«Ինձ ոգևորել են Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումները»․ Կլաար
ԲլոգոսֆերաՀարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտել է երկօրյա այցը Հայաստան: Նա X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․
«Ինձ ոգևորել են Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումները, և անհամբերությամբ սպասում եմ ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը», - ասվում է Կլաարի հրապարակման մեջ: