«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ու նրա եղբայր՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանը երկու տարբեր ուսումնասիրությունների շրջանակներում հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն` իրենց գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում բացատրություններ տալու։ Այլ կերպ ասած, դատախազությունը Սահակյան եղբայրների գույքն էլ է ցանկանում խլել»: