժամանակ էլ էր ուզում գնալ, մի քիչ խոսեցինք, համոզեցի, բայց ասաց՝ որ շարունակվի, հաշվի չեմ առնի, որ նշանված եմ, գնալու եմ: Բայց, բարեբախտաբար, այն ժամանակ պատերազմը շուտ ավարտվեց: Այս անգամ արդեն այլ էր:

Սեպտեմբերի 27-ն անցավ, իր տղային վիրահատական փոքրիկ միջամտություն արեցին այդ օրը, իր ձեռքով տղային տարավ բժշկի, համոզվեց, որ ամեն ինչ լավ է: Նույն օրը զանգել էր հայրիկին՝ պա՛պ, գնում եմ: Ամուսինս հուզվեց, գիտեր արդեն, թե ինչ է կատարվում, գիտեր նաև, որ ոչ ոք չի կարող Տիգրանին ստիպել՝ փոխել իր մտադրությունը: Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ Տիգրանը գնում է… Խառնվել էինք իրար, տղայի մոտից եկավ տուն՝ մա՛մ, իրերս դիր, որ գնամ: Խնդրել եմ, աղաչել՝ գոնե տղայիդ տուն բեր, նոր գնա: Հույս ունեի, որ կկարողանանք միտքը փոխել, բայց չստացվեց: Ու գնաց: Կինն էլ այդ ժամանակ հղի էր: Իրենց աղջկան էին սպասում: Ասում էր՝ մա՛մ ջան, վերջապես աղջիկ կունենանք, մենք երեք եղբայր ենք: Ես էլ կատակով ասում էի՝ իմ աղջիկն է, ձեր համար նորից աղջիկ կունենաք»: Ու Տիգրանը մեկնեց մարտի դաշտ: «Բայց ինձ խաբեց, ասաց, որ գնում է Երիցվանք, պատճառաբանեց, որ ով որտեղ ծառայել է, պետք է նույն տեղը մեկնի:

«Գնում եմ Հայաստանի օդը հսկեմ»: Բայց ես, մեկ է, չէի համաձայնում: Սիրտս վատ բան էր զգում: Ինքն ինձ հակադարձում էր՝ մա՛մ, 18 տարեկան մեր երեխեքը հիմա մենակ են, մեղք են, իրենց մամաներն էլ են մեղք: Որևէ մեկս չկարողացավ իր վրա»: Տիգրանը ոչ թե մնաց Հայաստանի օդը հսկելու, այլ ուղևորվեց Ջրական: «Այդ ընթացքում խոսել ենք իր հետ: Ես հոկտեմբերի 1-ի երեկոյան եմ խոսել իր հետ: Զանգեց՝ մա՛մ, ուզում եմ Ռաֆիս ձայնը լսել: Ռաֆս միայն ասաց՝ «պապա», ուրիշ բան չկարողացավ երեխեն խոսել: Ինքն էլ ասաց՝ կարևորը լսեցի, ուրիշ բան չեմ ուզում խոսի: Երբ հարցնում էի՝ Տի՛կ ջան, որտե՞ղ ես, ասում էր՝ մա՛մ ջան, իմ սարի վրա եմ, ոչ մի տեղ չեմ գնացել, Հայաստանի օդն եմ հսկում: Բայց եղբայրները գիտեին, թե որտեղ է: Ինձ ու հայրիկին խաբում, իր ճիշտ տեղը չէր ասում, այնինչ ամենաթեժ կետերից մեկում է եղել: Ինչպես ասում են, «մեկ րոպե իր տեղում հանգիստ չի նստել»: Խառնաշփոթ է եղել, մարտի դաշտը լքողներ են եղել, վաշտի հրամանատարությունն իր վրա է վերցրել»:

Հոկտեմբերի 2-ին օդային հարձակում է եղել, որի ժամանակ էլ Տիգրանը գլխի շրջանում բեկորային մահացու վիրավորում է ստացել: Զոհվելուց 26 օր հետո Տիգրանը «տանն էր»: Տիկին Ռուզաննան ասում է՝ այդ ընթացքում տարբեր տեսակի լուրեր էին իրենց փոխանցում, ինչը շփոթեցնում էր բոլորին: «Երբ հարցնում էի, թե ինչու Տիգրանը չի զանգում, ինչ նորություն կա նրանից, պատասխանում էին, որ կապ չկա, դրա համար չի զանգում: Երբեմն էլ ասում էին, որ զանգել է, կարճ խոսել, կապը վատն է: Փորձում էին հանգստացնել մեզ, բայց իրականում իրենց տարբեր լուրեր էին հասել, և փնտրում էին Տիգրանին: Սխալ էին ուղղորդել, ասել էին, որ հիվանդանոցում է: Բայց Աբովյանում է եղել: Չնայած, որ ինձ համոզում էին, թե կապ չկա, բայց սիրտս զգում էր, որ մի բան այն չէ: Հոկտեմբերի 2-ին երազ տեսա, Տիգրանս անձրևի տակ պառկած էր: Այդ օրերին անձրև էր գալիս: Դեպքն արդեն եղել էր, երբ ես այդ երազը տեսա: Ճանապարհելիս չկարողացա մի վերջին անգամ տեսնել Տիգրանիս»:

Քաղցրաշենից երեք տղա է զոհվել այս պատերազմում. «Երկու ժամկետային զինծառայող և Տիգրանս, որը կամավոր մեկնեց մարտի դաշտ»: Մայրիկն ասում է՝ միջնեկ որդին, որ ամուսնացած չէր, Տիգրանին համոզում էր նրա փոխարեն գնալ՝ տղա ունես, աղջիկդ էլ շուտով կծնվի: «Իսկ Տիգրանս արձագանքել էր՝ ես հո վախկոտ չեմ, որ իմ տեղը գնաք, դուք ձեր տեղը կգնաք: Ոչ մի բանից վախ չուներ, ընկերոջ համար ոչինչ չէր խնայում: Մարտի դաշտում էլ է այդպիսին եղել: Մի անգամ Տիգրանիս մոտ էի, տեսնեմ երկու հոգի խոսելով գալիս են: Տղաներից մեկը Տիգրանիս մասին էր պատմում, թե ինչ տղա էր նա: Հետո արդեն մոտեցան ինձ, պարզվեց՝ այդ տղան մարտի դաշտում Տիգրանիս հետ է եղել: Ասաց. «Դուք պետք է հպարտանաք, որ այդպիսի տղա ունեք, ես ուզում էի իմանալ, թե Տիգրանը որտեղ է, ու իրեն այցի գայի»:

Հարցրեցի՝ ինչո՞ւ Տիգրանիս դաշտում թողեցիք, «չէինք կարող իրեն դուրս բերել, դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ էր կատարվում, իսկական դժոխք էր»: Ես միշտ էի հպարտ իմ Տիգրանով, իմ տղաներով: Զրույցների ժամանակ ինձ իմ որդիներով են ճանաչում, երբեմն անգամ կատակում էի՝ ո՞նց ինձ չեք ճանաչում: Առաջինն էլ Տիգրանիս անունն էի տալիս, մյուս տղաներիս էլ խնդրում էի չնեղանալ ինձանից: Տիգրանիս շրջապատն այնքան մեծ էր, ամեն տեղ մի ընկեր ու ծանոթ ուներ»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս իր ընտանիքը, թոռնուհին, որ ծնվել է որդու զոհվելուց մեկ ամիս ու օրեր անց: «Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան: Ինձ հիմա իմ երեխաներն են ուժ տալիս կյանքը շարունակելու: Ավագ տղաս որդի ունեցավ, հիմա մեր տանը կրկին Տիգրանն է վազվզում: Այնքան նման է հորեղբորը, շարժուձևը, աչքերն ու մազերը: Տիգրանիս մազերը կարծես ոսկեգույն լինեին»:

Հ. Գ. - Տիգրան Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Քաղցրաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գևորգ Տարախչյանը խոսել է իր նորամուտի մասին ազգային հավաքականի կազմումԱրսեն Զախարյանը չի մասնակցի Ռուսաստանի առաջիկա ընկերական խաղինԲայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻսրայելը պատրաստվում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դեմ ցամաքային գործողությանՌԴ-ն երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին․ ՊուտինԲագրատ Սրբազանի շարժումը պսակվելու է հաջողությամբ, նա չի դավաճանի ազգային շահը․ ԱԱԾ նախկին տնօրենՈւկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքներիԱրցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը, հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները. ԴավթյանԵրևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժությունՁերբակալվել է 32-ամյա Նարեկ Կ.-ն Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացելՎայքի զինկոմի տեղակալը վթարի է ենթարկվել. կա վիրավորՀունիսի 7-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Ղազախստանի թիմի հետ«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, անկասկած, կյանքի կկոչվի. Պուտին«Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է10-ամյա Հակոբ Մանուկյանը՝ Եվրոպայի գավաթակիրԻշխանությունը լռում է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության մասին Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունըՍլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն էԱրդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգՀրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրիցԺաննա Անդրեասյանը գործուղվում է ԳերմանիաՊՆ-ն հայտնում է՝ թե քանի թափուր հաստիք կա ՀՀ ԶՈՒ մարզական վաշտումՀամատեղ ջանքերով կհարստացնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը․ ԽաչատուրյանՆԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին միասնական օրակարգ ձևավորելու համարՈրդեգրել ենք մի քաղաքականություն՝ ՀՀ-ում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվելԳիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել․ ՄԻՊ-ը այցելել է Արարատի մարզՀորդառատ անձրեւները մեծ վնասներ են պատճառել նաեւ սահմանամերձ Մովսես գյուղի ճանապարհներինՀարկային արդարության և կարգապահության թեման քննարկվել է ՄԱԶԾ-ի և ՀԱՀ-ի կազմակերպած միջոցառմանըՂեկավար կոչվածը թշնամու հետ նվաստացած խաղաղություն է բերում մեզ, նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է (տեսանյութ)Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել էՈստիկանների հրամկազմին կարելի է պարգևատրել միայն «Թալեաթ փաշա» մեդալով (տեսանյութ)Մահվան աչքերի մեջ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց իմ ձեռքերով հուղարկավորել եմ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Աղետի գոտում գնահատվել են բնակիչների՝ դեղորայքի պահանջարկի կարիքներըԱրայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետԱվտովթար` Արագածոտնի մարզումԱյս արնաքամությունը պիտի կտրվի, ինչ գին էլ այն պահանջելու լինի, մենք վճռական օրերի առաջ ենք (տեսանյութ)Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ սրբազանը՝ ՍոթքումԹշնամին ներթափանցել է նաև Վարդենիսի շրջան, ամրաշինական աշխատանքներ է անում, ի՞նչ խաղաղություն (տեսանյութ)«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներԻշխանությունը րոպե առաջ հանձնած կլիներ այս հողը, եթե դուք այն չպահեիք ձեր հայկական կենսակերպով. ՊետրոսյանՊապիկյանը Բուլղարիայի պաշտպանության նախարարի հետ է հանդիպել2018-ին էլ էր ասում՝ «ապագա կա», սենց ապագա կլինի՞, ադրբեջանցին պիտի հետ քաշվի մեր սահմաններից (տեսանյութ)Գեղարքունիքից ռուս սահմանապահները դուրս են եկել 2022-ի սեպտեմբերյան դեպքերի օրը՝ մի քանի ժամ առաջ. մարզպետԳեղարքունիքի խոպանչի մարզպետը որոշել է, որ մարդիկ այստեղ չպետք է մասնակցեն մեր հանրահավաքին․ Դանիելյան (տեսանյութ)Իջևանցի եմ, բայց թքած ունեմ իր վրա, 2018-ից եկել ու ամեն ինչ տապալել ա, նա մեզ կուտ ա տալիս (տեսանյութ)Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարինԻնչպես Գնել Սանոսյանն ու եղբայրները հարստացան ու բիզնեսի տեր դարձան 2018-ից հետո (տեսանյութ)Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատը՝ այսօր․ ՄելիքյանԷժան, իրենց անհայրենիք լինելու պատկերն է, արցախցիներին իրենք են տնավեր արել, հիմա էլ ճնշում են. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված